ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2017 թվականի N 373-Ա
«ԱՐՄ-ԱԷՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 22-րդ հոդվածները և 68-րդ հոդվածի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ «Արմ-Աէրո» ՓԲԸ), պետական գրանցման համարը` 29012003081, առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով նոր «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն` «Արմ-Աէրո» ՓԲԸ-ում 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 1 044 601.0 հազ. դրամ ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքից առանձնացնելով 67 938.0 հազ. դրամ ակտիվները` համաձայն հավելվածի (համապատասխանաբար 976 663.0 հազ. դրամ և 67 938.0 հազ. դրամ ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքներով):
2. «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝
1) հաստատել «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը, առանձնացման կարգը և պայմանները, ընկերության բաժնետոմսերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերության բաժնետոմսերի.
2) հաստատել «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի կանոնադրության փոփոխությունը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը և նոր ստեղծվող ընկերության կանոնադրությունը.
3) ապահովել օրենքով սահմանված կարգով ընկերությունների պետական գրանցումը:
4. Սահմանել, որ վերակազմակերպման արդյունքում «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման ծախսերը կատարվում են «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել ջրօգտագործման թույլտվություն:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության լիցենզիա տրամադրել «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Կ. Կարապետյան | 
| 
 
 2017 թ. ապրիլի 14 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 373-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
Վերակազմակերպվող «Արմ-Աէրո» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆից առանձնացող «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ փոխանցվող ակտիվնԵրի ԵՎ պարտավորությունների
| 
 NN ը/կ  | 
 Ակտիվի անվանումը  | 
 Շահագործման սկիզբը  | 
 Հաշվեկշռային մնացորդային  | 
| 
 1.  | 
 «Հեր-Հեր» ՀԷԿ-ի շենք  | 
 01.01.1998 թ.  | 
 25,152,524  | 
| 
 2.  | 
 Տուրբինային խողովակաշար  | 
 01.01.1998 թ.  | 
 19,130,334  | 
| 
 3.  | 
 Հեռացնող ջրանցք  | 
 01.01.1998 թ.  | 
 8,193,330  | 
| 
 4.  | 
 Հիդրոտուրբինա ՌՕ-230-Գ-5 1  | 
 01.01.1998 թ.  | 
 800,000  | 
| 
 5.  | 
 Հիդրոտուրբինա ՌՕ-230-Գ-5 2  | 
 01.01.1998 թ.  | 
 800,000  | 
| 
 6.  | 
 Հիդրոգեներատոր ՍԳ-101/42-ՎՈՒԽԼ4  | 
 01.01.1998 թ.  | 
 840,252  | 
| 
 7.  | 
 Հիդրոգեներատոր ՍԳ-101/42-ՎՈՒԽԼ4  | 
 01.01.1998 թ.  | 
 840,252  | 
| 
 8.  | 
 Սեփական կարիքների տրանսֆորմատոր  | 
 01.01.1998 թ.  | 
 50,000  | 
| 
 9.  | 
 Սեփական կարիքների տրանսֆորմատոր  | 
 01.01.1998 թ.  | 
 50,000  | 
| 
 10.  | 
 Կոմպլեկտ բաշխիչ հարմ. ԿՍՈ 272  | 
 01.01.1998 թ.  | 
 3,000  | 
| 
 11.  | 
 Սեփական կարիքների վահանակ  | 
 01.01.1998 թ.  | 
 19,500  | 
| 
 12.  | 
 Սեփական կարիքների վահանակ  | 
 01.01.1998 թ.  | 
 19,500  | 
| 
 13.  | 
 Պաշտպանական և ավտոմատիկայի պանել  | 
 01.01.1998 թ.  | 
 3,000  | 
| 
 14.  | 
 Գեներատորի ղեկավարման պանել  | 
 01.01.1998 թ.  | 
 3,000  | 
| 
 15.  | 
 Ազդանշանային վահանակ  | 
 01.01.1998 թ.  | 
 3,000  | 
| 
 16.  | 
 Հաստատ. հոսանքի աղբյուր ՇՈՒՈՏ-110  | 
 01.01.1998 թ.  | 
 3,000  | 
| 
 17.  | 
 Լրալիցք ագրեգատ 220/24Վ 20Ա  | 
 01.01.1998 թ.  | 
 3,000  | 
| 
 18.  | 
 Լրալիցք ագրեգատ 220/24Վ 20Ա  | 
 01.01.1998 թ.  | 
 3,000  | 
| 
 19.  | 
 Էլ. հաշվիչ EA-02 RL-3  | 
 01.02.2002 թ.  | 
 3,000  | 
| 
 20.  | 
 Էլ. հաշվիչ EA-02 RL-3  | 
 01.02.2002 թ.  | 
 3,000  | 
| 
 21.  | 
 Էլ. հաշվիչ EA-02 RL-4  | 
 01.02.2002 թ.  | 
 3,000  | 
| 
 22.  | 
 Էլ. հաշվիչ EA-02 RL-4  | 
 01.02.2002 թ.  | 
 3,000  | 
| 
 23.  | 
 Եռաֆազ հաշվիչ EA -02  | 
 01.07.2001 թ.  | 
 3,000  | 
| 
 24.  | 
 Էլ. կռունկ՝ 5 տ բեռնատարողությամբ  | 
 01.01.1998 թ.  | 
 3,000  | 
| 
 25.  | 
 Տեխ. ջրամատակարարման զտիչ  | 
 01.01.1998 թ.  | 
 3,000  | 
| 
 26.  | 
 Տեխ. ջրամատակարարման զտիչ  | 
 01.01.1998 թ.  | 
 3,000  | 
| 
 27.  | 
 Սեղանի գայլիկոնման հաստոց 2Ն 12  | 
 01.01.1998 թ.  | 
 3,000  | 
| 
 28.  | 
 ՀԷԿ-ի ավտոճանապարհ  | 
 01.01.1998 թ.  | 
 657,680  | 
| 
 29.  | 
 Սեղան՝ 2 կողմով  | 
 01.01.1998 թ.  | 
 3,000  | 
| 
 30.  | 
 Զոդման ապարատ  | 
 01.01.1998 թ.  | 
 3,000  | 
| 
 31.  | 
 6 կՎ բարձր լարման գիծ  | 
 01.01.1998 թ.  | 
 4,848  | 
| 
 32.  | 
 Օդի ճնշակային կայանք K-33  | 
 01.01.1998 թ.  | 
 3,000  | 
| 
 Ընդամենը  | 
 56,615,220  | ||
| 
 Պարտավորություններ  | 
|||
| 
 1.  | 
 Տարաժամկետ վճարման գծով կրեդիտորական պարտք Որոտանի ՀԷԿՀ ՓԲԸ-ին  | 
 ------------  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Դ. Հարությունյան |