Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
29 մայիսի 2014 թվականի N 22
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱՆՑՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ 2014-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման և Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ պայքարի միջոցառումներն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով՝
1. Հավանություն տալ՝
1) Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ պայքարի ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ պայքարի ծրագրի 2014-2018 թվականների միջոցառումների իրականացման ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 2 |
Հավելված N 1 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱՆՑՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ
I. Ն Ե Ր Ա Ծ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. Տարափոխիկ (հոդվածոտանիների միջոցով փոխանցվող) հիվանդությունները աշխարհի մի շարք երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից են: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) տվյալների՝ փոխանցողներով տարածվող հիվանդությունները պայմանավորում են վարակիչ հիվանդությունների համաշխարհային բեռի 16%-ը: Փոխանցողների դեմ պայքարը երբեմն այդ հիվանդությունների դեմ պայքարի միակ և արդյունավետ եղանակն է:
2. Միջազգային ճանապարհորդությունների և բեռնափոխադրումների աճող ծավալը նպաստում է տարափոխիկ վարակիչ հիվանդությունների փոխանցողների ներբերմանը և տարածմանն այն երկրներում, որոնք նախկինում այդ վտանգին չեն ենթարկվել:
3. Կլիմայի գլոբալ տաքացումը զգալիորեն կարող է փոխել տարափոխիկ հիվանդությունների փոխանցողների սեզոնային տեղաշարժերը և ընդլայնել նրանց տարածագոտին՝ հանգեցնելով այդ հիվանդությունների հիվանդացության աճի և դրանց ի հայտ գալուն այն տարածքներում, որտեղ նրանք նախկինում չեն արձանագրվել:
4. Հայաստանի Հանրապետությունում բնակլիմայական պայմանները նպաստավոր են տարափոխիկ հիվանդությունների փոխանցող հոդվածոտանիների կենսագործունեության համար: Պատմականորեն հանրապետությունում տարածված են եղել փոխանցողներով պայմանավորված մի շարք հիվանդություններ, մասնավորապես՝ մալարիան, լեյշմանիոզը, մլակային (Պապատաչի) տենդը, հետադարձ տիֆը, բծավոր տիֆը, ռիկետցիոզները՝ Քյու տենդ և տզային ռիկետցիոզ, ժանտախտը, տուլարեմիան և այլն:
5. Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում ներկայում դրանցից շատերը (ժանտախտ, մլակային (Պապատաչի) տենդ, հետադարձ տիֆ, բծավոր տիֆ, ռիկետցիոզներ (Քյու տենդ և տզային ռիկետցիոզ)) հանրապետությունում չեն արձանագրվում: 2006 թվականին հանրապետությունում էլիմինացվել է (վերացվել) տեղական մալարիան: Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման կարևորագույն բաղադրիչներից է մալարիայի փոխանցող մոծակների զարգացման բարենպաստ միջավայր հանդիսացող ջրականգերի՝ տնտեսական ու բնապահպանական նշանակություն չունեցող, բնական կամ արհեստական փոսերում առանց հոսքի կամ դանդաղ հոսքով ջրերի կուտակումների հսկողությունը: Վերջին մի քանի տարիներում ակտիվացել է ընդերային լեյշմանիոզի համաճարակային իրավիճակը, որը հետևանք է թափառող կենդանիների օրգանիզմում, որպես բնական պահոց, վարակի գոյատևման, օրգանական աղբի կուտակումների վրա բազմացող մլակների միջոցով կենդանիներից մարդուն վարակի փոխանցման: Հանրապետությունում մշտապես արձանագրվում են տուլարեմիայի էպիզոոտիաներ, որոնք փոխանցող լվերի առկայության դեպքում կարող են բերել բնակչության շրջանում դեպքերի առաջացման:
6. Ներկայում Հայաստանի Հանրապետությունում տարածված վարակիչ հիվանդությունների փոխանցողներից են մոծակները, մլակները, լվերը, ոջիլները, տզերը, որոնք կարող են պատճառ դառնալ հանրապետությունում արձանագրվող տարափոխիկ հիվանդությունների առկա համաճարակային իրավիճակի բարդացմանը (լեյշմանիոզ, տուլարեմիա), տարածել նախկինում հանրապետությունում տարածված, սակայն ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ վերացված (էլիմինացված) հիվանդություններ (մալարիա, մլակային տենդ, ժանտախտ, բծավոր տիֆ, հետադարձ տիֆ, Քյու տենդ, Լայմի բորրելիոզ) և հանրապետության տարածքում երբևէ չարձանագրված հիվանդություններ (Ղրիմ-կոնգոյան հեմոռագիկ տենդ, Արևմտյան Նեղոսի տենդ, տզային էնցեֆալիտ, Դենգեյի տենդ, Չիկունգունիա տենդ):
7. Փոխանցողները հիմնականում տարածված են ՀՀ ողջ տարածքում՝ կիսաանապատային, լեռնատափաստանային, մերձալպյան, մասամբ՝ ալպյան գոտիներում, ապրիլ-նոյեմբեր ամիսներին:
8. Տարափոխիկ բնական օջախային հիվանդությունների կանխարգելման միջոցառումներում կարևոր է պայքարը այդ հիվանդությունների բնական պահոց հանդիսացող մանր կաթնասունների դեմ: Տարափոխիկ բնական օջախային հիվանդությունների արտակարգ հակահամաճարակային միջոցառումները ներառում են այդ հիվանդությունների կրողների և/կամ փոխանցողների թվաքանակի իջեցում մինչև այն մակարդակի, որի դեպքում կենդանիների պոպուլյացիաներում էպիզոոտիաները դադարում են: Միջատազերծումը և կրծողազերծումը օջախներում իրականացվում են համաճարակաբանական ցուցումով: Պարտադիր նախնական հետազոտությունը, մշակման մարտավարության և մեթոդների հիմնավորված ընտրությունն ապահովում են էկտոմակաբույծների թվաքանակի հսկողության և տարածման սահմանափակման բարձր արդյունավետությունը բնական օջախներում:
