ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 դեկտեմբերի 2008 թ. |
N 1847-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Գ ԵՎ ՀԵՐԱՆՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «Գ և Հերանո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 09.12.2008թ. N 12732 դիմումը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Գ և Հերանո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2002 թվականի դեկտեմբերի 13-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000112 լիցենզիայի գործողությունը մինչև 2009 թվականի դեկտեմբերի 10-ը:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) «Գ և Հերանո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի կրկնօրինակը կցել ընկերության անհատական գործին.
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |
