Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
19 մարտի 2015 թվականի N 12
30. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ-ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի միջև «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր» արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի միջև «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր» արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագիրը, ինչպես նաև դրանում հետագայում կատարվող փոփոխություններն ու լրացումները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 23 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի նիստի N 12 |
ՀՀ կառավարության` ի դեմս Ֆինանսների նախարարության
որպես Վարկառու
և
Չինաստանի Ներմուծման-Արտահանման Բանկի, որպես
Վարկատու
միջև
Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր
Արտոնյալ պայմաններով Վարկային Համաձայնագիր
№___________ Ծրագրի համար
Ամսաթիվ _________
Բովանդակություն
Հոդված 1-Սահմանումներ
Հոդված 2- Միջոցների օգտագործում և պայմաններ
Հոդված 3 – Միջոցների մասհանում
Հոդված 4 -Մայր գումարի մարում և տոկոսների վճարում
Հոդված 5- Վարկառուի կողմից Ներկայացուցչություններ և Երաշխիքներ
Հոդված 6 - Հատուկ պայմաններ
Հոդված 7 –Դեֆոլտի դեպքեր
Հոդված 8 -Այլ Դրույթներ
Հոդված 9 –Ուժի մեջ մտնելու պայմաններ
Հավելված 1
Հավելված 2
Հավելված 3
Հավելված 4
Հավելված 5
Հավելված 6
Հավելված 7
Հավելված 8
Հավելված 9
Հավելված 10
Արտոնյալ պայմաններով Վարկային Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրման օրն է ______
Կնքվում է ______________ (այսուհետ՝ Վարկառու), որի գրասենյակը գտնվում է ________ հասցեում,
և Չինաստանի եԱրտահանման-Ներմուծման” Բանկի միջև (այսուհետ՝ Վարկատու), որի գրանցված գրասենյակի հասցեն է. No. 30, Fuxingmennei Street, Xicheng District, Պեկին 100031, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Սույնով,
Ա) _________օրը, ՀՀ կառավարաությունը և Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարությունը կնքեցին Համաձայնագիր (այսուհետ՝ Ընդհանուր Վարկային Համաձայնագիր), որով Չինաստանը տրամադրում է տոկոսների սուբսիդավորման կառավարության արտոնյալ պայմաններով վարկ Հայաստանի հանրապետությանը (այսուհետ՝ Գնորդի երկիր):
Բ) Վարկառուն դիմել է Վարկատուին տրամադրել 155,500,000.00 (հարյուր հիսունհինգ միլիոն հինգ հարյուր հազար) Յուանի (¥) չափով վարկային միջոցներ, Առևտրային Պայմանագրի շրջանակներում (ինչպես սահմանված է հոդված 1-ում) ֆինանսական կարիքները բավարարելու նպատակաով:
Գ) ՀՀ ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ վերջնական սպառող) և Նուքթեք ՍՊԸ-ն (այսուհետ՝ Չինական կողմի մատակարարող) 2014 թվականի նոյեմբերի 15-ին կնքեցին մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման պայմանագիրը (այսուհետ՝ Առևտրային Պայմանագիր) պայմանագրի հետևյալ համարով NUC-1-14-1092, ծրագրի իրականացման նպատակով (ինչպես սահմանված է հոդված 1-ում):
ԱՅԺՄ ԱՅՍՊԻՍՈՎ, Վարկառուն և Վարկատուն համաձայնում են հետևյալի շուրջ.
Հոդված 1. Սահմանումներ
Եթե այլ բան սահմանված չէ համատեքստով, ըստ սույն Համաձայնագրի, հետևյալ սահմանումներն ունեն ներքոնշյալ նշանակությունները:
1.1 «Վարկատուի հաշվի բանկ» նշանակում է Չինաստանի Ներմուծման-Արտահանման Բանկ
1.2 «Համաձայնագիր» նշանակում է սույն կառավարության արտոնյալ պայմաններով վարկային Համաձայնագիրը և դրան կից հավելվածները և ժամանակ առ ժամանակ նման համաձայնագրի և դրա հավելվածների ցանկացած փոփոխություն կողմերի գրավոր համաձայնությամբ:
1.3 «Հասանելիության ժամկետ» նշանակում է այն ժամանակահատվածը, որը սկսվել է տվյալ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից և վերջանում է 48 ամիս անց, որի ընթացքում կատարվում են բոլոր հատկացումները` սույն Համաձայնագրով սահմանված դրույթներին համապատասխան:
1.4 «Բանկային Օր»` այն օրն է, երբ Պեկինում սովորական բանկային գործարքների համար բանկերը բաց են` ներառյալ շաբաթ և կիրակի օրերը, երբ բանկերը բաց են գործարքների համար` ըստ Չինաստանի լրացուցիչ կանոնակարգերի, բացի օրենքով սահմանված տոնական ու հանգստյան օրերից և անկախ վերոնշյալ կանոնակարգերից:
1.5 «Չինաստան» նշանակում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
1.6 «Պարտավորության վճար» նշանակում է հոդված 2.2 և 2.7-ի համաձայն վճարների հաշվարկներն ու վճարումները:
1.7 «Առևտրային Պայմանագիր» նշանակում է ՀՀ ֆինանսների նախարարության և Նուքթեք ՍՊԸ-ի միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման ծրագրի իրականացման համար 2014 թ. նոյեմբերի15-ին կնքված ընդհանուր ¥155,439,953.0 (հարյուր հիսունհինգ միլիոն չորս հարյուր երեսունինը հազար ինը հարյուր հիսուներեք) Յուանի գումարի չափով կնքված № NUC-1-14-1092 Պայմանագիրը:
1.8 «Հատկացում» նշանակում է Միջոցների կանխավճարը` սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն:
1.9 «Վերջնական սպառող» նշանակում է ՀՀ ֆինանսների նախարարություն, ով հանդիսանում է միջոցների վերջնական օգտագործող:
1.10 «Դեֆոլտի դեպք» նշանակում է 7-րդ հոդվածում սահմանված որևէ դեպք կամ հանգամանք:
1.11 «Միջոցներ» ունի հոդված 2.1-ում սահմանված նշանակությունը:
1.12 «Վերջնական Մարման Ամսաթիվ» նշանակում է մարման ժամկետը լրանալու օրը:
1.13 «Առաջին Մարման ամսաթիվ» նշանակում է արտոնյալ ժամանակահատվածից հետո մայր գումարի և տոկոսի առաջին մարման ամսաթիվը:
1.14 «Արտոնյալ ժամկետ» նշանակում է այն ժամանակահատվածը, որը մեկնարկում է այն օրը, երբ սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում և ավարտվում է սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 60 ամիս անց, որի ընթացքում Վարկառուի կողմից Վարկատուին պետք է վճարվեն միայն տոկոսները, այլ ոչ թե մայր գումարը: Արտոնյալ ժամկետը ներառում է հասանելիության ժամկետը:
1.15 «Տոկոսագումարի Վճարման օր» նշանակում է յուրաքանչյուր օրացուցային տարվա Հունվարի 21-ը և Հուլիսի 21-ը, և վերջնական մարման ամսաթիվը:
1.16 «Մասհանման անհետկանչելի ծանուցում»-ը հավելված 5-ում սահմանված ծանուցագրի ձևն է:
1.17 «Փոխառություն» նշանակում է մայր գումարից հատկացված ընդհանուր գումարը և Միջոցների ժամանակ առ ժամանակ չմարված գումարը:
1.18 «Կառավարման վճար» նշանակում է` Հոդված 2.2 -ի և Հոդված 2.6-ի համաձայն հաշվարկված և վճարված վճարներ:
1.19 «Մարման ժամկետ» նշանակում է այն ժամանակահատվածը, որը մեկնարկում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից և ավարտվում 240 (երկու հարյուր քառասուն) ամսվա ընթացքում` ներառյալ Արտոնյալության և Մարման ժամկետները:
1.20 «Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին ծանուցում» նշանակում է կից ներկայացված Հավելված 9-ում սահմանված գրավոր ծանուցում, որում նշվում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
1.21 «Ենթավարկային Համաձայնագիր» նշանակում է Վարկառուի և Վերջնական սպառողի միջև վարկային Համաձայնագիր, որի միջոցով Միջոցները Վարկառուի կողմից փոխանցվում են Վերջնական սպառողին` Ծրագիրն իրականացնելու նպատակով:
