ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 նոյեմբերի 2012 թ. |
N 2773-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀՈՎՄԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը և «Հովմի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի նոյեմբերի 23-ին ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Վերաձևակերպել «Հովմի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2003 թվականի նոյեմբերի 5-ին (Կ-XX-000326) և 2006 թվականի նոյեմբերի 29-ին (Կ-XX-000952) տրված դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու վայրը` սահմանելով քաղաք Գյումրի, Գ. Նժդեհի փողոց, 14 շենք, 43-44 բնակարան:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան |
