ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2016 թվականի N 668-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 883-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի «ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» և «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների պարբերական զեկույցների մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբեր ստեղծելու և դրանց անհատական կազմերը հաստատելու մասին» N 883-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ սահմանված կարգով երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից մշակված պարբերական զեկույցի նախագիծը:
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2016 թ. հուլիսի 25 Երևան | 
| 
 | Հավելված «Հավելված N 1 | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Ն. Տեր-Վարդանյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (աշխատանքային  | 
| Ա. Ղազարյան | - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի  | 
| Ս. Սահակյան | - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի  | 
| Մ. Գրիգորյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբո-  | 
| Գ. Մնացականյան | - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համա-  | 
| Լ. Էյրամջյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի | 
| Մ. Աղաջանյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի  | 
| Ն. Նորեկյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի  | 
| Ն. Բաղդասարյան | - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի | 
| Ա. Ասատրյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի | 
| Մ. Գաբրիելյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության  | 
| Կ. Աղամյան | - «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական  | 
| Ա. Սաթյան | - «Հայաստանի կոմպոզիտորների միություն» հասարակական  | 
| Պ. Դեմիրճյան | - «Հայաստանի գրողների միություն» հասարակական  | 
| Գ. Մարտիրոսյան | - «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» հասա- | 
| Ա. Առաքելյան | - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտա- | 
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ | 
 
                