«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հուլիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60316253
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 11 հուլիսի 2016 թ. | թիվ 06-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՉԱՐՏԵՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» ձև 1-չարտեր (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» ձև 1-չարտեր (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի ««Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» Ձև 1-չարտեր (եռամսյակային) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
| Նախագահ | Ս. Մնացականյան 
 | 
| Հավելված 1 | 
| ՁԵՎ 1-չարտեր | 
|  | ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 
 ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 20 թ. | 
| Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) | ||||
| Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը | ||||
| Ներկայացնում է ____________________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը ______________________________________________________ I___I___I___I___I 
 Մարզը ____________________________________________________________________ I___I___I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը /Վարչական շրջանը _________________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը______________________________________________ _______________________________________________________________ I___I___I___I___I___I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Պետական ռեգիստրի գրանցման համարը I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I___I___I___I___I___I___I Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I___I___I___I___I___I Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | ||||
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | ||||
| Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: | ||||
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռներով
| Ցուցանիշները | Չափի | Տողի համարը | Ցուցանիշի  | Ըստ ինքնաթիռների տեսակների | ||||
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 110 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 111 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 112 | ||||||
| Փոխադրվել են բեռներ | հազար | 113 | ||||||
| դրանից` փոստային | ‘’-‘’ | 113.1 | ||||||
| Փաստացի ուղևորաշրջանառությունը | միլիոն | 114 | ||||||
| Սահմանային ուղևորա-շրջանառությունը | ''-'' | 115 | ||||||
| Փաստացի բեռնաշրջանա-ռությունը | հազար | 116 | ||||||
| Փաստացի տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 117 | ||||||
| Սահմանային տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 118 | ||||||
1) Այդ թվում` Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար  | 120 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 121 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 122 | ||||||
| Փոխադրվել են բեռներ | հազար | 123 | ||||||
| դրանից` փոստային | ''-'' | 123.1 | ||||||
| Փաստացի ուղևորաշրջանառությունը | միլիոն | 124 | ||||||
| Սահմանային ուղևորա-շրջանառությունը | ''-'' | 125 | ||||||
| Փաստացի բեռնաշրջանա-ռությունը | հազար | 126 | ||||||
| Փաստացի տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 127 | ||||||
| Սահմանային տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 128 | 
2) Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների միջև
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 130 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 131 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 132 | ||||||
| Փոխադրվել են բեռներ | հազար | 133 | ||||||
| դրանից` փոստային | ''-'' | 133.1 | ||||||
| Փաստացի ուղևորաշրջանառությունը | միլիոն | 134 | ||||||
| Սահմանային ուղևորա-շրջանառությունը | ''-'' | 135 | ||||||
| Փաստացի բեռնաշրջանառությունը | հազար | 136 | ||||||
| Փաստացի տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 137 | ||||||
| Սահմանային տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 138 | 
3) Ներհանրապետական փոխադրումներ
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար  | 140 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 141 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 142 | ||||||
| Փոխադրվել են բեռներ | հազար | 143 | ||||||
| դրանից` փոստային | ''-'' | 143.1 | ||||||
| Փաստացի ուղևորաշրջանառությունը | միլիոն | 144 | ||||||
| Սահմանային ուղևորա-շրջանառությունը | ''-'' | 145 | ||||||
| Փաստացի բեռնաշրջանառությունը | հազար | 146 | ||||||
| Փաստացի տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 147 | ||||||
| Սահմանային տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 148 | 
2. Վարձակալած ինքնաթիռներով չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին
| Ցուցանիշները | Չափի | Տողի համարը | Ցուցանիշի  | Ըստ ինքնաթիռների տեսակների | ||||
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 210 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 211 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 212 | ||||||
| Փոխադրվել են բեռներ | հազար | 213 | ||||||
| դրանից` փոստային | ''-'' | 213.1 | ||||||