1.22 «Ծրագիր» նշանակում է մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման ծրագիր:
1.23 «Renminbi» Չինաստանի ժողովրդական Հանրապետության իրավական արժույթ:
1.24 «Վարկառուի երկիր» նշանակում է այն երկիրը, որտեղ Վարկառուն տեղակայված է, մասնավորապես` Հայաստանի հանրապետություն:
1.25 «Մայր գումարի և տոկոսավճարի մարման ամսաթիվ» - նշանակում է յուրաքանչյուր տոկոսավճարի և վերջնական մարման ամսաթիվ:
1.26 «Մարման ժամկետ» նշանակում է այն ժամանակահատվածը, երբ սկսվում է Արտոնյալության ժամկետը և ավարտվում Վերջնական Մարման օրը:
1.27 «Մարման ժամանկացույց» նշանակում է ժամանակացույց, որը ցույց է տալիս հավելված 10-ում սահմանված վարկի մարման գումարները և ամսաթվերը:
ՀՈԴՎԱԾ 2 ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
2.1 Սույն Համաձայնագրի դրույթներից և պայմաններից ելնելով, Վարկառուն սույնով համաձայնում է Վարկատուի համար հասանելի դարձնել վարկային միջոցներ (այսուհետ` Միջոցներ) ընդհանուր մայր գումարը չգերազանցող 155,440,000.00 (հարյուր հիսունհինգ միլիոն չորս հարյուր երեսունինը հազար ինը հարյուր հիսուներեք) Renbinbi (պ յուան ):
Սույն Համաձայնագրի ներքո Միջոցների առնչությամբ բոլոր մասհանումները և մարումները արտահայտվում են Renminbi-ով: Սույն Համաձայնագրի ներքո Վարկատուի կողմից վճարման ենթակա ցանկացած մայր գումար, տոկոս կամ այլ ծախս կարող է մարվել կամ վճարվել ԱՄՆ դոլարով (կամ Վարկատուի կողմից ընդունելի այլ փոխարկելի արժույթով) և արտահայտվի Renminbi-ով ` ԱՄՆ դոլարի վաճառքի փոխարժեքին համապատասխան (կամ Վարկատուի կողմից ընդունելի այլ փոխարկելի արժույթով), որը հայտարարվել է Վարկատուի Հաշվի բանկի կողմից այն օրը, երբ վճարումները ստացվել են Վարկատուի կողմից: Վարկատուն չպետք է կրի որևէ արժութային ռիսկեր վերոնշյալ գործընթացում: Վարկառուն սույնով ստանձնում, որ Սույն Համաձայնագրի ներքո Վարկատուի կողմից վճարման ենթակա ցանկացած գումար չպետք է տուժի Renminbi-ի և ցանկացած այլ արժույթների միջև փոխարժեքների, ինչպես նաև Renminbi-ից բացի արժույթների միջև փոխարժեքների փոփոխությունից:
2.2 Վարկի համար տոկոսադրույքը կկազմի տարեկան 2 % (տոկոս):
Կառավարման Վճարը կկազմի 0.15 % (տոկոս):
Պարտավորության վճարը կկազմի տարեկան 0.25 % (տոկոս):
2.3 Միջոցների մարման ժամկետը 240 ամիս է, որի ընթացքում Արտոնյալության ժամկետը 60 ամիս է և մարման ժամկետը` 180 ամիս:
2.4 Վարկատուի կողմից Միջոցների ողջ գումարը` Կապալային պայմանագրի գումարի մոտավորապես 100% (հարյուր) տոկոսի չափով, պետք է կիրառվի ամբողջական նպատակի համար և չի ներառի հարկերը և տուրքերը:
2.5 Վարկային միջոցների օգտագործվում են ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների գնման նպատակով, որոնք պետք է գերազանցապես ձեռք բերվեն Չինաստանից:
Միջոցների իրականացման համար օգտագործվող տեխնիկական ստանդարտները պետք է գերազանցապես համապատասխանեն չինական ստանդարտներին:
2.6 Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 30 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան առաջին Հատկացման օրը, Վարկառուն Վարկատուին միանվագ կվճարի Կառավարման վճար Միջոցների ընդհանուր գումարի 388,599.88 (երեք հարյուր ութսունութ հազար հինգ հարյուր իննսունինը ամբողջ ութսունութ) Renminbi պ չափով, որը հաշվվում է Հոդված 2.2-ում սահմանված ձևով: Կառավարման վճարը վճարվում է Հոդված 4.4-ում նշված հաշվեհամարին:
2.7 Հասանելիության ժամկետի ընթացքում Վարկառուն Վարկատուին կիսամյակային պետք է վճարի Պարտավորության վճար, որը հաշվվում է Հոդված 2.2-ում սահմանված դրույքաչափով` Միջոցների չօգտագործված և չմարված մնացորդից: Պարտավորության վճարը առաջանում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 30 օր անց և հաշվարկվում անցած օրերի թվի և տարվա 360 օրվա հիման վրա: Պարտավորության վճարը ծագում է օրական և պետք է վճարվի որպես մասերով հոդված 4.4-ում սահմանված հաշվեհամարին` յուրաքանչյուր տոկոսավճարի մարման օրը:
Հոդված 3. Միջոցների հատկացում
3.1 Առաջին Հատկացումը կատարվելու է Հավելված 1-ում սահմանված նախապայմանների կատարման պարագայում (կամ նմանատիպ նախապայմանները գրավոր մերժվել են Վարկատուի կողմից):
3.2 Առաջին Հատկացումից հետո, բացի այն, որ կատարվել են Հոդված 3.1-ում նշված պայմանները, յուրաքանչյուր հաջորդական հատկացում ենթակա է տրամադրման, եթե բավարարված են հավելված 2-ով սահմանված պայմանները:
3.3 Հասանելիության ժամկետը կարող է երկարաձգվել, այն դեպքում, երբ նման երկարաձգման դիմումը Վարկառուն ներկայացրել է Վարկատուին Հասանելիության ժամկետից 30 օր առաջ, որն էլ հաստատվել է Վարկատուի կողմից: Այնուամենայնիվ, Հասանելիության ժամկետը չպետք է գերազանցի Արտոնյալ Ժամկետը: Հասանելիության կամ դրա երկարաձգված ժամկետի վերջում ծրագրի ցանկացած չօգտագործված մասնաբաժին պետք է ինքնաբերաբար չեղարկվի: Մինչև Հասանելիության ժամկետի ավարտը Վարկառուն առանց Վարկատուի համաձայնության չպետք է չեղարկի Միջոցների ամբողջ կամ դրա որևէ մի մասը:
3.4 Վարկատուն չպետք է պարտավորվի կատարել սույն Համաձայնագրով սահմանված որևէ Հատկացում մինչև չստանա Հոդված 3.1 կամ 3.2-ում նշված փաստաթղթերը և քննության արդյունքում Վարկառուի կողմից Միջոցների մասհանման նախապայմանները չբավարարվեն: Վարկառուի նշված պայմանների չկատարման դեպքում, Վարկատուն իրավունք ունի սահմանված ժամկետում Վարկառուից փոխհատուցում պահանջել: Փոխհատուցումը ոչ պատշաճ կերպով կատարելու դեպքում, Վարկատուն իրավունք ունի հրաժարվել Հատկացում կատարելուց:
3.5 Վարկատուի կողմից Մասհանման Անհետկանչելի ծանուցմանը համապատասխան Հատկացում կատարելուց անմիջապես հետո Վարկատուն համարում է սույն Համաձայնագրի մասհանման իր պարտավորությունը ավարտված և նման Հատկացումը Վարկառուի համար դառնում է պարտք: Վարկառուն, ըստ սույն Համաձայնագրի, պետք է Վարկատուին վերադարձնի մայր գումարը, չմարված գումարն ու ավելացված ցանկացած տոկոս:
3.6 Վարկատուն պարտավորված չէ կատարել Միջոցների մեկ այլ Հատկացում, եթե սույն Համաձայնագրով սահմանված Հատկացումների հանրագումարը գերազանցում է Միջոցների մայր գումարը:
3.7 Վարկատուն վարկի մասհանումը կատարելուց հետո 3-օրյա ժամկետում տեղեկացնում է վարկառուին էլեկտրոնային փոստի միջոցով ավարտված մասհանման ծանուցման մասին, որտեղ նշված է մասհանման գումարը, մասհանման արժույթի և դրան համապատասխան գումարը արտահայտված չինական յուանով և մասհանման ժամկետը:
Հոդված 4. Մայր գումարի և տոկոսների մարումը
4.1 Համաձայնագրի պայմաններին և դրույթներին համապատասխան՝ Վարկառուն պետք է վճարի մասհանված մայր գումարը, Միջոցների չմարված գումարը, հաշվարկված տոկոսները և Վարկառուի կողմից նման այլ վճարվելիք գումարը: Առանց Վարկատուի գրավոր համաձայնության Մարման ժամկետը չի կարող հետաձգվել:
4.2 Վարկառուն պետք է վճարի մայր գումարի մասհանված և չմարված տոկոսները սույն Համաձայնագրի Հոդված 2.2-ի համաձայն: Տոկոսագումարը հաշվարկվում է անցած օրերի փաստացի թվի և տարեկան 360 օր հիմքով` ներառյալ այն Տոկոսադրույքի ժամանակահատվածի առաջին օրը, որի ընթացքում այն գոյանում է` բացառելով վեջին օրը: Այն պետք է վճարվի մասերով տոկոսի վճարման յուրաքանչյուր ամսաթվին: Եթե Վարկառուի կողմից կատարվելիք վճարումը ընկնում է ոչ բանկային աշխատսնքային օրը, ապա նման վճարումը պետք է կատարվի նախորդ բանկային աշխատանքային օրվա դրությամբ:
