Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
25 օգոստոսի 2011 թվականի N 33
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների կատարման ժամանակացույցին` համաձայն հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Տ. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թ. օգոստոսի 25-ի նիստի N 33 արձանագրային որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումը |
Նպատակը |
Պատասխանատու մարմինը |
Կատարման ժամկետը |
ֆինանսական գնահատականը |
1. |
Շարունակականորեն կատարելագործել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատա-պարտյալների բժշկական սպասարկման ոլորտը կանոնակարգող իրավական ակտերը և նորմատիվային փաստաթղթերը |
Համապատասխանեցնել կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական սպասարկման մակարդակը միջազգային չափանիշներին |
ՀՀ արդարադատութան նախարարություն |
Մշտապես |
ֆինանսական ներդրում չի պահանջվում։ |
2. |
ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կատարել կառուցվածքային փոփոխություն՝ թոքախտաբանական բաժանմունքը դարձնելով թոքախտաբանական բաժին՝ բաժնի կազմում ստեղծել դեղորայքա-կայուն տուբերկուլյոզի բաժանմունք |
Ռեգուլյար և բազմադե-ղորայքակայուն տուբեր-կուլոզով հիվանդ կալա-նավորված անձանց և դատապարտյալների սեկտորիզացիայի ապահովում |
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն |
2011 թ. |
ֆինանսական ներդրում չի պահանջվում։ |
3. |
Ավարտել բժշկական ծառայությունների որակի գնահատման և վերահսկման չափորոշիչների մշակումը և այն ներդնել քրեակատարողական համակարգում: |
Բարելավել բժշկական ստորաբաժանումներում իրականացվող գերատեսչական վերահսկողության մեխանիզմները |
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն |
2011 թ. |
ֆինանսական ներդրում չի պահանջվում |
4. |
Համագործակցել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ ապահովելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում բժշկական առողջարարական ծրագրերի շարունակականությունը |
ՀՀ արդարադատության նախարարության քրեա-կատարողական հիմնարկներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և թմրամոլության դեմ ուղղված պայքարի ակտիվացում |
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն |
Յուրաքանչյուր տարի |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
