Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
25 մայիսի 2017 թվականի N 22
27. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆԻՍՏԻ N 40 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 58-ՐԴ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրության «Սարանիստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող գործարար ծրագրին հավանություն տալու և գործարար ծրագրի շրջանակներում ստեղծած նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարները շահութահարկի գումարներից նվազեցնելու մասին» 58-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 25 Երևան |