4.3 Սույն Համաձայնագրով մասհանված ամբողջ մայր գումարը պետք է վճարվի Վարկատուին 30 (երեսուն) հավասար մարումներով` Հասանաելիության ժամկետի լրանալուց հետո` Մայր գումարի ու Տոկոսադրույքի Մարման օրը Մարման ժամանակահատվածի և Վերջին մարման ամսաթվի շրջանակներում` Վարկատուի կողմից Վարկառուին ուղարկված Հավելված 10-ով սահմանված Մարման ժամանակացույցին համապատասխան:
4.4 Սույն Համաձայնագրով Վարկառուի կողմից կատարված ցանկացած վճարում կամ մարում պետք է փոխանցվի ժամանակ առ ժամանակ Վարկատուի կողմից նշանակված հետևյալ հաշվին կամ այլ հաշվին Մայր գումարի ու Տոկոսադրույքի Մարման օրը:
Ստացող` Ներմուծման-արտահանման չինական բանկ
Բանկ` Գործարարության վարչություն, Չինաստանի բանկ, գլխավոր գրասենյակ
(SWIFT: BKCHCNBJXXX)
Հաշվեհամար` 778407900258
4.5 Վարկատուն պետք է բացի և իր հաշվապահական գրքույկում պահպանի Վարկառուի համար վարկային հաշիվ հետևյալ վերնագրով` «Հայաստանի հնարապետության ֆինանսների նախարարության հաշվեհամար մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման ծրագրի իրականացման համար (Ծրագրի անվանումը)» (այսուհետ`Վարկառուի Հաշվեհամար) Վարկառուի կողմից պարտքով վերցված, մարված, վճարված գումարը արձանագրելու նպատակով: Վարկառուի հաշվից որպես մասհանված և չմարված արձանագրված Միջոցների գումարը Վարկատուին վճարվելիք պարտքի ապացույցն է և Վարկառուի պարտավորությունն է` ակնառու սխալի բացակայության դեպքում:
4.6 Ե՛վ վարկառուն, և՛ Վարկատուն պետք է ճշգրտորեն պահեն հաշվապահական գրքույկ սույն Միջոցների ներքո յուրաքանչյուր հատկացման և սույն Համաձայնագրի շրջանակներում մայր գումարի և տոկոսների մարման մասին և այդ գրանցումները պետք է ստուգեն տարին մեկ անգամ:
4.7. Վարկառուն կարող է նախօրոք վճարել սույն միջոցների ներքո Միջոցների մասհանված և չմարված մայր գումարը 30 օր առաջ Վարկատուին գրավոր ծանուցելով, և նմանատիպ կանխավճարը ենթակա է Վարկատուի համաձայնությանը: Կանխավճարի ժամանակ Վարկառուն Վարկատուին պետք է կանխավճարային սկզբունքով վճարի նաև Մայր գումարի ավելացված բոլոր տոկոսները մինչև կանխավճարի ժամկետը` համաձայն Հոդված 4.2-ի: Ցանկացած կանխավճար, համաձայն սույն Հոդվածի, կնվազեցնի գումարի մարման մասնաբաժինները՝ մարման հակառակ կարգով:
4.8 Կանխավճարի ժամանակ, որը կատարվում է համաձայն վերը նշված դրույթներին, Վարկառուն պետք է անմիջապես փոխհատուցի Վարկատուին տարեկան 1.8 տոկոսի չափով նման կանխավճարի համար, որ գոյացել է կանխավճարային սկզբունքով, ներառյալ` կանխավճարի ամսաթիվը և մինչև նման կանխավճարի գումարի մարման ժամկետը, որը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով փաստացի անցած օրերի քանակը և տարվա մեջ 360 օրը, և պետք է ավելանա օրական կտրվածքով:
4.9 Վարկատուն էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է մարման և տոկոսավճարների, պարտավճարների, մայր գումարների հետ կապված վճարվելիք գումարների մասին վճարումից առնվազն 10 օր առաջ (ներառյալ հաշվարկման մանրամասները), ինչպես նաև էլեկտրոնային փոստի միջոցով հաստատում է փաստացի վճարման ստացումը վերջինիս ստացումից 3 օր հետո:
Հոդված 5. Վարկառուի Ներկայացուցչությունները և Երաշխիքները
Վարկառուն սույնով ներկայացնում և երաշխավորում է Վարկատուին հետևյալը:
5.1 Վարկառուն Հայաստանի Հանրապետության Կառավարությունն է (Վարկառուի երկիրը)` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության ունի լիարժեք իշխանություն և օրինական իրավունքներ՝ փոխառելու Միջոցները ներքոնշյալ պայմաններով և դրույթներով:
5.2 Վարկառուն իրականացրել է իր երկրի օրենքի պահանջներին համապատասխան բոլոր լիազորությունները, գործողությունները և ընթացակարգերը, սույն Համաձայնագրի շրջանակներում իր դրույթներին համապատասխան Վարկառուի վավեր և իրավաբանորեն պարտադիր պարտավորությունները սահմանելու նպատակով, ներառյալ` ձեռք բերելով Վարկառուի երկրի համապատասխան լիազորված մարմինների բոլոր լիազորությունները ու հաստատումները, և Վարկառուի երկրի օրենքի պահանջներին համապատասխան իրականացնելով բոլոր գրանցումները և փաստաթղթավորումները, իսկ նման այլ թույլտվությունները, հաստատումները, գրանցումները և փաստաթղթավորումները լիիրավ ուժի մեջ են:
5.3 Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից, սույն Համաձայնագիրը Վարկառուի համար հանդիսանում է իրավական, վավեր և պարտադիր պարտավորություն:
5.4 Վարկառուն որևէ օրենքի կամ համաձայնագրի առնչությամբ անվճարունակ չէ, որի հետևանքը կարող է նյութապես բացասական ազդեցություն ունենալ Վարկառուն սույն Համաձայնագրով սահմանված իր պարտավորությունների կատարման վրա և սույն Համաձայնագրի շրջանակներում Դեֆոլտի ոչ մի դեպք չի արձանագրվել:
5.5 Վարկառուի կողմից սույն Համաձայնագրի ստորագրումը և Վարկառուի` այս համաձայնագրի շրջանակներում իր պարտականությունների կատարումը կսահմանվի որպես առևտրային գործողութուններ: Վարկառուն և իր որևէ ակտիվներ սուվերենության հիմքով օժտված չեն անձեռնմխելիության իրավունքով, այլ կերպ ասած սույն Համաձայնագրի իր պարտավորությունների առնչությամբ միջնորդությունից, հայցից կամ որևէ այլ իրավական գործընթացից, ցանկացած այլ իրավասությունների շրջանակում` հանգամանքներից ելնելով:
5.6 Վարկատուի կողմից Վարկառուին տրամադրած բոլոր տեղեկություները ճշմարիտ և հավաստի են բոլոր առումներով:
Վարկառուն ներկայացնում և երաշխավորում է Վարկատուին, որ վերոնշյալ ներկայացուցչությունները և երաշխիքները Մարման ընթացքում հավաստի և ճշգրիտ կլինեն՝ ըստ ժամանակ առ ժամանակ փոփոխվող փաստերի ու հանգամանքների: Վարկառուն գիտակցում է, որ Վարկատուն կնքել է սույն Համաձայնագիրը` վստահելով սույն հոդվածում ներկայացված ներկայացուցչություններին և երաշխիքներին:
ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ
6.1. Վարկառուն սույնով համաձայնում է, որ սույն Համաձայնագրով Վարկառուի պարտականություններն ու պարտավորություններն ուղղակի են, անվերապահ և ընդհանուր, և համամասնության հիմունքներով դասվում են և կդասվեն որպես վճարման և անվտանգության իրավունքով Վարկառուի բոլոր այլ հետագա անվտանգ և անստորադաս պարտքին: Վարկառուի կողմից այդպիսի պարտքին տրամադրվող որևէ արտոնություն կամ նախապատվություն պետք է անմիջապես կիրառվի սույն Համաձայնագրի նկատմամբ` առանց Վարկատուի նախնական պահանջի:
6.2. Վարկառուն պարտավորվում է ապահովել, որ սույն Համաձայնագրով հատկացված ամբողջ գումարը կօգտագործվի 2.4 Հոդվածով և 2.5 Հոդվածով նախատեսված նպատակներով և կվճարի տոկոսներ ու սույնով ստանձնված բոլոր այլ գումարները և Վարկատուին կվերադարձնի մայր գումարը` սույնով սահմանված պայմաններին և դրույթներին համապատասխան: Սույն Համաձայնագրով սահմանված Վարկառուի բոլոր պարտավորությունների կատարումը համարվում է անվերապահ բոլոր հանգամանքներում:
