ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 28-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| «ՀՈԴՎԱԾ 7. | ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ | 
1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում և մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:
«Փոքր» օբյեկտները ԵՎ վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում տարաժամկետ վճարումների չափերը
| Գնահատված արժեքը (դրամներով) | Առաջին վճարի չափը (գնահատված արժեքի նկատմամբ տոկոսով) | Վճարման ժամկետը (տարիներով) | Վճարումների թիվը (անգամ) | 
| Մինչև 500.000 | 100 | - | - | 
| 500.001-1.000.000 | 50 | 1 | 2 | 
| 1.000.001-1.500.000 | 40 | 2 | 3 | 
| 1.500.001-2.000.000 | 35 | 3 | 4 | 
| 2.000.001-3.000.000 | 30 | 4 | 5 | 
| 3.000.001-4.000.000 | 25 | 5 | 6 | 
| 4.000.001-5.000.000 | 25 | 6 | 7 | 
| 5.000.001-6.000.000 | 25 | 7 | 8 | 
| 6.000.001-7.000.000 | 20 | 8 | 9 | 
| 7.000.001-8.000.000 | 20 | 9 | 10 | 
| 8.000.001-9.000.000 | 20 | 10 | 11 | 
| 9.000.001-10.000.000 | 20 | 11 | 12 | 
| 10.000.001-11.000.000 | 20 | 12 | 13 | 
| 11.000.001-12.000.000 | 20 | 13 | 14 | 
| 12.000.001-13.000.000 | 20 | 14 | 15 | 
| 13.000.001-14.000.000 | 20 | 15 | 16 | 
| 14.000.001-15.000.000 | 20 | 16 | 17 | 
| 15.000.001-16.000.000 | 20 | 17 | 18 | 
| 16.000.001-18.000.000 | 20 | 18 | 19 | 
| 18.000.001-20.000.000 | 20 | 19 | 20 | 
| 20.000.001-ից ավելի | 20 | 20 | 21 | 
2. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում գնահատման պահի և վճարման պահերի` ԱՄՆ-ի դոլարի և հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը:
3. Օբյեկտի գնի չվճարված մասի վճարումներից ազատվում են մասնավորեցման նախորդ ծրագրերով մասնավորեցված և տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտները, որոնք`
ա) վճարել են օբյեկտի արժեքի 30 և ավելի տոկոսը և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ը կվճարեն օբյեկտի արժեքի չվճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի չափով գումար.
բ) վճարել են օբյեկտի արժեքի 30 տոկոսից պակաս գումար և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ը կվճարեն օբյեկտի արժեքի 30 տոկոսը և այդ վճարումը կատարելուց հետո չվճարված մասի 3 տոկոսի ու օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի չափով գումար:
4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան կատարվող վճարումները կարող են իրականացվել` անկախ տվյալ տարում վճարողի կողմից կատարված վճարումների քանակից:
5. Չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացած դատական վճիռների առկայության դեպքում պատասխանողի հետ կնքվում է հաշտության համաձայնագիր, ընդ որում` վճռով արձանագրված կետանցի համար հաշվարկված տուգանքները հետագա վճարումների ժամանակ չեն հաշվարկվում:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ից հետո տարաժամկետ հերթական վճարումները չկատարած սուբյեկտների նկատմամբ հաշվարկվում է տույժ` յուրաքանչյուր բաց թողնված աշխատանքային օրվա համար վճարման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 30 աշխատանքային օրվա հաշվարկից:
7. Տարաժամկետ վճարման կարգով մասնավորեցված (սեփականաշնորհված) օբյեկտի գնորդը 50 և ավելի տոկոս վճարելու դեպքում վճարված մասով կարող է ճանաչվել սեփականատեր, եթե առկա է մնացած մասի գնորդը, որը համաձայն է կնքել պայմանագիր և կատարել հետագա վճարումները` սույն օրենքով սահմանված կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքին կից «2001-2003 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) և անավարտ շինարարության օբյեկտների» ցանկ N 1-ում`
ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հանքարդյունաբերության և մետալուրգիայի ճյուղի ընկերությունների ցանկը 62008 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով`
| «62352 | «Թագազարդ» ՓԲԸ | քաղ. Բերդ», | 
| - մեքենաշինության ճյուղի ընկերությունների ցանկը 62340 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով՝ | ||
| «62353 | «Սասնաշենի հաստոցաշինական | Արագածոտնի մարզ, | 
| գործարան» ՓԲԸ | գ. Սասնաշեն», | |
| - հատուկ ծրագրեր ճյուղի ընկերությունների ցանկը 62027 ծածկագրի տողից | ||
| հետո լրացնել հետևյալ տողերով՝ | ||
| «62354 | «Ավտոմատ կառավարման | քաղ. Երևան, | 
| համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ | Հակոբյան 3 | |
| 62355 | «Երևանի մաթեմատիկական | քաղ. Երևան, | 
| մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ | Հակոբյան 3 | |
| 62356 | «Երևանի մաթեմատիկական | քաղ. Երևան, | 
| մեքենաների գործարան» ՓԲԸ | Հակոբյան 3», | |
| - առևտրի, զբոսաշրջության և սպասարկման ճյուղի ընկերությունների ցանկը 62059 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով՝ | ||
| «62357 | «Լոգիստիկ-կենտրոն» ՓԲԸ | քաղ. Երևան, | 
| Այվազովսկու 4». | ||
| բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության ճյուղի ընկերությունների ցանկը 62349 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով՝ | ||
| «62358 | «Երանոսի կարտոֆիլի և | Գեղարքունիքի մարզ, | 
| բանջարեղենի մթերման, | գ. Երանոս | |
| վերամշակման և իրացման» ՊՓԲԸ | ||
| 62359 | «Վաղարշապատի խոզաբուծական | քաղ. էջմիածին, | 
| տոհմային» ՊՓԲԸ | Մարգարյանի խճուղի | |
| 62360 | «Պարենպլաստ» ՊՓԲԸ | քաղ. Երևան, | 
| Տիգրան Մեծի 65ա | ||
| 62361 | «Պարենէկոտեխ» ՊՓԲԸ | քաղ. Երևան, | 
| Սասունցի Դավիթ 87ա | ||
| 62362 | «Ամասիայի գյուղատնտեսական | Շիրակի մարզ, | 
| ուսումնական բազա» ՊՓԲԸ | գ. Ամասիա | |
| 62363 | «Մարտունու ավտոտրանսպորտային» | քաղ. Գավառ 14 | 
| ՊՓԲԸ | (Մարտունի-Վարդենիս | |
| խճուղի) | ||
| 62364 | «Գյուղատնտեսական տեխնիկայի | քաղ. Եղվարդ | 
| փորձարկում և ներդրում» ՊՓԲԸ | ||
| 62365 | «Ջրամբարշին» ՊՓԲԸ | քաղ. Արթիկ | 
| Բաղրամյան 4 | ||
| 62366 | «Փայտամշակման տնտհաշվարկային | քաղ. Բալահովիտ». | 
| տեղամաս» ՊՓԲԸ («Քոչար») | ||
| գ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կոմունալ տնտեսության ճյուղի ընկերությունների ցանկը 20729 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով` | ||
| «62367 | «Ախթալայի ԲԿՏ» ՊՓԲԸ | քաղ. Ախթալա | 
| 62368 | «Շամլուղի ԲԿՏ» ՊՓԲԸ | քաղ. Շամլուղ». | 
| դ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ընկերությունների ցանկը 62167 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով՝ | ||
| «62369 | «Լուսավտո» ՓԲԸ | քաղ. Երևան, | 
| 
 | Մանուկյան 8/32 | |
| 62370 | «Արագշին» շինարարական | քաղ. Երևան, | 
| տրեստ» ՓԲԸ | Մ. Բաբաջանյան 15/2 | |
| 62371 | «Պոլիտեխնիկում» ՓԲԸ | քաղ. Երևան, | 
| Մայիսյան 9, շենք 14». | ||
| ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ընկերությունների ցանկը 62338 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով՝ | ||
| «62372 | «Շինվերանորոգում» ՓԲԸ | քաղ. Երևան, | 
| Արշակունյաց 135». | ||
| զ) Երևանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկը 74730 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով` | ||
| «62373 | «Մալաթիա» ԲԿ ԱՊՓԲԸ | քաղ. Երևան, | 
| Դ. Վարուժան 28ա | ||
| 62374 | «Թիվ 2 բուժմիավորում» ԱՊՓԲԸ | քաղ. Երևան, | 
| Արամի 54». | ||
| է) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության ընկերությունների ցանկից հանել հետևյալ տողը՝ | ||
| «742 325 | Ձորա ՀԷԿ | Լոռու մարզ»։ | 
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
| Հայաստանի Հանրապետության | Ռ. Քոչարյան | 
| 
 | 
 
                