ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2017 թվականի N 71-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. հունվարի 31 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
|
Հավելված |
|
«Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
| Կ. Կարապետյան | - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) |
| Ա. Մինասյան | - ՀՀ բնապահպանության նախարար |
| Դ. Լոքյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար |
| Ի. Առաքելյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարար |
| Վ. Արամյան | - ՀՀ ֆինանսների նախարար |
| Ռ. Նազարյան | -ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
| Ն. Սարգսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ |
| Ա. Հարությունյան | - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ |
| Գ. Մարտիրոսյան | - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
| Կ. Մարգարյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ |
| Ա. Մարկոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ |
| Վ. Նարիմանյան | - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
| Վ. Դավթյան | - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ |
| Ա. Վանյան | - «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն |
| Լ. Վարդանյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն |
| Յու. Ջավադյան | - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
| Հ. Թոքմաջյան | - Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)»: |
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |