Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
1 դեկտեմբերի 2011 թվականի N 47
8. ԿԱՐԿՏԱՅԻՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ կարկտային պրոցեսների վրա ակտիվ ներգործության արդյունավետության գնահատման մեթոդաբանությանը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 7 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 1-ի նիստի N 47 արձանագրային որոշման |
Մ Ե Թ Ո Դ Ա Բ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԿԱՐԿՏԱՅԻՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն մեթոդաբանությունը մշակվել են` օգտագործելով նախկին ԽՍՀՄ-ում և Ռուսաստանի Դաշնությունում կարկտային պրոցեսների վրա ակտիվ ներգործության արդյունավետության գնահատման գիտականորեն հիմնավորված դրույթները: Կարկտային պրոցեսների վրա ակտիվ ներգործության (այսուհետ` ԱՆ) արդյունավետության գնահատման մեթոդներն իրենց մեջ ներառում են.
1) կարկտային և կարկտավտանգավոր պրոցեսների վրա ներգործության ընթացքում, նրանց վրա ներգործության արդյունավետության ռադիոտեղորոշման (радиолокационный) մեթոդը, նպատակ ունենալով որոշելու դադարեցնել կամ շարունակել աշխատանքները,
2) հակակարկտային պաշտպանության (այսուհետ` ՀԿՊ) մեկ սեզոնի կամ պաշտպանության ամբողջ ժամանակաշրջանի համար ՀԿՊ ֆիզիկական արդյունավետության գնահատման եղանակը, նպատակ ունենալով որոշել, թե որքան են կրճատվել կորուստները պաշտպանության շնորհիվ,
3) մեկ սեզոնի կամ ամբողջ ժամանակաշրջանի համար ՀԿՊ-ի տնտեսական արդյունավետության գնահատման եղանակը, նպատակ ունենալով որոշելու տնտեսական օգուտը, շահավետությունը և փոխհատուցումը:
Կարկտահարության հետևանքով գյուղատնտեսական մթերքների կորուստը գնահատելու նպատակով ստեծղվում է միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ գյուղատնտեսության նախարարություններից, ՀՀ մարզպետարաններից և՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից:
2. Ներգործության արդյունավետության ռադիոտեղորոշման եղանակները տարբերակվում են ըստ ներգործության օբյեկտների (այսուհետ` ՆՕ) կարգերի: Նրանք հիմնվում են ՆՕ-ի յուրաքանչյուր կարգի համար օգտագործվող տարբեր չափանիշների վրա և կիրառվում են ներգործության ընթացքում:
3. ՀԿՊ աշխատանքների ֆիզիկական և տնտեսական արդյունավետության գնահատումը կատարվում է սեզոնի ավարտից հետո:
4. ՀԿՊ աշխատանքների վիճակագրական գնահատումը կատարվում է մի շարք տվյալների հիման վրա, որոնք բնութագրվում են կարկտի հասցրած վնասի չափով մինչև պաշտպանությունը և պաշտպանության ժամանակ, ընդգրկելով նվազագույնը 3 տարի:
II. ՏԱՐԲԵՐ ԿԱՐԳԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՌԱԴԻՈՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԸ
5. ԱՆ - արդյունավետության ցուցանիշներ են.
1) ներգործվող օբյեկտների զարգացման միտումի փոփոխությունը,
2) կարկտահարության դադարումը, կարկտային օջախի այսուհետ` (ԿՕ) ծավալի, կարկտի կինետիկ էներգիայի և չափերի նվազումը,
6. Ներգործված կոնվեկտիվ օջախների զարգացման միտումի փոփոխությունը որոշվում է ռադիոարձագանքի կառուցվածքի ձևափոխմամբ և պրոցեսի կարկտավտանգավորության աստիճանը բնորոշող ռադիոլոկացիոն բնութագրիչների արժեքների ժամանակային ընթացքով: Բնութագրիչները չափվում են λ=10 սմ ալիքի երկարության համար: Դրանք են.