6.3. Սույն Համաձայնագրով Վարկառուի բոլոր վճարումները պետք է լիովին վճարվեն Վարկատուին առանց հաշվանցման կամ հակընդդեմ հայցի կամ պահումների և որևէ հարկերի կամ տուրքերի հետ կապված գանձումների կամ պահումների: Այն դեպքում, եթե օրենքով նախատեսված Վարկառուից պահանջվում է կատարել որևէ գանձում կամ պահում, ապա Վարկառուն պետք է Վարկատուին անմիջապես վճարի լրացուցիչ գումար, որի արդյունքում Վարկատուն անմիջապես կստանա այն ամբողջ գումարը, որը սույնով ստացված կլիներ, եթե չկատարվեր նմանատիպ գանձում կամ պահում:
6.4. Վարկառուն սույնով համաձայնում է անմիջապես ձեռնարկել քայլեր և իրականացնել բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են լիարժեք պահպանել 5.2. Հոդվածով սահմանված բոլոր հաստատումները, լիազորությունները, գրանցումները և գրառումները:
6.5. Վարկառուն պետք է ներկայացնի Վարկատուին հետևյալ փաստաթղթերը և սույնով հաստատի, որ տվյալ փասատթղթերում առկա տեղեկատվությունը հավաստի և ճշգրիտ է:
1. |
Մարման ժամկետի ընթացքում Վարկառուն Վարկատուին է ներկայացնում կիսամյակային հաշվետվություններ` Ծրագրի փաստացի ընթացքի և գործողության կարգավիճակի և հատկացված միջոցների օգտագործման վերաբերյալ: |
2. |
Վարկատուի կողմից պահանջված ցանկացած ողջամիտ ժամանակահատվածում Վարկառուն պետք է Վարկառուին տրամադրի սույն Համաձայնագրի իրականացմանն առնչվող այլ տեղեկություն: |
6.6. Վարկատուն իրավասու է ուսումնասիրելու և վերահսկելու Միջոցների օգտագործումը և սույն Համաձայնագրի կատարումը: Վարկառուն պետք է դյուրինացնի Վարկատուի վերը նշված ստուգումները և վերահսկումները` այդ թվում` Վարկատուի վարկային մասնագետի համար երկարատև բազմակի մուտքի վիզայի /Վարկառուի երկրի/ համապատասխան թույլտվություն տրամադրելով:
6.7. Մարման ժամկետի ընթացքում Վարկառուն պետք է գրավոր կերպով տեղեկացնի Վարկատուին հետևյալ դեպքերի ծագելուց 30 օրվա ընթացքում`
1. |
որևէ էական որոշում, փոփոխություն, պատահար կամ այլ կարևոր փաստեր` կապված Ծրագրի կամ Վարկառուի հետ; |
2. |
սույն Համաձայնագրի ներքո Միջոցների մասհանման մեջ ներգրավված լիազորված անձանց և նրանց ստորագրությունների նմուշների ցանկացած փոփոխություն; |
3. |
8.7 Հոդվածում սահմանված Վարկառուի փոստային հասցեի ցանկացած փոփոխություն; |
4. |
7-րդ Հոդվածում սահմանված ցանկացած Դեֆոլտի դեպք; |
5. |
Առևտրային Պայմանագրի ցանկացած կարևոր փոփոխություն կամ լրացում: |
6.8. եթե սույն Համաձայնագրի ներքո չմարված գումար է առկա, ապա Վարկառուն պարտավորվում է չներգրավվել որևէ գործունեության մեջ, որը Վարկատուի կարծիքով կարող է նյութապես կամ անբարենպաստ կերպով ազդի սույն Համաձայնագրով Վարկառուի պարտավորությունների կատարման վրա:
6.9. Վարկառուն պարտավորվում է, որ Ծրագիրը ավարտից վեց ամսվա ընթացքում Վարկատուի պահանջով Վարկառուն կտրամադրի Ծրագրի ավարտի վերաբերյալ հաշվետվություն և Վարկատուի կողմից սահմանված ժամկետներում կտրամադրի փաստաթղթեր և նյութեր ծրագրի հետագա գնահատման համար: Վարկառուն ապահովում է փաստաթղթերի և նյութերի հավաստիությունը, ճշտությունը, վավերականությունը և ամբողջականությունը:
6.10. Վարկառուն սույնով ներկայացնում է, երաշխավորում և պարտավորվում, որ սույն Համաձայնագրով իր պարտավորություններն ու պարտականությունները անկախ են և չեն վերաբերում այլ վարկատուների հետ կնքված համաձայնագրերում նշվածներին (պաշտոնական վարկատուներ, Փարիզի Ակումբի վարկատուներ կամ այլ վարկատուներ) և Վարկառուն չի ձգտելու ձեռք բերել Վարկատուից այլ վարկատուների հետ կնքված համաձայնագրերում սահմանված որևէ պայմաններ և դրույթներ:
ՀՈԴՎԱԾ 7. ԴԵՖՈԼՏԻ ԴԵՊՔԵՐ
7.1. Հետևյալ դեպքերից և հանգամանքներից յուրաքանչյուրը կհամարվի Դեֆոլտի Դեպք`
1. |
Վարկառուն որևէ պատճառով չի կարողանում վճարել ցանկացած պարտք, վճարվելիք տոկոս, մայր գումար, պարտավորության վճարներ, կառավարման վճարներ կամ սույն դրույթներով սահմանված այլ գումարներ; |
2. |
սույն Համաձայնագրի 5-րդ և 6-րդ կամ այլ հոդվածներում Վարկառուի կողմից ներկայացված ցանկացած ներկայացուցչություն կամ երաշխիք կամ սույն Համաձայնագրին համապատասխան Վարկառուի կողմից ներկայացված կամ տրամադրված որևէ հավաստագիր, փաստաթուղթ և նյութ համարվում է ոչ ճշգրիտ կամ սխալ ցանկացած առումով; |
3. |
Վարկատուի կողմից գրավոր պահանջ ներկայացնելուց 30 օրվա ընթացքում Վարկառուն չի իրականացնում սույն Համաձայնագրով իր պարտականությունները կամ խախտում է սույն Համաձայնագրի իր որևէ համաձայնություն և հանձնառություն, և չի ուղղում այդպիսի խախտումը` ի օգուտ Վարկատուի: |
4. |
Ծրագրի կամ Վարկառուի առնչությամբ տեղի ունեցած ցանկացած կարևոր փոփոխություններ, որոնք Վարկատուի կարծիքով կարող են ունենալ նյութական անբարենպաստ ազդեցություն սույն Համաձայնագրով սահմանված Վարկառուի պարտականությունների կատարման վրա: |
5. |
Վարկառուն ընդհանուր առմամբ դադարեցնում է կամ հետաձգում իր վարկատուներին կատարվող վճարումը: |
7.2. Վերը նշված Անվճարունակության Դեպքերից որևէ մեկի տեղի ունենալու դեպքում, Վարկատուն կարող է Վարկառուին տրամադրվող գրավոր ծանուցմամբ դադարեցնել Միջոցների տրամադրումը և/կամ հայտարարել, որ մայր գումարը, գոյացած տոկոսները և այլ գումարները պետք է անմիջապես վճարվեն Վարկառուի կողմից առանց հետագա պահանջի, ծանուցման կամ այլ ձևակերպման:
7.3. եթե Վարկառուի կամ Վարկատուի երկրի օրենքներում կամ պետական քաղաքականության մեջ կատարվի որևէ փոփոխություն, որը անհնարին կդարձնի Վարկառուի կամ Վարկատուի կողմից իրենց պայմանագրային պարտականությունների իրականացումը, Վարկատուն կարող է Վարկառուին գրավոր ծանուցում ներկայացնելու միջոցով դադարեցնի Միջոցների տրամադրումը և/կամ հայտարարել, որ մայր գումարը, գոյացած տոկոսները և այլ գումարները պետք է անմիջապես վճարվեն Վարկառուի կողմից առանց հետագա պահանջի, ծանուցման կամ այլ ձևակերպման:
ՀՈԴՎԱԾ 8. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1. Վարկառուն սույնով անհետկանչորեն հրաժարվում է ինքնիշխանության կամ այլ հիմքերով իր կամ իր գույքի նկատմամբ որևէ անձեռնմխելիությունից` համաձայն սույն 8.5. Հոդվածի որևէ դատական կամ այլ օրինական գործընթացների կամ սույնի համաձայն որևէ դատարանի որոշմամբ սահմանված ցանկացած միջոցների առնչությամբ, բացառությամբ դիվանագիտական գույքից, ռազմական գույքից և մշակութային ժառանգությունից:
8.2. Առանց Վարկատուի նախնական գրավոր համաձայնության Վարկառուն չի կարող նշանակել կամ փոխանցել սույն Համաձայնագրով իր իրավունքների կամ պարտականությունների ամբողջը կամ դրանց մի մասը որևէ երրորդ կողմին: Վարկատուն իրավունք ունի նշանակել կամ փոխանցել սույն Համաձայնագրով իր իրավունքների, շահերի կամ պարտականությունների ամբողջը կամ դրանց մի մասը` դրա վերաբերյալ Վարկառուին ծանուցելով: Վարկառուն Վարկատուի ողջամտորեն պահանջով այդպիսի նշանակում կամ փոխանցում իրականացնելու նպատակով պետք է ստորագրի բոլոր փաստաթղթերը և կատարի բոլոր անհրաժեշտ գործողությունները, այն պայմանով, որ Վարկառուի կողմից այս կապակցությամբ կրած բոլոր ծախսերը կհատուցվեն Վարկատուի կողմից:
8.3. Սույն Համաձայնագիրը օրինական կերպով անկախ է համապատասխան Առևտրային համաձայնագրից և Ենթավարկային համաձայնագրից: Առևտրային համաձայնագրից և ենթավարկային համաձայնագրից ծագող որևէ բողոքներ կամ վեճեր չեն ազդում սույն Համաձայնագրով Վարկառուի պարտավորությունների վրա:
