ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 հունիսի 2010 թ. |
N 116-Ա հրամանից |
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԵՐԵՄ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ 16.03.2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01Ա N 00272 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 10-րդ մասով ու հիմք ընդունելով սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 25-ի եզրակացությունը.
Հրամայում եմ՝
1. 2009 թվականի մարտի 16-ից կասեցված համարել Երեմ Մալխասյանին 16.03.2004 թվականին տրված թիվ 01Ա N 00272 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան։
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Ա. Գևորգյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության կասեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին։
Գ. Դանիելյան |