1) - ∆H15 , ∆H45 , ∆H55 , ∆H65 ( ∆Hհ =H հ- H0), որտեղ
2) - H0-ն ծովի մակերևույթից 00 C – իզոթերմի բարձրությունն է (կմ),
3) – Hո–ը ծովի մակերևույթից Zո- ռադիոլոկացիոն անդրադարձելիության իզոգծի բարձրությունն է (կմ),
4) -Z(abz)10max - ռադիոտեղորոշման անդրադարձելիության մեծագույն արժեքն է,
5) -Zs(abzկմ3) – պրոցեսի ծավալի գումարային անդրադարձելիությունն է
Z10 ≥ 45dbz-ի համար,
7. Կարկտահարության ավարտը, կարկտային օջախի ծավալի, կարկտի չափերի և կինետիկ էներգիայի նվազումը որոշվում են հետևյալ բնութագրիչների ժամանակային փոփոխություններով.
1) -V45, V55, V65 (կմ3) – ռադիոարձագանքի ծավալներ, Z10 > 45, 55 և 65 dbz- ին համապատասխան,
2) -d(սմ)max- օջախի մեջ կարկտի առավելագույն չափ,
3) -E1(Ջոուլ.մ-2 վ-1) – կարկտի կինետիկ էներգիայի հոսք:
8. Սույն մեթոդական ցուցումների 7-րդ կետում թվարկված ռադիոտեղորոշման բնութագրիչները չափվում են АСУ ,,Антиград,, ավտոմատացված համակարգի միջոցով:
9. Ներգործության արդյունավետության գնահատումը կատարվում է ՆՕ-երի տարբեր կարգերի բնութագրող հատկանիշներով: Ներգործության օբյեկտները հիմնականում բաժանվում են 4 կարգերի:
1) I կարգ- Զարգացող կոնվեկտիվ օջախ, որի առաջին ռադիոարձագանքը հայտնվում է կարկտավտանգավոր պրոցեսների մոտակայքում և որն ունի հետևյալ բնութագրիչները.
1կմ < ∆Hm < 4կմ
15dbz < Z10 < 35dbz , որտեղ
∆Hm = Hm -Ho (կմ)
2) II կարգ- Կարկտավտանգավոր ԿՕ, հետևյալ բնութագրիչներով
∆H∆z > 2.5 կմ, որտեղ ∆H∆z =(H∆z-Ho)-ը զրոյական իզոթերմից
առավելագույն անդրադարձելիության բարձրությունն է, երբ
35 < Z10 < 55 dbz
0.1 < P < 0.4
3) III կարգ –կարկտային ԿՕ, որից ըստ ռադիոտեղորոշման տվյալների կարկուտ է տեղում
∆H45> 3կմ, երբ Z10 > 55 dbz
4) IV կարգ – գերհզոր կարկտային ամպեր
∆H45 ≥ 4կմ, երբ Z10 > 65 dbz
10. I կարգի ԿՕ-ի վրա ներգործությունը հաջողված է, եթե դիտվում է հետևյալ արդյունքներից որևէ մեկը.
1) օբյեկտի ռադիոարձագանքի վերացում,
2) ԿՕ-ի զարգացման դադարում և առավելագույն ռադիոարձագանքի մակերեսի փոքրացում,
3) ∆Hm -ի նվազում, մինչև ∆Hm < 1.0կմ, երբ Z10< 35dbz
11. II կարգի ԿՕ-ի վրա ներգործությունը հաջողված է, եթե հետևյալ պարամետրերն ընդունում են այսպիսի արժեքներ,
∆H35 ≤ 1.0 կմ , երբ Z10< 45dbz ; P ≤ 0.01
12. III և IV կարգերի ԿՕ-ների վրա ներգործությունը հաջողված է, եթե
1) վերանում է ռադիոարձագանքի ճակատային մասի կախված մասը (навес), ներքին սահմանի մինչև գետին հասնելու հաշվին,
2) ձևափոխվում է գերհզոր ԿՕ-ին կամ բազմօջախ պրոցեսի կարկտաբեր ԿՕ-ներին հատուկ կարգավորված կառուցվածքը և վերածվում չկարգավորված համակարգի, որի արդյունքում առաջանում են մի քանի օջախներ Z10<50dbz- ով,
3) նվազում են հետևյալ հարաչափերի շեմային արժեքները մինչև
∆H45 ≤ 1 կմ, Z10 <45dbz, E1 ≤ 0.1 ջոուլ.մ-2 վ-1 ,
4) անհետանում են կարկտի կուտակման գոտիները, կամ նվազում են հետևյալ բնութագրիչների արժեքները.