9. Նկատի ունենալով, որ Հայաստանի պայմաններում տզերը գոյատևում են միայն կենսաբանական տիրոջ միջոցով (կենսաբանական տիրոջ վախճանից հետո չեն տեղափոխվում այլ կենդանիների վրա, այլ մնում են բներում մինչև իրենց վախճանը), տարափոխիկ բնական օջախային հիվանդությունների օջախներում միջատազերծում չի կիրառվում, այլ իրականացվում են դաշտային կրծողազերծման աշխատանքներ: Քանի որ հնարավոր չէ իրականացնել տզերի վերացման լայնածավալ միջոցառումներ նրանց բոլոր տարածագոտիներում, այդ պատճառով համաճարակաբանական ցուցման դեպքում նպատակահարմար է իրականացնել միջատազերծման աշխատանքներ բնակավայրերի և հանգստյան գոտիների շրջակայքում:
10. Տարափոխիկ բնական օջախային հիվանդությունների կանխարգելման միջոցառումներում հիմնական նշանակությունը տրվում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների միջատազերծման աշխատանքներին արոտավայրից վերադառնալուց հետո, ինչը հնարավորություն է տալիս սահմանափակելու տզերի ներթափանցումը բնակավայրեր:
11. Փոխանցողների դեմ պայքարի արդյունավետությունը կարող է ավելանալ պայքարի համալիր և համակարգված միջոցառումների կիրառման դեպքում:
12. Փոխանցողների դեմ պայքարի լայնածավալ միջոցառումները սահմանափակվում են՝ կապված ֆինանսական, տեխնիկական և բնապահպանական խնդիրների հետ:
13. Հայաստանի Հանրապետությունը 2001 թվականի օգոստոսի 1-ին վավերացրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան, որով արգելվում է միջատասպան նյութեր հանդիսացող որոշ քլորօրգանական պեստիցիդների օգտագործումը, ինչպես նաև 1997 թվականի հուլիսի 2-ին վավերացրել է «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիան, որը արգելում կամ սահմանափակում է որոշակի քլորօրգանական պեստիցիդների միջազգային առևտուրը, որոնց շարքին են պատկանում նաև մի շարք միջատասպան նյութեր:
14. Փոխանցողների դեմ պայքարի մեթոդներն առանձին-առանձին հիմնականում մեծ ծախսեր չեն պահանջում, սակայն, կարիք ունեն տեղայնացվելու և որոշակի տարածքներին հարմարեցվելու: Անհրաժեշտ է նաև դրանք հարմարեցնել բնակչության առանձին խմբերի, օրինակ՝ զբոսաշրջիկների և ճանապարհորդների շրջանում տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման համար:
15. Փոխանցողների դեմ պայքարի միջոցները պետք է լինեն՝ արդյունավետ, ֆինանսական, նյութերի և սարքավորումների կիրառման տեսակետից մատչելի, դյուրին օգտագործելի և մարդկանց ու շրջակա միջավայրի համար անվտանգ:
16. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (2005թ.) պահանջներից ելնելով՝ կարևորվում է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարն ինչպես երկրի տարածքում, այնպես էլ սահմանի անցման կետերում՝ ապահովելով ճանապարհորդների համար անվտանգ միջավայր, ինչպես նաև սահմանի անցման կետերում փոխադրամիջոցներով ներբերվող կենդանի փոխանցողների դեմ պայքար՝ ապահովելով դրանցով ներբերվող հիվանդությունների կանխարգելումը:
17. Սահմանի նշանակված անցման կետերում կենսաբանական վտանգով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի կանխարգելման և դրանց դեմ պայքարի նպատակով պետական սահմանի անցման կետերում գործող իրավասու մարմինները կենսաբանական գործոններով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի պայքարի առաջնահերթ գործողություններն իրականացնում են օրենքով սահմանված կարգով` իրենց լիազորությունների շրջանակներում, համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշման:
18. Մալարիայի փոխանցողի նկատմամբ պայքարի միջոցառումների իրականացման միջոցառումները կանոնակարգվում են նաև ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թվականների պետական ծրագրին և Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թվականների միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային որոշմամբ:
19. Փոխանցողների դեմ պայքարի միջոցառումներն իրականացվում են երեք ուղղությամբ՝ դիտարկումներ փոխանցողների նկատմամբ, միջոցառումներ փոխանցողների դեմ, բնակչության պաշտպանություն:
II. ՆՊԱՏԱԿ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
20. Ծրագրի նպատակն է՝ տարափոխիկ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի և ՀՀ տարածք թափանցման սահմանափակման միջոցով՝ վարակիչ հիվանդությունների փոխանցման կանխարգելումը:
21. Նկատի ունենալով, որ այս հիվանդությունները Հայաստանի Հանրապետությունում տեղաճարակային (էնդեմիկ) են և դրանց բնական պահոցները (ռեզերվուարները) առկա են վայրի բնության մեջ (վայրի կենդանիներ, կրծողներ, թափառող շներ)՝ ծրագրի ակնկալվող արդյունքն է հանրապետությունում գրանցվող տարափոխիկ հիվանդություններով հիվանդացության դեպքերի նվազեցումը, ընդհուպ մինչև վերացումը, նախկինում չարձանագրված տարափոխիկ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելումը:
III. Խ Ն Դ Ի Ր Ն Ե Ր
22. Վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի խնդիրներն են՝
1) Վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարին ուղղված նպատակային միջոցառումների իրականացում,
2) Միջատաբանական հսկողության՝ վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումների կատարելագործում՝ համաճարակաբանական /միջատաբանական ուսումնասիրությունների, մշտադիտարկման և գնահատման միջոցով,
3) Փոխանցողների նկատմամբ պայքարի միջոցառումների իրականացում` ելնելով տարածքի միջատաբանական, էկոլոգիական, համաճարակաբանական և սոցիալ-տնտեսական իրավիճակից,
4) Տարափոխիկ բնական օջախային հիվանդությունների կանխարգելում,
5) Ախտածին հարուցիչների՝ փոխանցողներով ՀՀ տարածք ներկրման և տեղական փոխանցողների միջոցով այլ երկրներ դրանց տեղափոխման կանխարգելում,
6) Փոխանցողների վերաբերյալ գիտական և կիրառական ուսումնասիրությունների իրականացում,
7) Փոխանցողների դեմ պայքարում ընդգրկված կադրային ռեսուրսների զարգացում,
8) Բնակչության շրջանում վարակիչ հիվանդություների փոխանցողների դեմ պայքարի գիտելիքների տարածման կազմակերպում և իրականացում:
Հավելված N 2 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱՆՑՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳՐԻ 2014-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու մարմինը |
Համակատարողը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
I. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ | ||||||
1. Վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի գործողությունների կառավարման համակարգի և իրավական հիմքի ամրապնդում | ||||||
1) |
Զարգացնել հանրապետությունում վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի ուղղությամբ շահագրգիռ մարմինների, այդ թվում նաև՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև՝ դեզինսեկցիոն, դեռատիզացիոն աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությունը: Փոխանցողների դեմ պայքարում ընդգրկված շահագրգիռ կառույցների ղեկավարների համար իրականացնել սեմինարներ վարակիչ հիվանդությունների և դրանց փոխանցողների, ինչպես նաև՝ դրանց դեմ պայքարի վերաբերյալ: |
Պետական և մասնավոր կառույցների ընդգրկմամբ իրականացվել են խորհրդակցություններ, սեմինարներ, քննարկումներ` փոխանցողների դեմ պայքարի ուղղությամբ շահագրգիռ մարմինների համագործակցությունը համակարգելու նպատակով: Փոխանցողների դեմ պայքարում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները իրազեկ են տարափոխիկ վարակիչ հիվանդությունների և դրանց փոխանցողների համաճարակային նշանակության, ինչպես նաև պայքարի միջոցների մասին: |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (խորհրդակցական ձայնի իրավունքով) |
2014-2018 թթ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2) |
Զարգացնել համագործակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային, հասարակական կազմակերպությունների հետ վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի ուղղությամբ, անդամակցել բժշկական-միջատաբանական ցանցերին: |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային, հասարակական կազմակերպությունների հետ իրականացվել են խորհրդակցություններ, քննարկումներ վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի ուղղությամբ, Հայաստանն անդամակցել է բժշկական-միջատաբանական ցանցերին: |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (խորհրդակցական ձայնի իրավունքով) |
2014-2018 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3) |
Կատարել օրենսդրության վերանայում, անհրաժեշտության դեպքում մշակել և ներդնել ոլորտը կանոնակարգող իրավական ակտեր: |
Վերանայվել է վարակիչ հիվանդությունների փոխանցողներին առնչվող օրենսդրությունը, մշակվել և ներդրվել են ոլորտը կանոնակարգող իրավական ակտեր: |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (խորհրդակցական ձայնի իրավունքով) |
2014-2018 թթ. |
ՀՀ պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարության համար նախատեսված գումարների շրջանակներում և ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
II. ՄԻՋԱՏԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ՝ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ / ՄԻՋԱՏԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ | ||||||
1. Վարակիչ հիվանդությունների փոխանցողների հետազոտության ժամանակակից համակարգի ձևավորում | ||||||
1) |
Իրականացնել շարունակական դիտարկումներ վարակիչ հիվանդությունների փոխանցողների պոպուլյացիայի նկատմամբ: Որոշել վարակիչ հիվանդությունների հարուցիչների, փոխանցողների տարածագոտիները (արեալները), ներդնել քարտեզագրման նոր մեթոդներ: |
Վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի նպատակային և արդյունավետ կազմակերպման նպատակով մշտադիտարկվել են դրանց պոպուլյացիաները, որոշվել են տարածագոտիները, սեզոնային տեղաշարժերը և ակտիվությունը: Ներդրվել են քարտեզագրման նոր մեթոդներ, կազմվել են վարակիչ հիվանդությունների հարուցիչների, փոխանցողների և պահոցների տարածագոտիների (արեալների) քարտեզներ՝ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման նպատակով: |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն |
2014-2018 թթ. |
ՀՀ պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարության համար նախատեսված գումարների շրջանակներում և ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
2) |
Իրականացնել օդերևութաբանական մշտադիտարկում, օդերևութաբանական տվյալների (oդի ջերմաստիճան, տեղումներ և խոնավության ցուցանիշներ) վերլուծություն (հիվանդությունների սեզոնային տարրերի հաշվարկ): |
Իրականացվել է օդերևութաբանական մշտադիտարկում, օդերևութաբանական տվյալների վերլուծություն, սեզոնային տարրերի հաշվարկ՝ վարակիչ հիվանդությունների փոխանցողների սեզոնային ակտիվության որոշման և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն |
2014-2018 թթ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
3) |
Իրականացնել հետազոտություններ՝ Հայաստանի Հանրապետությունում տարափոխիկ հիվանդությունների նոր փոխանցողների հայտնաբերման ուղղությամբ: |
Իրականացվել են հետազոտություններ՝ Հայաստանի Հանրապետությունում տարափոխիկ հիվանդությունների նոր փոխանցողների հայտնաբերման ուղղությամբ, հետազոտությունների արդյունքները ներկայացվել են գիտական հրապարակումներում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
2014-2018 թթ. |
ՀՀ պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարության համար նախատեսված գումարների շրջանակներում և ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
2. Փոխանցողների լաբորատոր հետազոտության համակարգի կատարելագործում` ժամանակակից պահանջներին համապատասխան | ||||||
1) |
Ձևավորել միջատաբանական ռեֆերենս լաբորատորիա |
Ձևավորվել է Միջատաբանական ռեֆերենս լաբորատորիա, միջատաբանական ռեֆերենս լաբորատորիան և ախտորոշիչ լաբորատորիաներն ընդգրկված են աշխատանքի որակի գնահատման (աուդիտ) արտաքին սխեմաներում: |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2015 թվական |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ և ՀՀ պետական բյուջեից համապատասխան պետական կառավարման մարմինների գծով ընդհանուր հատկացումների հաշվին |
2) |
Մշակել, տեղայնացնել և հաստատել փոխանցողների լաբորատոր հետազոտությունների ստանդարտ մեթոդներ կամ մեթոդաբանություններ, գործընթացների ստանդարտ ընթացակարգեր՝ հաստատելով շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների համատեղ հրամաններով |
Մշակվել, տեղայնացվել և հաստատվել են փոխանցողների լաբորատոր հետազոտությունների ստանդարտ մեթոդներ, մեթոդաբանություններ, գործընթացների ստանդարտ ընթացակարգեր, որոնք հաստատվել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների համատեղ հրամաններով |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2014-2018 թթ. |
ՀՀ պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարության համար նախատեսված գումարների շրջանակներում և ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3) |
Ներդնել պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդը փոխանցողների լաբորատոր հետազոտության համար, ընդլայնել փոխանցողների լաբորատոր հետազոտությունների կարողությունները՝ |
Վարակիչ հիվանդությունների հարուցիչների լաբորատոր հետազոտություններն իրականացվում են նաև նոր մեթոդներով (ՊՇՌ): |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2014-2018 թթ. |
ՀՀ պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարության համար նախատեսված գումարների շրջանակներում և ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
III. ՓՈԽԱՆՑՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ` ԵԼՆԵԼՈՎ ՏԱՐԱԾՔԻ ՄԻՋԱՏԱԲԱՆԱԿԱՆ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ, ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ | ||||||
1. Վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի (Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված) մեթոդների ընտրություն և իրականացում | ||||||
1) |
Իրականացնել տնտեսական ու բնապահպանական նշանակություն չունեցող ջրականգերի չորացման, ինչպես նաև՝ միջատների բազմացման վայրերում հիդրոտեխնիկական աշխատանքներ |
Հնարավորինս կրճատվել են միջատների բազմացման վայրերը՝ իրականացված ջրականգերի (տնտեսական ու բնապահպանական նշանակություն չունեցող) չորացման, ինչպես նաև՝ հիդրոտեխնիկական աշխատանքների շնորհիվ |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ(համաձայնությամբ) |
2014-2018 թթ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2. Վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի իրականացում համայնքային մակարդակում | ||||||
1) |
Ապահովել աղբահանման աշխատանքների պատշաճ իրականացման վերահսկում՝ բացառելով կենցաղային աղբի թափումը դրա համար չնախատեսված վայրերում |
Ապահովվել է աղբահանման աշխատանքների պատշաճ իրականացում և այդ գործընթացի վերահսկում՝ բացառելով կենցաղային աղբի թափումը դրա համար չնախատեսված վայրերում |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ(համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն |
2014-2018 |
ՀՀ պետական բյուջեից համապատասխան պետական կառավարման մարմինների գծով ընդհանուր հատկացումների հաշվին և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2) |
Լվերի միջոցով փոխանցվող հիվանդությունների արձանագրման դեպքում ապահովել վարակի կրողների և լվերի սնողների ոչնչացման միջոցառումների իրականացման դեռատիզացիոն աշխատանքների վերահսկողություն: |
Լվերի միջոցով փոխանցվող հիվանդությունների դեպքերի արձանագրման դեպքում իրականացվել են դեռատիզացիոն` վարակի կրողների և լվերի սնողների ոչնչացման միջոցառումներ: |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ(համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2014-2018 |
ՀՀ պետական բյուջեից համապատասխան պետական կառավարման մարմինների գծով ընդհանուր հատկացումների հաշվին և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
3) |
Ապահովել լեյշմանիոզի և շների միջոցով (որպես վարակի աղբյուր) տարածվող այլ տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման նպատակով թափառող շների նկատմամբ իրականացվող պայքարի համալիր միջոցառումների վերահսկողություն |
Լեյշմանիոզի և շների միջոցով (որպես վարակի աղբյուր) տարածվող այլ տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման նպատակով թափառող շների շրջանում իրականացվել են պայքարի համալիր միջոցառումներ: |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ(համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2014-2018 |
ՀՀ պետական բյուջեից համապատասխան պետական կառավարման մարմինների գծով ընդհանուր հատկացումների հաշվին և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
4) |
Իրականացնել ոջլոտության դեմ պայքարի և տարածման կանխարգելման միջոցառումներ |
Մանուկների խնամքի և պաշտպանության, զինվորական, ազատազրկման հիմնարկներում ոջլակրության դեպքեր արձանագրելու դեպքում իրականացվել են ոջլոտության դեմ պայքարի և տարածման կանխարգելման միջոցառումներ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն |
2014-2018 թթ. |
ՀՀ պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարության համար նախատեսված գումարների շրջանակներում և ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
IV. ՏԱՐԱՓՈԽԻԿ ԲՆԱԿԱՆ ՕՋԱԽԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ | ||||||
1. Տարափոխիկ բնական օջախային հիվանդությունների հարուցիչ էկտոմակաբույծների հսկողություն | ||||||
2) |
Տարափոխիկ բնական օջախային հիվանդությունների տարածման վտանգի դեպքում իրականացնել կանխարգելման արտակարգ հակահամաճարակային միջոցառումներ՝ միջատազերծման և կրծողազերծման աշխատանքներ |
Տարափոխիկ բնական օջախային հիվանդությունների տարածման վտանգի դեպքում իրականացվել են միջատազերծման և կրծողազերծման աշխատանքներ: |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ(համաձայնությամբ) |
2014-2018 թթ. |
ՀՀ պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարության համար նախատեսված գումարների շրջանակներում և ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3) |
Անասնապահությամբ զբաղվող բնակչության շրջանում գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների արոտավայրից վերադառնալուց հետո միջատազերծման աշխատանքների անհրաժեշտության վերաբերյալ՝ տզերի մուտքը բնակավայրեր սահմանափակելու նպատակով |
Անասնապահությամբ զբաղվող բնակչության շրջանում գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով իրականացվել են իրազեկման աշխատանքներ՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների արոտավայրից վերադառնալուց հետո միջատազերծման աշխատանքների անհրաժեշտության վերաբերյալ՝ տզերի մուտքը բնակավայրեր սահմանափակելու նպատակով |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
2014-2018 թթ. |
ՀՀ պետական բյուջեով ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար նախատեսված գումարների շրջանակներում և ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |
V. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱԽՏԱԾԻՆ ՀԱՐՈՒՑԻՉՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՂՆԵՐՈՎ ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ ՏԵՂԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՂՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ | ||||||
1. Սահմանի անցման կետերում հանրային առողջության համար վտանգ ներկայացնող վարակների փոխանցողների դեմ պայքարի իրականացման համապատասխան կարողությունների զարգացում | ||||||
1) |
Մշակել և շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների համատեղ հրամաններով ներդնել սահմանի անցման կետերում հանրային առողջության համար վտանգ ներկայացնող վարակների փոխանցողների դեմ պայքարի ծրագրեր՝ ըստ անցակետի նշանակության (օդային, ցամաքային, երկաթուղային), ներառյալ՝ սահմանի անցման կետերում հանրային առողջության համար վտանգ ներկայացնող վարակների փոխանցողների հայտնաբերման դեպքում տեղեկատվության տարածման գործողությունների ստանդարտ ընթացակարգ (ԳՍԸ) և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող վարակների փոխանցողների հայտնաբերման, նմուշառման, միջատաբանական հետազոտությունների գործողությունների ստանդարտ ընթացակարգ (ԳՍԸ): |
Շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների համատեղ հրամաններով ներդրված են Սահմանի անցման կետերում հանրային առողջության համար վտանգ ներակայացնող վարակների փոխանցողների դեմ պայքարի ծրագրեր, որոնցում հստակեցված են նաև սահմանի անցման կետերում հանրային առողջության համար վտանգ ներկայացնող վարակների փոխանցողների հայտնաբերման դեպքում տեղեկատվության տարածման, ինչպես նաև՝ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող վարակների փոխանցողների հայտնաբերման, նմուշառման, միջատաբանական հետազոտությունների գործողությունները: |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության |
2015 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2. Սահմանի անցման կետում աշխատող անձնակազմի պատրաստվածության բարձրացում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ | ||||||
1) |
Սահմանի անցման կետում սահմանային հսկողություն իրականացնող կառույցների անձնակազմի համար մշակված կրթական ծրագրերում (ՀՀ առողջապահության նախարարի, ՀՀ գյուղատնտեսության նախարարի, ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի՝ «Պետական սահմանային հսկողություն իրականացնող կազմակերպությունների մասնագետների համար միջազգային առողջապահական կանոնների հարցերով կրթական ծրագիրը և ծրագրում ներառված դասընթացի ժամանակացույցը հաստատելու մասին» համատեղ հրաման) ներառել տարափոխիկ հիվանդությունների փոխանցողներին առնչվող թեմաներ |
Սահմանի անցման կետում սահմանային հսկողություն իրականացնող կառույցների անձնակազմի համար իրականացված կրթական ծրագրերում ներառված են նաև տարափոխիկ հիվանդությունների փոխանցողներին առնչվող թեմաներ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն , Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
2014-2018 թթ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2) |
Սահմանի անցման կետում սահմանային հսկողություն իրականացնող կառույցների անձնակազմին վերապատրաստել տարափոխիկ վարակիչ հիվանդությունների փոխանցողների, դրանց նմուշառման տեխնիկայի և պայքարի մեթոդների վերաբերյալ |
Սահմանի անցման կետում սահմանային հսկողություն իրականացնող կառույցների անձնակազմը տիրապետում է տարափոխիկ վարակիչ հիվանդությունների փոխանցողների, դրանց նմուշառման տեխնիկային և պայքարի մեթոդներին |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
2014-2018 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ և ՀՀ պետական բյուջեից համապատասխան պետական կառավարման մարմինների գծով ընդհանուր հատկացումների հաշվին |
3. Սահմանի անցման կետերում վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի միջոցառումների իրականացում | ||||||
1) |
Իրականացնել օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության հետ կապված երկրներում փոխանցողներով պայմանավորված հիվանդությունների և փոխանցողների ներկրման հնարավոր ռիսկերի ուսումնասիրություն և գնահատում, ՀՀ վարչապետի 2013 թվականի հունվարի |
Իրականացվել է օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության հետ կապված երկրներում փոխանցողներով պայմանավորված հիվանդությունների և փոխանցողների ներկրման հնարավոր ռիսկերի ուսումնասիրություն և գնահատում, որն ամփոփվել է համապատասխան տեղեկանքում, ՀՀ վարչապետի 2013 թվականի հունվարի |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
2014-2018 թթ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2) |
Իրականացնել միջատների ու կրծողների պոպուլյացիաների մշտադիտարկում սահմանի անցման կետի առնվազն 400 մ շառավղով տարածքում |
Միջատների ու կրծողների պոպուլյացիաները մշտադիտարկվել են սահմանի անցման կետի առնվազն 400 մ շառավղով տարածքում, համաճարակային ցուցման դեպքում ներկայացվել են առաջարկություններ միջատասպան և կրծողասպան աշխատանքներ իրականացնելու համար |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2014-2018 թթ. |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
3) |
Սահմանի անցման կետում փոխադրամիջոցի (օդանավի, գնացքի ավտոմեքենայի) զննության ընթացքում, ինչպես նաև՝ վարակիչ հիվանդության կասկածով հիվանդին տարհանելուց հետո, փոխադրամիջոցը զննել վարակիչ հիվանդությունների փոխանցողների/ կրծողների և/կամ նրանց առկայության հետքերի հայտնաբերման համար և դրանց առկայության դեպքում փոխադրամիջոցն ուղարկել սանիտարական կայան՝ հետագա կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար |
Սահմանի անցման կետում փոխադրամիջոցի (օդանավի, գնացքի ավտոմեքենայի) զննության ընթացքում, ինչպես նաև՝ վարակիչ հիվանդության կասկածով հիվանդին տարհանելուց հետո փոխադրամիջոցը զննվել է վարակիչ հիվանդությունների փոխանցողների/ կրծողների և/կամ նրանց առկայության հետքերի հայտնաբերման համար, և դրանց առկայության դեպքում փոխադրամիջոցն ուղարկվել է սանիտարական կայան՝ հետագա կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար, կատարված աշխատանքներն ամփոփվել են տարեկան տեղեկանքում: |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
2014-2018 թթ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
4) |
Անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություն սահմանի անցման կետերի, նրանց հարող տարածքների, մուտքի շինությունների, փոխադրամիջոցների, բեռնարկղերի, բեռների և փոստային ծանրոցների միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացման համար՝ ԱՀԿ-ի առաջարկած մեթոդներով և նյութերով, սահմանելով կատարման և որակի հետագա հսկողություն |
Համաճարակային ցուցման դեպքում ներկայացվել են առաջարկություններ սահմանի անցման կետերի, նրանց հարող տարածքների, մուտքի շինությունների, փոխադրամիջոցների, կոնտեյներների, բեռների և փոստային ծանրոցների միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացման համար՝ ԱՀԿ-ի առաջարկած մեթոդներով և նյութերով, սահմանելով կատարման և որակի հետագա հսկողություն, կատարված աշխատանքներն ամփոփվել են տարեկան տեղեկանքում: |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
2014-2018 թթ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
5) |
Իրականացնել հսկողություն պետական սահմանի անցման կետերում ճանապարհորդների կողմից օգտագործվող միջոցների՝ ջրի, սննդամթերքի, անկողնային և այլ պարագաների վարակի/աղտոտման աղբյուրների (ներառյալ փոխանցողներն ու ռեզերվուարները) հետ շփման բացառման նկատմամբ |
Պետական սահմանի անցման կետերում ճանապարհորդները զերծ են մնացել օգտագործվող միջոցների վարակի/աղտոտման աղբյուրների (ներառյալ փոխանցողներն ու ռեզերվուարները) հետ շփումից |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2014-2018 թթ. |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
VI. ՓՈԽԱՆՑՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ | ||||||
1. Վարակիչ հիվանդությունների փոխանցողների վերաբերյալ գիտական գործունեության կառավարում | ||||||
1) |
Կազմել փոխանցողների վերաբերյալ գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնող բազաների ցանկը |
Փոխանցողների վերաբերյալ գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնող բազաները գույքագրվել են, կազմվել է այդ բազաների ցանկը |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
2014 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2) |
Փոխանցողների վերաբերյալ գիտական և կիրառական ուսումնասիրություններն ընդգրկել փոխանցողների վերաբերյալ գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնող բազաների տարեկան ծրագրերում, իրականացնել փոխանցողների վերաբերյալ միջոլորտային հետազոտական ծրագրեր, իրականացված գիտահետազոտական ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել գիտական կոնֆերանսներում |
Փոխանցողների վերաբերյալ գիտական և կիրառական ուսումնասիրություններն ընդգրկվել են բազաների տարեկան ծրագրերում, իրականացվել են փոխանցողների վերաբերյալ միջոլորտային հետազոտական ծրագրեր, որոնց արդյունքներն ամփոփվել են գիտական հրապարակումներում, ներկայացվել գիտական կոնֆերանսներում: |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն |
2014-2018 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ և ՀՀ պետական բյուջեից համապատասխան պետական կառավարման մարմինների գծով ընդհանուր հատկացումների հաշվին |
3) |
Կազմակերպել փոխանցողների վերաբերյալ գիտամեթոդական հանդիպումներ` մարզային մակարդակի մասնագետների ընդգրկմամբ |
Կազմակերպվել են փոխանցողների վերաբերյալ գիտամեթոդական հանդիպումներ` մարզային մակարդակի մասնագետների ընդգրկմամբ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2014-2018 թթ. |
ՀՀ պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարության համար նախատեսված գումարների շրջանակներում և ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |
VII. ՓՈԽԱՆՑՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԿԱԴՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ | ||||||
1. Փոխանցողների դեմ պայքարի հարցերով կադրերի համալրում և պատրաստվածության բարձրացում | ||||||
1) |
Իրականացնել աշխատուժի գնահատում՝ որոշելով բժշկական միջատաբանության ոլորտում պահանջվող անձնակազմը և կարողությունները, աշխատանքներ տանել բժշկական միջատաբանների և նրանց օգնականների թափուր հաստիքների համալրման ուղղությամբ |
Իրականացվել է աշխատուժի գնահատում, որոշվել է բժշկական միջատաբանության ոլորտում պահանջվող անձնակազմը և կարողությունները, կատարված աշխատանքն ամփոփվել է տեղեկանքում, բժշկական միջատաբանների և նրանց օգնականների թափուր հաստիքները համալրվել են, կատարված աշխատանքներն ամփոփվել են տարեկան տեղեկանքում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2014-2018 թթ. |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
2) |
Իրականացնել բժշկական միջատաբանության ոլորտում ընդգրկված կադրերի կրթական կարիքների գնահատում, կրթական ծրագրերի, սեմինարների, դասընթացների վերանայում, անհրաժեշտության դեպքում համապատասխան կրթական ծրագրերի մշակում կամ լրամշակում, միջատաբանների և նրանց օգնականների համար իրականացնել վերապատրաստման ծրագրեր, կարճատև և թեմատիկ սեմինարներ |