8.4. Սույն Համաձայնագիրը, ինչպես նաև սույնով սահմանված կողմերի իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են և ղեկավարվում Չինաստանի օրենքների համաձայն:
8.5. Սույն Համաձայնագրի առնչությամբ ծագած բոլոր վեճերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Այդ եղանակով լուծում չստանալու դեպքում յուրաքանչյուր կողմ իրավուք ունի վեճը ներկայացնել դատարան: Վարկառուն սույնով անվերապահորեն համաձայնում է, որ ցանկացած հայց, օրինական գործողություն կամ գործընթաց, որը կծագի սույն Համաձայնագրի ներքո, պետք է ներկայացվի Չինաստանի դատարան և սույնով անվերապահորեն փոխանցում է դրանք վերը նշված դատարանի իրավասությանը:
Սույն Համաձայնագրի առնչությամբ ծագած բոլոր վեճերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Այդ եղանակով լուծում չստանալու դեպքում յուրաքանչյուր կողմ իրավունք ունի ներկայացնել վեճը Չինաստանի Միջազգային Տնտեսական և Առևտրային Արբիտրաժի Հանձնաժողովին այն քննելու համար: Գործի քննությունը պետք է իրականացվի Չինաստանի Միջազգային Տնտեսական և Առևտրային Արբիտրաժի Հանձնաժողովի գործող կանոնների համաձայն: Արբիտրաժի որոշումը կհամարվի վերջնական և պարտադիր կողմերի համար: Գործի քննությունը տեղի կունենա Պեկինում:
8.6. Վարկառուն սույնով անվերապահորեն նշանակում է Chaoyang թաղամասի No.9 Tayuan Nanxiaojie փողոցը, Պեկին, Չինաստան, հանդես գալու որպես իր լիազորված գործակալ և ստանալ և իր անունից հաստատել որևէ ծանուցման, հայցի, հրահանգի, վճռի կամ այլ օրինական փաստաթղթերի ընդունումը Չինաստանում: եթե որևէ պատճառով վերը նշված գործակալը /կամ նրա իրավահաջորդը/ դադարում է Վարկառուի գործակալ լինելուց և նշված փաստաթղթերը ստանալուց, Վարկառուն պետք է անմիջապես նշանակի նրա իրավահաջորդ գործակալին, որը կբավարարի Վարկատուին: Վարկառուն սույնով համաձայնում է, որ ցանկացած այդպիսի օրինական փաստաթուղթ համարվում է պատշաճ կերպով ծանուցված, եթե տրամադրվի գործակալի` Պեկինում լինելու ժամանակ իր նշված հասցեով` անկախ նրանից թե գործակալը կծանուցի այդ մասին Վարկառուին, թե` ոչ:
8.7. Վարկառուն պետք է գաղտնի պահի սույն Համաձայնագրի հետ կապված բոլոր պայմանները, ժամկետները և վճարների չափորոշիչները: Առանց Վարկատուի նախնական գրավոր համաձայնության Վարկառուն չպետք է տրամադրի սույն Համաձայնագրին վերաբերող որևէ տեղեկություն երրորդ կողմին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
8.8. Սույն Համաձայնագրի առնչությամբ բոլոր ծանուցումները կամ այլ փաստաթղթերը պետք է լինեն գրավոր և տրամադրվեն կամ ուղարկվեն անձամբ կամ փոստի միջոցով կամ ֆաքսի կապի միջոցով` կողմերի հետևյալ հասցեներով կամ ֆաքսի համարներով: Որևէ կողմի հասցեի կամ ֆաքսի համարի փոփոխության դեպքում այդ կողմը պետք է անմիջապես տեղեկացնի այդ մասին մյուս կողմին` սույն Համձայնագրով սահմանված եղանակով`
Պարտատեր` | Արտոնյալ Վարկի Բաժին
Չինաստանի «Export-Import» Բանկ Nօ. 30, Fuxingmennei Street, Xicheng District, Beijing 100031, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Ֆաքս` +86-10-83578516 Հեռ` +86-10-83578512 Կոնտակտային անձ` |
Վարկառու` | Անվանումը` ՀՀ ֆինանսների նախարարություն
Հասցեն` Երևան, 0010, Մելիք-Ադամյան 1 Ֆաքս` +374-60-700358 Հեռ` +374-60-700103 Կոնտակտային անձ` Artak.marutyan@minfin.am |
Սույն Համաձայնագրով կողմերի համար ցանկացած ծանուցում կամ փաստաթուղթ կհամարվի ուղարկված, եթե:
(1) դրանք ուղարկվել են անհատական առաքմամբ, առաքման պահին
(2) դրանք ուղարկվել են փոստով: ուղարկելուց 15 օր անց (բացառությամբ շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերի);
(3), դրանք ուղարկվել են ֆաքսով, երբ ծանուցումը կամ փաստաթուղթը ուղարկվել են ֆաքսի միջոցով.
8.9 Սույն Համաձայնագիրը պետք է կնքվի անգլերեն լեզվով: Վարկառուի և Վարկատուի միջև բոլոր փաստաթղթերն ու գրառումները նույպես պետք է լինեն անգլերեն:
8.10 եթե այլ բան նախատեսված չէ, Վարկատուի կողմից սույն Համաձայնագրով սահմանած իր իրավունքների, իշխանության կամ արտոնությունների կատարման ձախողումը կամ ուշացումը չպետք է խոչընդոտի նման իրավունքները, իշխանությունը կամ արտոնությունները կամ համարվի դրա հրաժարում կամ իր իրավունքների, իշխանության կամ արտոնությունների մասնակի կամ միանվագ կատարումը չպետք է կանխի դրա հետագա կատարումը կամ որևէ այլ իրավունքների, իշխանության կամ արտոնության կատարումը:
8.11 Սույն Համաձայնագրի հավելվածները պետք է դիտվեն որպես Համաձայնագրի մաս և ունենան նույն հավասարազոր իրավական ուժը:
8.12 Այն ամենն, ինչ նախատեսված չէ սույն Համաձայնագրով, հետագայում պետք է քննարկվի Վարկառուի և Վարկատուի միջև բարեկամական խորհրդակցությունների շրջանակներում և ստորագրվի այլ Համաձայնագրով:
ՀՈԴՎԱԾ 9. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ
9.1 Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում հետևյալ պայմանների բավարարման դեպքում:
(1) Սույն Համաձայնագիրը պատշաճ կերպով պետք է ստորագրվի Վարկառուի և Վարկատուի միջև:
(2) Վարկատուն պետք է ստանա Վարկառուի երկրի համապատասխան մարմինների կողմից հաստատված փաստաթղթղերի կրկնօրինակները:
9.2 Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը այն ամսաթիվն է, որը նշված է Վարկային Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ծանուցագրի մեջ, որը պետք է ուղարկվի Վարկատուի կողմից Վարկառուին բոլոր պայմանները բավարարումից հետո:
9.3 Կողմերի կողմից սույն Համաձայնագրի ստորագրումից մեկ տարվա ընթացքում ուժի մեջ չմտնելուց հետո Վարկատուն իրավունք ունի նորից գնահատել Ծրագրի իրականացման պայմանները ու օգտագործման պայմանները և որոշել, թե արդյոք պետք է շարունակել դրանց կատարումը սույն Համաձայնագրով, թե` ոչ:
9.4 Սույն Համաձայնագիրը կնքվում է երկու օրինակով, որոնք ունեն հավասար իրավական ուժ:
Ըստ վերոնշյալի՝ երկու կողմերը, կամ նրանց լիազորված ներկայացուցիչները պետք է ստորագրեն և հաստատեն սույն Համաձայնագրի սկզբում նշված ժամկետներով:
Ստորագրություն ______ | Ստորագրություն ______ |
Անուն _______ | Անուն _______ |
Պաշտոն ______ | Պաշտոն ______ |
______-ի կողմից (Վարկառու) | ______-ի կողմից (Չինաստանի Ներմուծման-Արտահանման Բանկ) |
Հավելվածներ
1. Առաջին հատկացման նախապայմաննները
2. Առաջին հատկացումից հետո յուրաքանչյուր հատկացման նախապայմանները
3. Լիազորագիր (պայմանագրի ստորագրման համար)
4.Լիազորագիր (Մասհանման համար)
5.Մասհանման անհետկանչելի ծանուցման ձև
6.Իրավաբանական կարծիքի ձև
7.Անհետկանչելի լիազորգիր, Վարկառուի գործակալի նշանակում
8.Հաստատման մասին նամակ
9.Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին ծանուցման ձև
10.Մարման ժամանակացույցի ձև
Հավելված 1
Առաջին հատկացման նախապայմաննները
Առաջին հատկացումն իրականացնելու նպատակով Վարկառուի դիմումը ստանալիս, Վարկատուն պարտավոր չէ նման հատկացում կատարել Վարկառուին, եթե Վարկառուն չի կատարել հետևյալ պայմանները և Վարկատուն չի ստացել դրանց կատարման մասին հետևյալ փաստաթղթերը.
