ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2017 թվականի N 300-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1797-Ն որոշման հավելվածը «Դատական ծառայության դասային աստիճաններ» սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության դասային աստիճաններ» սյունակով.
|
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շնորհվող պետական ծառայության դասային աստիճաններ |
|
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական |
|
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական |
|
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին դասի խորհրդական |
|
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 2-րդ դասի խորհրդական |
|
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայող |
|
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայող |
|
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայող |
|
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայող |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մարտի 27 Երևան
վարչապետԿ. Կարապետյան