| Փաստացի ուղևորաշրջանառությունը | միլիոն | 214 | ||||||
| Սահմանային ուղևորա-շրջանառությունը | ''-'' | 215 | ||||||
| Փաստացի բեռնաշրջանա-ռությունը | հազար | 216 | ||||||
| Փաստացի տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 217 | ||||||
| Սահմանային տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 218 | ||||||
1) Այդ թվում` Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 220 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 221 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 222 | ||||||
| Փոխադրվել են բեռներ | հազար | 223 | ||||||
| դրանից` փոստային | ''-'' | 223.1 | ||||||
| Փաստացի ուղևորաշրջանառությունը | միլիոն | 224 | ||||||
| Սահմանային ուղևորա-շրջանառությունը | ''-'' | 225 | ||||||
| Փաստացի բեռնաշրջանա-ռությունը | հազար | 226 | ||||||
| Փաստացի տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 227 | ||||||
| Սահմանային տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 228 | 
2) Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների միջև
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 230 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 231 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 232 | ||||||
| Փոխադրվել են բեռներ | հազար | 233 | ||||||
| դրանից` փոստային | ''-'' | 233.1 | ||||||
| Փաստացի ուղևորաշրջանառությունը | միլիոն | 234 | ||||||
| Սահմանային ուղևորա-շրջանառությունը | ''-'' | 235 | ||||||
| Փաստացի բեռնաշրջանա-ռությունը | հազար | 236 | ||||||
| Փաստացի տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 237 | ||||||
| Սահմանային տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 238 | 
3) Ներհանրապետական փոխադրումներ
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 240 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 241 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 242 | ||||||
| Փոխադրվել են բեռներ | հազար | 243 | ||||||
| դրանից` փոստային | ''-'' | 243.1 | ||||||
| Փաստացի ուղևորաշրջանառությունը | միլիոն | 244 | ||||||
| Սահմանային ուղևորա-շրջանառությունը | ''-'' | 245 | ||||||
| Փաստացի բեռնաշրջանա-ռությունը | հազար | 246 | ||||||
| Փաստացի տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 247 | ||||||
| Սահմանային տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 248 | 
| Ղեկավար | ______________________ (Ազգանուն, անուն) | _________________ (Ստորագրություն) | 
| 
 | 
 | 
 | 
| Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) | ______________________ (Ազգանուն, անուն) | _________________ (Ստորագրություն) | 
« _ _ »______ ____20___թ.
| Հավելված 2 | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՉԱՐՏԵՐ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» ձև 1-չարտեր (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես գրավոր իրազեկվում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Ոչ կանոնավոր չվերթներ (չարտերային) են համարվում չարտերային (պատվերով) թռիչքները և հատուկ չվերթները, այսինքն` պայմանագրային հիմունքներով իրականացվող չվերթները, որոնք չեն արտահայտված կանոնավոր փոխադրումներում, ինչպես նաև զբոսաշրջային չվերթները:
6. Կատարված է ինքնաթիռ-կմ ցուցանիշը որոշվում է չվերթների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
7. Շահագործական հեռավորությունը տվյալ չվերթի կետերի միջև ընկած հեռավորությունն է:
8. Ինքնաթիռների չվերթների քանակը ներկայացնում է ինքնաթիռների մեկնումների և ժամանումների թվի հանրագումարը:
9. Փոխադրվել են ուղևորներ ցուցանիշը ներկայացնում է ՀՀ օդանավակայաններից մեկնած և ՀՀ օդանավակայաններ ժամանած ուղևորների քանակը:
10. Փոխադրվել է բեռ ցուցանիշը ներառում է բոլոր տեսակի ինքնաթիռներով փոխադրված բեռները (նաև` վճարովի ուղեբեռները):
11. Փոխադրվել է փոստ ցուցանիշը ներառում է փոստային առաքումների ոչ կանոնավոր փոխադրման ծավալը` փոստային և սուրհանդակային կազմակերպությունների հանձնարարությամբ:
12. Փաստացի ուղևորաշրջանառություն ցուցանիշը ներկայացնում է յուրաքանչյուր չվերթի ընթացքում տեղափոխված ուղևորների փաստացի քանակի և այդ չվերթի համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալի հանրագումարը:
13. Սահմանային ուղևորաշրջանառություն ցուցանիշը ներկայացնում է ուղևորների համար նախատեսված ինքնաթիռների բազկաթոռների քանակի և տվյալ ինքնաթիռի թռիչքի համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալի հանրագումարը:
14. Փաստացի բեռնաշրջանառությունը որոշվում է յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների փաստացի քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
15. Փաստացի տոննա-կիլոմետրաժ ցուցանիշը ներկայացնում է տոննա-կիլոմետրաժների հանրագումարն` ըստ փոխադրումների և ինքնաթիռների տեսակների:
16. Ուղևորատար տոննա-կիլոմետրաժը ստացվում է ուղևոր-կիլոմետրը 0,09 գործակցով բազմապատկելու միջոցով:
17. Բեռնատար (փոստային) տոննա-կիլոմետրաժը ներկայացնում է յուրաքանչյուր չվերթի ընթացքում բեռի և համապատասխան թռիչքի շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարը:
18. Սահմանային տոննա-կիլոմետրաժ ցուցանիշը ներկայացնում է յուրաքանչյուր ինքնաթիռի սահմանային բեռնման (բեռնատարողության) և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարը:
 
                