1. |
Սույն Համաձայնագրի և Ենթավարկային համաձայնագրի կրկնօրինակները, որոնք պատշաճ կերպով ստորագրվել են բոլոր Կողմերի կողմից և համապատասխանաբար ուժի մեջ են մտել: |
2. |
Վարկատուի համար ընդունելի առևտրային պայմանագրի և դրա հետ կապված այլ համապատասխան փաստաթղթերի հաստատված պատճենները, որոնք պատշաճ կերպով ստորագրվել են բոլոր Կողմերի կողմից և համապատասխանաբար ուժի մեջ են մտել: |
3. |
Վարկառուի կողմից ներկայացված մասհանման ժամանակացույց, որը ճանաչվել և ընդունվել է Վարկատուի կողմից: |
4. |
Վարկառուի լիազորությունը, որով Վարկառուն լիազորում է մեկ կամ ավել ներկայացուցիչներին ստորագրել սույն Համաձայնագիրը, Մասհանման մասին անհետկանչելի ծանուցումը և սույն Համաձայնագրին առնչվող որևէ այլ փաստաթղթեր, և նման լիազորված ներկայացուցիչների ստորագրության նմուշները: |
5. |
Փաստաթղթեր, որոնք նշում են, որ Ծրագրի ներքո գումարը, բացառությամբ սույն Համաձայնագրի միջոցները հավաքվել են ըստ ծրագրավորվածի; |
6. |
Կից Հավելված 5-ում սահմանված ձևաչափով Մասհանման մասին անհետկանչելի ծանուցագրի բնօրինակը, պատշաճ կերպով ստորագրված Վարկառուի լիազորված ստորագրողի կողմից և հաստատված Վարկառուի պաշտոնական կնիքով և ուղարկված սուրհանդակի կամ «TESTED SWIFT» ծառայության միջոցով ոչ ուշ, քան Բանկային օրվանից 10 օրվա ընթացքում, նախքան մասհանումը կատարելու ամսաթիվը: Մասհանման մասին անհետկանչելի ծանուցագիրը լիազորում է Վարկատուին Վարկառուի կողմից սահմանված հաշվեհամարին վճարել համապատասխան գումարը իսկ նման մասհանումը պետք է համապատասխանի Առևտրային Պայմանագրի պայմաններին: |
7. |
Հավելված 6-ում սահմանված ձևաչափով կամ Վարկատուի կողմից գրավոր կերպով հաստատված այլ ձևաչափով և բովանդակությամբ հաստատված իրավաբանական կարծիքը, որը տրամադրվել է Վարկառուին երկրի Արդարադատության Նախարարության կամ նման իշխանությամբ օժտված այլ պետական կառույցի կողմից սույնով նախատեսված գործարքների հետ կապված: |
8. |
Հավելված 7-ում սահմանված ձևաչափով կամ Վարկատուի կողմից գրավոր կերպով հաստատված այլ ձևով և բովանդակությամբ Վարկառուի կողմից գործակալին տրված Հոդված 8.6-ում նշված անհետկանչելի լիազորագիր և Հավելված 8-ում սահմանված ձևաչափով կամ Վարկատուի կողմից գրավոր կերպով հաստատված այլ ձևով և բովանդակությամբ նման գործակալի կողմից նշանակման ընդունման մասին գրավոր հաստատում: |
9. |
Չինական մատակարարի կողմից ներկայացված նախագծի սխեման և գործառնությունները, որը հաստատվել է |
10. |
Սույն Համաձայնագրով սահմանված գործարքներին առնչվող նման այլ փաստաթղթեր կամ պայմաններ, որոնք Վարկատուն կարող է խելամտորեն պահանջել: |
Այն դեպքում, երբ Վարկառուն չի կատարում վերը նշված պայմանները սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, Վարկատուն իրավասու է վերագնահատել Ծրագրի իրականացման պայմանները և վարկային միջոցների օգտագործման պայմանները, որոշելու համար, թե արդյոք սույն Համաձայնագրի կատարումը անհրաժեշտ է շարունակել:
Հավելված 2
Առաջին հատկացումից հետո յուրաքանչյուր հատկացման նախապայմանները
Առաջին հատկացումից հետո յուրաքանչյուր հատկացման համար Վարկատուն պարտավոր չէ որևէ հատկացում կատարել Վարկառուին, քանի դեռ Հավելված 1-ում նշված բոլոր նախապայմանները բավարար կերպով չեն իրականացվել, Վարկառուն չի կատարել հետևյալ պայմանները, և Վարկատուն իր համար բավարար կերպով չի ստացել հետևյալ փաստաթղթերը`
(1) |
Հավելված 5-ում նշված ձևով, Վարկառուի լիազորված անձի կողմից պատշաճ կերպով ստորագրված, Վարկառուի պաշտոնական կնիքով կնքված, Վարկառուի լիազորված անձի կողմից պատշաճ կերպով ստորագրված և սուրհանդակի միջոցով ոչ ուշ, քան Մասհանման նախատեսված ամսաթվից առաջ 15-րդ Բանկային օրը ուղարկված Մասհանման անհետկանչելի ծանուցման բնօրինակը: Մասհանման նման անհետկանչելի ծանուցումը լիազորում է Վարկատուին վճարել համապատասխան գումարը Վարկառուի կողմից սահմանված հաշվին: Նման մասհանումը պետք է համապատասխանի Առևտրային Պայմանագրի պայմաններին: |
(2) |
Սույն Համաձայնագրի ներքո որևէ դեֆոլտի դեպք տեղի չի ունեցել (կամ տեղի չի ունենա մասհանման կատարման արդյունքում): |
(3) |
Տվյալ պահին առկա փաստերի և հանգամանքների հետ կապված Վարկառուի բոլոր ներկայացուցչությունները, երաշխավորությունները, նախաձեռնությունները պետք է լինեն ճիշտ և ճշգրիտ` մասհանման նախատեսված ամսաթվի դրությամբ: |
(4) |
Վարկառուն վճարել է սույն Համաձայնագրի ներքո վճարման ենթակա տոկոսները` համաձայն 4-րդ Հոդվածի: |
(5) |
Վակառուն վճարել է սույն Համաձայնագրի ներքո վճարման ենթակա հանձնառության վճարը` համաձայն 2.7 Հոդվածի: |
(6) |
Միջոցները սույնով չեն դադարեցվել: |
(7) |
Նման այլ փաստաթղթեր և պայմաններ, որոնք Վարկատուն կարող է խելամտորեն պահանջել: |
Հավելված 3
Լիազորագիր (պայմանագրի ստորագրման համար)
Ես՝ _________ (լիազորող անձի անուն), հանդիսանում եմ __________ (Լիազորող անձի պաշտոն) ___________ (այսուհետ` Հաստատություն): Ես սույնով հաստատում եմ, որ ունեմ լիարժեք օրինական իրավունք և լիազորություն` ստորագրելու կառավարության Արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագիրը _________ ծրագրի համար, թվագրված________ասմաթվին, № _______ (այսուհետ՝ Համաձայնագիր) Հաստատության անունից: Այնուամենայնիվ, այն դեպքում, երբ Համաձայնագրի ստորագրման պահին ես հասանելի չեմ, սույնով լիազորում եմ _________ -ին (այսուհետ` Լիազորված Ստորագրող), Հաստատության __________ (Լիազորված Ստորագրողի պաշտոն), Հաստատության անունից ստորագրել Համաձայնագիրը և դրա հետ կապված այլ ծանուցումներն ու փաստաթղթերը:
Ստորագրություն: ________
Պաշտոն: __________
Ամսաթիվ: ______
Լիազորված Ստորագրողի ստորագրության նմուշ:
Անուն: ______________
Պաշտոն: __________
Հավելված 4
Լիազորագիր (Մասհանման համար)
Ես՝ _________ (լիազորողանձիանուն), հանդիսանում եմ __________ (Լիազորող անձի պաշտոն) ___________ (Այսուհետ` հաստատություն) սույնով հաստատում եմ, որ ունեմ լիարժեք օրինական իրավունք և լիազորություն` Հաստատության անունից կատարելու մասհանումներ` համաձայն կառավարության Արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի դրույթների և պայմանների _________ ծրագրի համար, թվագրված________ասմաթվին, № _______ (Այսուհետ՝ Համաձայնագիր): Այն դեպքում, երբ ես մասհանման կատարման պահին հասանելի չեմ, հաստատում եմ, որ սույնով լիազորում եմ _________ (այսուհետ` Լիազորված Ստորագրող), հաստատության __________ (Լիազորված Ստորագրողի պաշտոն), Հաստատության անունից կատարել մասհանումներ սույն Համաձայնագրի ներքո, ստորագրել փաստաթղթերը և կարգավորել դրանց հետ կապված այլ հարցեր:
