ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
15 հուլիսի 2015 թվականի |
թիվ 17 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից (այսուհետ` անդամ պետություններ) հատուկ տնտեսական միջոցների միակողմանիորեն կիրառման իրավիճակի մասին տեղեկությունները.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` անդամ պետությունների հետ համատեղ`
ա) մինչև 2015 թվականի հոկտեմբերի 15-ը կազմակերպել խորհրդակցություններ` անդամ պետություններից մեկի կողմից հատուկ տնտեսական միջոցների միակողմանիորեն կիրառման դեպքում փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ.
բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ զեկուցել խորհրդակցությունների արդյունքների մասին։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