V45, V55, V65 և dmax
13. Ներգործության հաջողվածության գործակիցը հաշվում են հետևյալ բանաձևով.
|
(1) |
որտեղ`
-Xi(t) -ն օգտագործվող բնութագրիչների ընթացիկ, իսկ Xi(kp)-ն` շեմային արժեքներն են:
Ներգործությունը հաջողված է, երբ Ke < 1:
III. ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ (ՀԿՊ) ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
14. ՀԿՊ-ի ֆիզիկական արդյունավետության ցուցանիշներ են համարվում կարկտային տեղումների հետևյալ բնութագրերը.
1) կարկտային տեղումների հաճախականությունը (F),
2) կարկտային տեղումների մակերեսը (SN հա),
3) կարկտային տեղումների E կինետիկ էներգիան և EZ գումարային կինետիկ էներգիան (ջոուլ.մ-2 վ-1),
4) կարկտահարությունից վնասված գյուղատնտեսական մշակաբույսերի Sո(հա) մակերեսը,
5)կարկտահարությունից գյուղատնտեսական մշակաբույսերի վնասվածության աստիճանը (K%) ,
6) կարկտահարությունից վնասված մակերեսը (S100, հա) բերված 100% վնասվածության,
7) կարկտահարությունից գյուղատնտեսական մթերքների կորուստը (N,%) :
15. Կարկտային պրոցեսների վրա ակտիվ ներգործության փորձարարական աշխատանքների ֆիզիկական արդյունավետության գնահատումն իրականացվում է կարկտային տեղումների նշված բնութագրիչների արժեքների համեմատությամբ: Համեմատվում են տվյալ տարում պաշտպանվող տարածքի այսուհետ` (ՊՏ) վրա XS բնութագրիչների արժեքները և մինչև պաշտպանությունը նրանց միջին բազմամյա արժեքները (պատմական շարժի եղանակ) կամ XS –ն` ստուգիչ տարածության (ՍS) վրա այդ նույն բնութագրիչների արժեքները (XC )`
|
(2) |
|
(3) |
որտեղ`
1) Eƒ – կարկտային պրոցեսների վրա ԱՆ ֆիզիկական արդյունավետությունն է, որը ցույց է տալիս, թե քանի %-ով է կրճատվել արդյունավետության ցուցանիշի օգտագործվող արժեքը (F, SN , E, K, SN , S100 ) ,
2) Gs - ՊՏ-ում տվյալ տարվա ընթացքում կարկտավտանգավորության գործակից,
3) |
|
– արդյունավետության i-րդ ցուցանիշի հարաբերակցության գործակից ՊՏ-ում և ՍS-ում, |
16. Արտադրական աշխատանքների ֆիզիկական արդյունավետության գնահատումը կատարվում է հետևյալ բանաձևերի միջոցով.
|
(4) |
որտեղ`
1) Eƒ – ՀԿՊ-ի ֆիզիկական արդյունավետություն
2) NS – պաշտպանության տարում ՊՏ-ում գյուղատնտեսական մշակաբույսերի կորուստը (%),
3) Nc- մինչև պաշտպանությունը ՊՏ-ում գյուղատնտեսական մշակաբույսերի բազմամյա միջին կորուստը (%),
17. NS և Nc-ի հաշվարկը.
|
(5), |
|
(5ա), |
որտեղ`
- Sk - ն ՊՏ-ի մշակվող մակերեսն է, իսկ m-ը դիտարկվող տարիների քանակը,
18. S100 –ի հաշվարկի բանաձև
|
(6), |
որտեղ`
1) i -ն ՊՏ-ի 1%-ից ոչ պակաս մակերես ունեցող գյուղատնտեսական մշակաբույսերի քանակն է,
2) Ki -ն և SNi -ն i-րդ մշակաբույսի վնասի աստիճանն է (%) և մակերեսը (հա):
19. Կարկտավտանգավորության գործակցի հաշվարկ.