Ստորագրություն: ________
Պաշտոն: __________
Ամսաթիվ: ______
Լիազորված Ստորագրողի ստորագրության նմուշ:
Անուն: ______________
Պաշտոն: __________
Լիազորված Ստորագրողի ստորագրության նմուշ:
Անուն: ______________
Պաշտոն: __________
Հավելված 5
Մասհանման անհետկանչելի ծանուցման ձև
(Արագընթաց առաքման կամ «TESTED SWIFT» ծառայության միջոցով)
Ում կողմից: ՀՀ ֆինանսների նախարարություն (Վարկառու)
Ում: |
Արտոնյալ պայմաններով վարկերի վարչություն |
Սերիայի համար: _________
Ամսաթիվ: _________
Հարգելի Պարոն/Տիկին
ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Վարկառու) և Չինաստանի Ներմուծման-Արտահանման Բանկի (այսուհետ՝ Վարկատու) միջև _________-ին ստորագրված _________ ծրագրի համար կառավարության Արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի 3-րդ Հոդվածի համաձայն (№ _______, այսուհետ՝ Համաձայնագիր)` սույնով մենք ձեզ հանձնարարում և լիազորում ենք կատարել վճարումը ըստ հետևյալի`)
Գումարը:__________ Յուան RMB
Գումարը բառերով: __________________ (Արտարժույթ` Յուան RMB)
(Խնդրում ենք լրացնել «Խնդրում ենք վճարել ____-ով (արտարժույթ)» այն դեպքում, եթե անհրաժեշտ է Վարկատուի կողմից հաստատված արտարժույթով մասհանում):
Ստացող: _________
Բանկ: __________________
Հաշվեհամար: ____________
Վճարման ամսաթիվ: __________
Այս վճարումը կատարվում է __________ հաշիվ-ապրանքագրի հիման վրա (հաշիվ-ապրանքագիր № ______), մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման համաձայնագրի ներքո (Համաձայնագիր № NUC-1-14-1092), և _______ վճարման նպատակով:
Մենք սույնով լիազորում ենք ձեզ դեբետավորել Համաձայնագրի 4.5 Հոդվածում նշված հաշիվը` դոլարով վճարման այդքան գումարի չափով` համաձայն Պայմանագրի 2.1 Հոդվածի:
Սույնով հաստատում ենք, որ վերոնշյալ վճարումը կհամարվի մեր կողմից և ձեր վճարման հիման վրա Համաձայնագրի ներքո կատարված մասհանում` ըստ Մասհանման անհետկանչելի ծանուցման: Վճարման գումարն անմիջապես կսահմանի ձեզ մեր համապատասխան պարտք: Մենք պետք է վճարենք այդ գումարը դրանից հաշվարկված տոկոսների հետ միասին Համաձայնագրի դրույթների և պայմանների համաձայն:
Մենք հաստատում ենք, որ Համաձայնագրի 5 և 6 Հոդվածներում մեր կողմից արված ներկայացուցչությունները, երաշխավորությունները և պայմանները մնում են ճիշտ և ճշգրիտ Մասհանման անհետկանչելի ծանուցման ամսաթվի դրությամբ, և Համաձայնագրի 7-րդ Հոդվածում նշված որևէ դեպք տեղի չի ունեցել և ներկայումս գոյություն չունի:
Սույնով չնախատեսված դրույթները կունենան Համաձայնագրով դրանց վերագրված նշանակությունը:
Այս ծանուցման տրման պահից անհետկանչելի է:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (Վարկառուի ամբողջական անուն)
Հավելված 6
Իրավաբանական կարծիքի ձև
Ում: Չինաստանի Ներմուծման-Արտահանման Բանկ
Ամսաթիվ: __________
Հարգելի պարոնայք,
Թեմա: Ծրագրի համար Կառավարության Արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագիր (No. GCL NO.5 (2015) TOTAL NO.(544))
Մենք՝ Արդարադատության Նախարարությունը, Գլխավոր Դատախազը, Իրավաբանական Կազմակերպությունը, որակավորված և լիազորված ենք տրամադրել սույն իրավաբանական կարծիքը` Վարկառուի (այսուհետ` Վարկառու) և Չինաստանի Ներմուծման-Արտահանման Բանկի (այսուհետ` Փոխատու) միջև _________ ամսաթվին ստորագրված Ծրագրի համար Կառավարության Արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի առնչությամբ (No. ___________, այսուհետ` Վարկային Համաձայնագիր):
Սույն իրավաբանական կարծիքը տրամադրելու նպատակով` քննության ենք առել հետևյալ փաստաթղթերի կրկնօրինակները:
(1) |
Կատարված վարկային համաձայնագիր; |
(2) |
Այսուհետ կարծիքներ տրամադրելու նպատակով անհրաժեշտ կամ համապատասխան նմանատիպ օրենքներ և կանոնակարգեր, և նման այլ փաստաթղթեր, հավաստագրեր, գրառումներ և գործիքներ: |
Այս իրավաբանական կարծիքը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա, որն ուժի մեջ է այդ օրվանից:
Վերոնշյալի հիման վրա մենք այն կարծիքի ենք, որ
1. |
Վարկառուն ՀՀ օրենքներով սահմանված կարգով ստեղծված և օրինական գործող հաստատություն է և ունի քաղաքացիական պարտավորություններ և դրանց ակտիվներ ստանձնելու ուժ, լիազորություն և օրինական իրավունք: |
2. |
Վարկառուն ունի լիարժեք ուժ, լիազորություն և օրինական իրավունք` ստորագրելու և կատարելու Վարկային Համաձայնագրի ներքո իր պարտականությունները, և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ գործողությունները Վարկային Համաձայնագրի ստորագրումը լիազորելու, հանձնելու և իրականացնելու ուղղությամբ, իսկ Վարկառուի _________ սահմանված կարգով լիազորվել է և իրավունք ունի Վարկառուի անունից ստորագրելու Վարկային Համաձայնագիրը: |
3. |
Վարկային Համաձայնագիրը պատշաճ կերպով ստորագրվել է Վարկառուի կողմից և սահմանում է Վարկառուի իրավական, վավեր և պարտավորեցնող պարտավորություններ, որոնք կիրառելի են իր դրույթների համաձայն: |
4. |
Վարկառուի կողմից Վարկային Համաձայնագրի ստորագրումը, հանձնումը և իրականացումը չի խախտում կամ չի հակասում ___________-ի որևէ օրենքի կամ կանոնակարգի: |
5. |
Վարկառուի կողմից Վարկային Համաձայնագրի ստորագրման, հանձնման և իրականացման հետ կապված Հայաստանի Հանրապետությունից պահանջվող բոլոր լիազորագրերը և լիազորման առնչությամբ համաձայնությունները ձեռք են բերվել և ամբողջովին ուժի մեջ են, ներառյալ` Վարկային Համաձայնագրի ներքո արտարժույթով վճարումների կատարումը և Հայաստանի Հանրապետության դատարաններում ընդունելի ապացույց սահմանել Վարկային Համաձայնագիրը: |
6. |
Վարկառուի և Վարկատուի կողմից որևէ գրանցման վճար կամ նմանատիպ հարկ չի վճարվում Հայաստանի Հանրապետությունում` կապված Վարկային Համաձայնագրի հետ, բացառությամբ դրոշմատուրքի, որը, ըստ Վարկային Համաձայնագրի, պետք է վճարվի և Վարկառուի, և Վարկատուի կողմից` այդ պահին կիրառելի ________ տոկոսադրույքով: Մենք գոհ կլինենք, եթե Վարկային Համաձայնագրի ներքո դրոշմատուրքը վճարվի ամբողջովին: Վարկային Համաձայնագրի ներքո Վարկատուին Վարկառուի կողմից կատարված որևէ վճարումից պահումներ չեն կատարվի: |
