«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 1999 թվականի N 676
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 385 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև փոխառության և ծրագրի իրականացման պայմանագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 385 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 19-ի N 515 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Ծրագրի իրականացման աշխատանքների համակարգումը` Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ, դնել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանի վրա».
բ) որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Կ Ա Զ Մ
ծրագրի իրականացման հանձնաժողովի
Ֆելիքս Փիրումյան | - | ՀՀ Նախագահի խորհրդական |
Ատոմ Ջանջուղազյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ |
Մայք Իդես | - | Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի նախագահի գործադիր օգնական |
Ռոյ Հարիսոն | - | Հայաստանում Հանթսմանի գործադիր տնօրեն»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 26-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Վ. Սարգսյան |