1) մինչև պաշտպանությունը
|
(7) |
որտեղ`
ա. Nci -ն մինչև պաշտպանությունը i-րդ տարում կարկտահարությունից մշակաբույսերի կրած վնասն է (%),
բ. Nc -դիտարկվող տարիների ընթացքում միջին կորուստը
2) պաշտպանության տարիներին
|
(8) |
որտեղ`
ա. Ai-ն կշռային գործակիցն է ըստ ՆՕ-ների կարգերի,
- I կ. ՆՕ A1= 0.1
- II կ. ՆՕ A2= 0.3
- III կ. ՆՕ A3= 1
- IV կ. ՆՕ A4= 5
բ. Ni - ն ներգործության ենթարկված i-րդ կարգի ՆՕ-ների քանակն է,
գ. Ni-ն ներգործության ենթարկված i-րդ կարգի ՆՕ-ների բազմամյա միջինն է:
IV. ՀԿՊ-ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
20. ՀԿՊ-ի տնտեսական արդյունավետության ցուցանիշներն են.
1) կարկտահարությունից գյուղատնտեսական մթերքների կորուստը մինչև պաշտպանությունը` Nc և պաշտպանության տարում` Ns (կամ ՍՏ- ում և ՊՏ-ում) (%),
2) պաշտպանության տարում ՊՏ-ում կարկտահարության պատճառած կորուստների կրճատման աստիճանը` Es (%),
3) գործառնական (գ) և կապիտալ (կ) ծախսերը ՀԿՊ իրականացնելու համար (դրամ),
4) ՊՏ-ի մշակվող մակերեսը` Sk (հա):
21. ՀԿՊ-ի տարեկան տնտեսական արդյունավետությունը` Ee, հաշվարկվում է, որպես կարկտի հասցրած պոտենցիալ` Yc և իրական` Ys – կորուստների տարբերություն, հետևյալ բանաձևով.
1) |
|
(9) |
որտեղ `
ա. Yc= Nc . Gs .Sk .C - ն պաշտպանության տարում ՊՏ-ում կարկտի հասցրած պոտենցիալ կորուստներն են, եթե ՀՏՊ չի իրականացվում (դրամ),
բ. Yc= Nc . Sk .C– ն պաշտպանության տարում ՊՏ-ում կարկտի հասցրած փաստացի կորուստն է (դրամ),
գ. C- ՊՏ-ի 1 հա-ից ստացած բերքի միջին արժեքն է (դրամ/հա),
2) |
|
(10) |
որտեղ`
ա. Bi- հաշվետու տարում ՊՏ-ի -րդ մշակաբույսի միջին բերքատվությունն է (տոննա/հա),
բ. Ci- i-րդ մշակաբույսի մեկ տոննայի արժեքն է շուկայական գներով (դրամ/տոննա),
գ. Si- i-րդ մշակաբույսի զբաղեցրած մակերեսն է (հա),
դ. Sk- ՊՏ-ի մշակվող մակերեսն է (հա):
22. ՀԿՊ իրականացնելու հետևանքով պայմանական մաքուր եկամուտը` d (դրամ) հաշվվում է հետևյալ բանաձևով.
|
(11) |
որտեղ`
1) U- ն ՀԿՊ-ի վրա կատարված տարեկան ծախսերն են (դրամ) ,
2) Գ - ն ՀԿՊ-ի վրա կատարված գործառնական ծախսերն են (դրամ),
3) Կ–ն կապիտալ ներդրումները, ներառյալ հակակարկտային կենտրոնների և հակակարկտային կայանների հիմնական սարքավորումների սկզբնական արժեքը,
4) 0,15 - ն նորմատիվային գործակիցն է, որը հաշվի է առնում կապիտալ ներդրումների մաշվածությունը:
23. ՀԿՊ փոխհատուցելիությունը և շահութաբերությունը` R (рентабельность) հաշվվում է հետևյալ բանաձևով .
|
(12) |
24. Gs ,Ns,Nc , Ee և d մեծությունների արժեքների հաշվարկը կատարվում է նախորդ տարիների համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների և Հակակարկտային կենտրոնների հաշվետվությունների հիման վրա համաձայն աղյուսակներ 1-ից 7-ի:
Աղյուսակ 1
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Կարկտահարության օրերը |
Վնասված գյուղ.մշակաբույսերի մակերեսը Sոi (հա) |
Վնասվածության աստիճանը Ki (%) |
S100 =Sոi . Ki/100% (հա) | |||||||
18.06.90 |
200 |
100 |
200 | |||||||
400 |
>50 |
300 | ||||||||
300 |
>20 |
105 | ||||||||
450 |
0-20 |
45 | ||||||||
օրինակ
|
Աղյուսակ 2
ՏԱՐՎԱ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑԸ
Պաշտպանության տարի |
Ներգործված ՆՕ-ների թիվն ըստ կատեգորիաների | |||||||||||
I |
I I |
I I I |
IV | |||||||||
1979 |
5 |
33 |
40 |
6 | ||||||||
1980 |
7 |
42 |
50 |
4 | ||||||||
1981 |
6 |
80 |
25 |
5 | ||||||||
1982 |
10 |
85 |
30 |
7 | ||||||||
1983 |
16 |
60 |
35 |
3 | ||||||||
միջին |
9 |
60 |
36 |
5 | ||||||||
1984 |
13 |
75 |
34 |
9 | ||||||||
Տեղադրելով այս տվյալները (8)-ի մեջ կստանանք 1984թ-ի կարկտավտանգավորության գործակիցը
|
Աղյուսակ 3
ՀԿՊ-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Պաշտպանության տարի |
Գործառնական ծախսերը (դրամ) |
Կապիտալ ներդրումների ծավալը (դրամ) |
Վնասված գյուղ.մշակաբույսերի մակերեսը վնասված 100% վնասի S100 (հա) |
Պաշտպանության տարում կարկտի հասցրած վնասը (դրամ) |
Աղյուսակ 4
ԿԱՐԿՏԻ ՀԱՍՑՐԱԾ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՈՒՍՏ
Վնասված գյուղատնտեսական մշակաբույսի անվանումը |
Բերքատվությունն Bi (տոննա/հա) |
Գյուղատնտեսական մթերքի արժեքը Ci (դրամ/ տոննա) |
Վնասված գյուղմշակաբույսի մակերեսը վերածված 100% վնասի S100 (հա) |
Փաստացի կորուստը |
Ընդամենը |
Տվյալները ստացվում են միջգերատեսչական հանձնաժողովից` համաձայն կազմված արձանագրությունների:
Աղյուսակ 5
1 ՀԱ-Ի ՍՏԱՑՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԻՋԻՆ ԱՐԺԵՔԸ
Գյուղ. մշակաբույսի անվանումը |
Ցանկատարածության Si մակերեսը (հա) |
Միջին բերքատվությունը Bi (տ/հա) |
Գյուղ. մթերքի արժեքը Ci (դրամ/տոննա) |
1 հա-ից ստացված բերքի արժեքը Ciօ (դրամ/հա) |
Ընդամենը |
||||
ՊՏ-ի 1 հա-ից ստացված բերքի միջին արժեքը (դրամ/հա) |
Տվյալները ստացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:
Աղյուսակ 6
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
_____ ________ 201 թ.
Պաշտպանվող տարածություն հազ. հա |
Մշակված օջախների քանակը |
Կատարած կրակոցների քանակը |
Կարկտահարությունից տուժած մարզը և համայնքը |
Գյուղատնտեսական մշակաբույսերի |
Ծանոթություն | |||
Պաշտպանվող տարածությունում | ||||||||
ընդհանուր |
այդ թվում գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցրած տարածություններ |
Վնասված տարածությունը (հա) |
Վնասվածության % |
Ընդհանուր վնասված տարածությունը (հա) | ||||
Աղյուսակ 7
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_________________ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներգործման |
Օջախների քանակը |
Դիտարկ ման ժամանակը |
Նեգործությունից 20 րոպե առաջ և ներգործության ընթացքում |
Ներգործման ժամանակը |
Կրակոցների քանակը |
Ներգործությունից հետո |
Հատուկ նշումներ | ||||||||||||
Կարկտահարություն | |||||||||||||||||||
սկիզբ |
ավարտ |
HB |
tB |
H45 |
t45 |
Z10max |
սկիզբ |
ավարտ |
HB |
TB |
H45 |
t45 |
Z10max |
Պաշտպանվող տարածքում |
Չպաշտպանվող տարածքում |
Հանրապետության տարածքում | |||