7. |
Վարկառուի կողմից Վարկային Համաձայնագրի ստորագրումը և իրականացումը ենթադրում է առևտրային ակտեր, և հայտարարագիրը, որ Վարկառուն չունի անձեռնմխելիության իրավունք` կապված ցանկացած վարույթի կամ արբիտրաժային կատարման, կամ ինքնիշխանության մասին դատարանի որոշման կամ այլնի հետ, վավեր է և անհետկանչելի կերպով պարտադիր Վարկառուի համար: |
8. |
Վարկային Համաձայնագրի ներքո Վարկառուի վճարման պարտավորությունները դասակարգվում են առնվազն հավասար (paripassu)` իր բոլոր չապահովագրված և չդասակարգված պարտքերով, բացառությամբ նրանց, որոնք Հայաստանի օրենքով պարտադիր նախընտրելի են: |
9. |
Վարկային Համաձայնագրի ներքո որպես կիրառելի օրենք Չինաստանի օրենքի ընտրությունը օրենքի վավեր ընտրություն է: Վարկառուի կողմից Վարկային Համաձայնագրից ծագած կամ դրա հետ կապված ցանկացած վեճի ներկայացումը Չինաստանի դատարանների ոչ բացառիկ իրավասությանը, Վարկային Համաձայնագրի ներքո արբիտրաժի համար Չինաստանի Միջազգային Տնտեսական և Առևտրային Արբիտրաժային Հանձնաժողովին չի հակասում Հայաստանի Հանրապետության որևէ օրենքի: Վարկառուի կողմից Չինաստանում գործակալի նշանակումը չի հակասում ՀՀ օրենքների և կանոնակարգերի որևէ դրույթի: |
10. |
Վարկատուն չի համարվում և չի համարվի ռեզիդենտ, չի ունենա իրավաբանական հասցե կամ հաստատություն Հայաստանի Հանրապետությունում` Վարկային Համաձայնագրի միայն կատարման, հանձնման, իրականացման և/կամ կիրառման պատճառով: |
Հավելված 7
Անհետկանչելի լիազորագիր
(Վարկառուի գործակալի նշանակում)
Ամսաթիվ _______
Հարգելի Պարոնայք,
Հղում ենք կատարում _________ ամսաթվին ստորագրված Ծրագրի համար Արտոնյալ պայմաններով գնորդի փոխառության վարկային համաձայնագրին (Nօ. GCL NO.5 (2015) TOTAL NO.(544) (այսուհետ՝ Համաձայնագիր): Սույնով Համաձայնագրի ներքո ձեզ նշանակում ենք մեր գործակալ` բացառապես մեզ համար կամ մեր անունից ստանալու իրավական փաստաթղթեր, որոնք ներկայացվել են Չինաստանի դատարանների, Չինաստանի Միջազգային Տնտեսական և Առևտրային Արբիտրաժային Հանձնաժողովի կողմից, այդ նամակում նշված Համաձայնագրի առնչությամբ ծագած որևէ իրավական գործողության կամ դատական վարույթի ժամանակ: Սույնով հաստատում ենք, որ հնարավորինս շուտ ձեզ կտրամադրենք Համաձայնագրի իսկականի հետ ճիշտ է կրկնօրինակները և այլ համարժեք փաստաթղթերը: Սույնով նաև հաստատում ենք, որ որպես մեր գործակալ, ձեր պարտավորությունները սահմանափակվում են ներքոնշյալ պարբերություններով և ցանկացած այլ ծառայություններ կմատուցվեն միայն մեր համապատասխան պահանջի հիման վրա` ձեր համաձայնությամբ և ձեր համապատասխան իրավաբանական վճարով: Ձեր պարտականությունները հետևյալն են.
(1) |
Ներքոնշյալ հասցեով անմիջապես մեզ ուղարկել (հնարավորինս իրավական հիմունքներով) ձեր ստացած ցանկացած արբիտրաժային ծանուցագրի բնօրինակը կամ կրկնօրինակը գրանցված նախապես վճարված օդային փոստով կամ նմանատիպ արագընթաց միջոցներով, ինչպես դուք հարմար կգտնեք: |
Ում:
Հեռ.:
կամ ուրիշ այլ հասցեի, որը մենք ժամանակ առ ժամանակ կծանուցենք ձեզ գրանցված նախապես վճարված օդային փոստով հետևյալ նշումով. «Գործընթացի ծառայության համար պատասխանատու անձին (Թեմա՝ Գործընթացի ծառայություն)»:
(2) |
Համաձայնագրին համապատասխան կատարել Գործընթացի գործակալի պարտավորությունները: |
Մենք շնորհակալ կլինենք, եթե ձեր նշանակման ընդունումը նշեք` ստորագրելով այս նամակի կրկնօրինակում պարունակվող ճանաչման ձևը և ուղարկեք նույնը մեզ կամ մեկ այլ անձի, որի մասին մենք ձեզ տեղյակ կպահենք:
Հարգանքով՝
Անուն________
Պաշտոն________
Հավելված 8
Հաստատման մասին նամակ
Ում: (Վարկառուի անունը) ՀՀ ֆինանսների նախարարություն
Ամսաթիվ: __________________
Սույնով հաստատում ենք նամակի ստացումը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից (Վարկառու), վերոնշյալը դրա հաստատված կրկնօրինակն է, և համաձայնում ենք, ըստ մեր պայմանավորվածության, Վարկառուի անունից ստանալ իրավական փաստաթղթեր, որոնք ներկայացվել են Չինաստանի դատարանների, Չինաստանի Միջազգային Տնտեսական և Առևտրային Արբիտրաժային Հանձնաժողովի կողմից, այդ նամակում նշված Համաձայնագրի առնչությամբ ծագած որևէ իրավական գործողության կամ դատական վարույթի ժամանակ:
Հարգանքով՝
(Անուն)
Պաշտոն
Հավելված 9
Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին ծանուցման ձև
Ում կողմից: Չինաստանի Ներմուծման-Արտահանման Բանկ, 30, Fuxingmennei փողոց, Xicheng District, Պեկին 100031, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Ում: ՀՀ ֆինանսների նախարարություն (Վարկառու)
Ամսաթիվ ________
Հարգելի Պարոնայք,
Վարկառուի և Չինաստանի Ներմուծման-Արտահանման Բանկի (այսուհետ` Փոխատու) միջև 2014թ. նոյեմբերի 15-ին ստորագրված (No. GCL NO.5 (2015) TOTAL NO.(544) մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման Ծրագրի համար Կառավարության Արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի Հոդված 9-ի համաձայն (այսուհետ՝ Համաձայնագիր), սույնով տեղեկացնում ենք, որ
(ա) Համաձայնագրի Հոդված 9.1 կետում սահմանված բոլոր պայմանները կատարվել են;
(բ) Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում նշված օրվանից:
Չինաստանի Ներմուծման-Արտահանման Բանկ | |
(Լիազորված անձի ստորագրություն) |
Հավելված 10
Մարման ժամանակացույցի ձև
Կառավարության Արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրին առնչվող (մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման ծրագրի համար (No. GCL NO.5 (2015) TOTAL NO.(544) (ամսաթիվ 2014թ. նոյեմբերի 15)
Վճարումների քանակ |
Մարման ժամկետ |
Գումարը՝ ԱՄՆ դոլարով |
1 |
||
2 |
||
3 |
||
4 |
||
5 |
||
6 |
||
7 |
||
8 |
||
Ընդամենը |
Նշում: Սույն ժամանակացույցում նշված գումարը վերաբերում է միայն արտոնյալ պայմաններով փոխառության վարկային համաձայնագրի Վարկի մայր գումարի մարմանը (մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման ծրագրի համար (No. GCL NO.5 (2015) TOTAL NO.(544) (ամսաթիվ 2014թ. նոյեմբերի 15),մինչդեռ հաշվարկված տոկոսը պետք է վճարվի վերոնշյալ Համաձայնագրի Հոդված 4-ի դրույթներին համապատասխան:
