Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
29 սեպտեմբերի 2011 թվականի N 38
13. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2012 թվականի տարեկան ծրագրի նախագծին` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. սեպտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 29-ի նիստի N 38 արձանագրային որոշման |
Տ Ա Ր Ե Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը |
Կատարման պատասխանատուն |
Համակատարողը |
Ժամկետը |
2012թ. ֆինանսավորման աղբյուրը և | |
1 Կառավարման համակարգի կատարելագործում | |||||||
1.1. |
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգի կատարելագործում |
Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) |
2012 թ. և շարունակական |
«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի շրջանակներում: | |
Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի իրականացում: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) |
«Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից 2012թ. ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագրին համապատասխան | ||||
Սևանա լճի ավազանի ինժեներաերկրաբանական և սեյսմաշրջանացման դիտարկումների իրականացում |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2012 թ. և շարունակական |
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ՊՈԱԿ-ների կողմից 2012թ. ընթացքում կատարվող «Սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի» շրջանակներում | |||
2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ | |||||||
2.1. |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում |
Լճի շրջակայքի շուրջ 300հա անտառշերտերի մաքրում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2012 թ. և շարունակական |
ՀՀ պետական բյուջե` 125.4 մլն դրամ | |
2.2. |
Սևանա լճի ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշվառում , օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում |
Կենդանական ռեսուրսների, այդ թվում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ ԳԱԱ |
2012 թ. և շարունակական |
Պետբյուջե` 7.526 մլն դրամ | |
2.3. |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում |
Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում |
ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության նախարարություններ |
Մարզպետներ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2012 թ. և շարունակական |
Միջազգային ֆինանսավորման առկայության դեպքում | |
2.4. |
Գավառի, Մարտունու, Վարդենիսի մաքրման կայանների, Սևան, Ջերմուկ, Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղագծերի շինարարության և վերականգնման աշխատանքների իրականացում |
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Սևանա լճի բնապահպանական ծրագրի շրջանակներում Գավառի, Մարտունու, Վարդենիսի մաքրման կայանների, Սևան, Ջերմուկ, Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղագծերի շինարարության և վերականգնման աշխատանքների ավարտում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ՀՀ բնապահպանության նախարարություն |
2012 թ. |
Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ծրագիր` | |
2.5. |
Ձկան պաշարների համալրում |
Արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, |
2012 թ. և |
Պետբյուջե` 60.0մլն դրամ | |
2.6. |
«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրություն-ների և անտառ-տնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ |
Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) |
2012 թ. և շարունակական |
Պետբյուջե` | |
2.7. |
«Սևանի ջրավազանային կառավարման պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
Սևանա լճի ջրաէկոհամակարգի վիճակի բարելավում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2012 թ. |
Այլ աղբյուրների հաշվին` 40 մլն դրամ | |
2.8. |
«Սևան» ազգային պարկին հարող համայնքների գլխավոր հատակագծերի մշակման համակարգման միջոցառումների իրականացում |
Ափամերձ տարածքներին հարող համայնքների կայուն քաղաքաշինական զարգացման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2012 թ. |
համայնքային բյուջեներ | |
2.9. |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա ճանապարհային հատվածների տեղափոխում, ափապաշտպան միջոցառումներ և ջրահեռացման համակարգի վերակառուցում |
Տրանսպորտային միջոցների երթևեկության ապահովում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2012 թ. և շարունակական |
ՀՀ պետական բյուջեից հատկացվելիք միջոցների շրջանակներում` նախագծանախահաշվար-կային փաստաթղթերի առկայության դեպքում | |
2.10. |
Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների վնասազերծման միջոցառումների մշակում և զբաղեցրած տարածքների վերականգնում |
Տարածքների վերականգնման աշխատանքների նախագծերի մշակում Տարածքների վերականգնման աշխատանքների իրականացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, |
2012 թ. և |
ըստ անհրաժեշտության` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից, գումարը` ըստ գույքագրման արդյունքների |
