«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2003 թվականի N 142-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 241 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 14-ի «Դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճանների ցանկը սահմանելու մասին» N 241 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշմամբ սահմանված ցանկի 3, 4, 5, 6, 7, 8 և 12-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ | ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան, առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան | ||
| ՀՀ արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի ղեկավարի տեղակալ | ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան, առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան | ||
| ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար | ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան, առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան | ||
| Գործերի հավատարմատար | ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան, առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան | ||
| Գլխավոր հյուպատոս | ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան, առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան | ||
| Խորհրդական | Առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան, երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճան | ||
| Բաժնի վարիչ (պետ) | Առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան, երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճան»։ | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
 
                