Իրականացվել է բժշկական միջատաբանության ոլորտում ընդգրկված կադրերի կրթական կարիքների գնահատում, կրթական ծրագրերի, սեմինարների, դասընթացների գնահատում և բացերի վերլուծություն, համապատասխան կրթական ծրագրեր մշակվել կամ լրամշակվել են, միջատաբանների և նրանց օգնականների համար իրականացվել են վերապատրաստման ծրագրեր, կարճատև և թեմատիկ սեմինարներ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
2015-2016 թթ. |
ՀՀ պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարության համար նախատեսված գումարների շրջանակներում և ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
VIII. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ | ||||||
1. Բնակչության շրջանում վարակիչ հիվանդությունների փոխանցողներից պաշտպանվելու վերաբերյալ գիտելիքների տարածում | ||||||
1) |
Բնակչության շրջանում տարածել գիտելիքներ վարակիչ հիվանդությունների փոխանցողներից պաշտպանվելու անհատական և համայնքային մակարդակում կիրառվող միջոցների մասին: |
Բնակչության շրջանում կազմակերպվել են դասախոսություններ, զրույցներ վարակիչ հիվանդությունների փոխանցողներից պաշտպանվելու անհատական և համայնքային մակարդակում կիրառվող միջոցների մասին, տարածվել են տեղեկատվական թերթիկներ, պաստառներ և այլն |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ(համաձայնությամբ) |
2014-2018 թթ. |
ՀՀ պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարության համար նախատեսված գումարների շրջանակներում և ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
2. Բնական օջախային և տեղաճարակային հիվանդություններ արձանագրող երկրներ մեկնող անձանց համապատասխան խորհրդատվություն | ||||||
1) |
Զբոսաշրջային գործունեություն ծավալող կամ իրականացնող, ինչպես նաև միգրանտների հարցերով զբաղվող կազմակերպությունների ճանապարհորդների և միգրանտների առողջության պահպանման հարցերով պատասխանատու անձանց ուսուցանել վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ անհատական պաշտպանության միջոցների վերաբերյալ |
Զբոսաշրջային գործունեություն ծավալող կամ իրականացնող, ինչպես նաև միգրանտների հարցերով զբաղվող կազմակերպությունների ճանապարհորդների և միգրանտների առողջության պահպանման հարցերով պատասխանատու անձինք ուսուցանվել են վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ անհատական պաշտպանության միջոցների վերաբերյալ՝ ճանապարհորդներին համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2014-2018 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ և ՀՀ պետական բյուջեից համապատասխան պետական կառավարման մարմինների գծով ընդհանուր հատկացումների հաշվին |
2) |
Մշակել համապատասխան ընթացակարգ և բնական օջախային և տեղաճարակային հիվանդություններ արձանագրող երկրներ մեկնող անհատ զբոսաշրջիկներին, միգրանտներին, արտագնա աշխատանքի մեկնողներին և ուսանողներին տրամադրել տեղեկատվություն և խորհրդատվություն վարակիչ հիվանդությունների փոխանցողներից պաշտպանության վերաբերյալ՝ փոխանցողների միջոցով տարածվող հիվանդությունների Հայաստանի Հանրապետության տարածք ներկրման կանխարգելման նպատակով |
Մշակվել է բնական օջախային և տեղաճարակային հիվանդություններ արձանագրող երկրներ մեկնող անհատ զբոսաշրջիկներին, միգրանտներին, արտագնա աշխատանքի մեկնողներին և ուսանողներին տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրելու ընթացակարգ՝ շահագրգիռ գերատեսչությունների համատեղ հրաման, բնակչության վերը նշված խմբերին տրամադրվել է տեղեկատվություն և խորհրդատվություն վարակիչ հիվանդությունների փոխանցողների վերաբերյալ, որի շնորհիվ նվազեցվել է փոխանցողների միջոցով տարածվող հիվանդությունների Հայաստանի Հանրապետության տարածք ներկրման վտանգը |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2014-2018 թթ. |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ և ՀՀ պետական բյուջեից համապատասխան պետական կառավարման մարմինների գծով ընդհանուր հատկացումների հաշվին |
3) |
Փոխանցողների միջոցով տարածվող հիվանդությունների Հայաստանի Հանրապետության տարածք ներկրման կանխարգելման նպատակով՝ սահմանի անցման կետում ճանապարհորդներին տրամադրել տեղեկատվություն ԱՀԿ կողմից առաջարկված և/կամ երկրում ընդունված առողջապահական միջոցառումների վերաբերյալ (ցուցապաստառներ, տեղեկատվական թերթիկներ և այլն): |
Սահմանի անցման կետում ճանապարհորդներին տրամադրվել է տեղեկատվություն ԱՀԿ կողմից առաջարկված և երկրում ընդունված առողջապահական միջոցառումների վերաբերյալ, տեղադրվել են ցուցապաստառներ, բաժանվել են տեղեկատվական թերթիկներ և այլն, որի շնորհիվ նվազեցվել է փոխանցողների միջոցով տարածվող հիվանդությունների Հայաստանի Հանրապետության տարածք ներկրման վտանգը |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2014-2018 թթ. |
ՀՀ պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարության համար նախատեսված գումարների շրջանակներում և ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
