«Գրանցված է»
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
21 հոկտեմբերի 2002 թ. 
Պետական գրանցման թիվ 10502243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 22 օգոստոսի 2002 թ. | N 112-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
(հրամանը խմբ. 16.12.08 N 451-Ն)
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1 ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 16.12.08 N 451-Ն)
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը և «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել.
1) «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված N 1-ի.
2) «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը համաձայն հավելված N 2-ի:
| Հավելված N 1 | 
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՁԵՎ N 1-թափոն (տարեկան) 
20.......թ. համար 
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 
Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի հետ` 21 հոկտեմբերի 2008թ. N 31-Ա որոշմամբ
| Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի: | |
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |
| Հաստատված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թ. դեկտեմբերի 16-ի N 451-Ն հրամանով Ներկայացվում է՝ 1 օրինակ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժին Ներկայացնում են՝ վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների (արտադրության և սպառման) տեղադրում իրականացնող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, որոնք նախապես տեղեկացված են այդ մասին: Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը: | |
| Ում է ներկայացվում _____________________________ | |
| (ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ տարածքային բաժնի անվանումը) | |
| Ով է ներկայացնում _______________________________ | |
| (անվանումը) | |
| ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը /_ /__/__/__/__/__/__/__/__/__/_ / | |
| Կազմակերպա-իրավական ձևը___________________ /__/__/__/__/ | |
| Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը __/__/__/__/__/__/__/__/ | |
| Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) __/__/__/__/__/__/__/_ | |
| Փաստացի գործունեության տեսակը (ները) | |
| հիմնական____________________________ /__/__/__/__/ | |
| երկրորդային__________________________ /__/__/__/__/ | |
| Գտնվելու | |
| վայրը _____________________________________ /__/__/__/__/ | |
| (փոստային դասիչը) | |
| Մարզը __________/__/__/ Համայնքը __________ /__/__/__/__/ | |
| Գործունեության իրականացման | |
| վայրը____________________________/__/__/__/__/ | |
| (փոստային դասիչը) | |
| Մարզը __________/__/__/ Համայնքը ____________ /__/__/__/__/ | |
| Էլեկտրոնային փոստի հասցեն ____________@____________ | |
| Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից | |
Բաժին 1. Թափոնների առաջացումն ու շարժը, տոննա
| Տողի | 
 | Թափոնների | Ստացվել են | Առաջացել են | Տրվել է այլ | Վնասազերծված, | Տեղափոխվել են թափոնա- | Օգտագոծ-ված | Թափոնների | |
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 101 | Ընդամենը (102+103+104 +105 +106) | |||||||||
| 102 | այդ թվում` վտանգավորության I դասի | |||||||||
| 103 | II դասի | |||||||||
| 104 | III դասի | |||||||||
| 105 | IV դասի | |||||||||
| 106 | Ոչ վտանգավոր թափոններ | |||||||||
Բաժին 2. Ընդհանրացված ֆինանսական ցուցանիշներ
| Տողի համարը | Ընդամենը, հազար դրամ | այդ թվում` վտանգավոր թափոնների համար | |
| 201 | Դրամական ծախսումներ, ընդամենը (202+203+204+205+206) | ||
| 202 | այդ թվում թափոնների` վնասազերծման, ոչնչացման | ||
| 203 | օգտագործման (օգտահանման ) նախապատրաստման դիմաց | ||
| 204 | թափոնակուտակիչներ տեղափոխման ու տեղադրման դիմաց | ||
| 205 | վճարումներ այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց | ||
| 206 | վճարումներ այլ կազմակերպություններից ստացված թափոնների դիմաց | ||
| 207 | Դրամական հասույթներ, ընդամենը (208+209+210) | ||
| 208 | ադյ թվում` այլ կազմակերպություններից նրանց թափոնների ընդունման դիմաց | ||
| 209 | այլ կազմակերպություններից թափոնները նրանց տրամադրելու դիմաց | ||
| 210 | թափոնների վերամշակումից ստացված արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի իրացումից | ||
| 211 | այդ թվում` ի հաշիվ այլ կազմակերպություններից ստացված  | 
Բաժին 3. Թափոնների առաջացումը` ըստ տեսակների, խմբերի, ծավալները և շարժը
| Տողի | Թափոնների | Թափոնների | Թափոնների | Տեխնոլոգիական | Թափոնների | Արտադրական հարթակների տեսակը, զբաղեցրած | Առկա թափոնների | Առաջացել են | Ստացվել են | 
| Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | 1 | 2 | 3 | 4 | 
| 301 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 302 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 303 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 304 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 305 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 306 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 307 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 308 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 309 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 310 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 311 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 312 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 313 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 314 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 315 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 316 | 
| Շարունակություն | 
| Օգտագործված (օգտահանված) թափոններ | Վնասազերծված, ոչնչացված թափոններ | Տրվել է այլ կազմակերպու- թյունների | Տեղափոխվել են թափոնակուտակիչներ | Թափոնների առկա քանակությունը տարեվերջին | |||
| ընդամենը | այդ թվում` այլ կազմակերպու- թյուններից ստացված | ընդամենը | այդ թվում` այլ կազմակեր-պություններից ստացված | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| Կազմող ________________________ | Ղեկավար __________________________ | ||||||
| Անուն Ազգանուն | Անուն Ազգանուն | ||||||
| Հեռ. _____________________ | Պաշտոն ____________________ | ||||||
| ____ _______________ 200....թ. | Ստորագրություն ________________ | ||||||
(հավելվածը փոփ. 31.08.17 N 299-Ն)
| Հավելված N 2 | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1- ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Հավելված N 1-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունը լրացվում է հետևյալ հաջորդականությամբ`
1) «Թափոնների առաջացումն ու շարժը» բաժին 1-ը լրացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն հրամանը` հետևյալ ձևով.
ա. սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվանից մնացած թափոնների ընդհանուր քանակություններն ըստ դասերի.
բ. սյունակ 2-ում բերվում է հաշվետու տարում այլ կազմակերպություններից ստացած թափոնների ընդհանուր քանակությունը ըստ դասերի.
գ. սյունակ 3-ում բերվում է անմիջականորեն վիճակագրական տեղեկություններ տրամադրող օբյեկտում առաջացած թափոնների քանակությունը ըստ դասերի.
դ. սյունակ 4-ում բերվում է այլ կազմակերպություններին տրված թափոնների քանակությունն ըստ դասերի.
ե. սյունակ 5-ում բերվում է կազմակերպության կողմից վնասազերծված, ոչնչացված թափոնների (ինչպես իր մոտ առաջացած, այնպես էլ այլ կազմակերպություններից ստացված) քանակությունն ըստ դասերի.
զ. սյունակ 6-ում բերվում է թափոնների այն քանակությունը, որը կազմակերպությունից հաշվետու տարում տեղափոխվել է թափոնակուտակիչներ սեփական միջոցներով իր սեփական, կամ իր կողմից վարձակալված տրանսպորտային միջոցներով.
է. սյունակ 7-ում բերվում է հաշվետու տարում օգտագործված (օգտահանված) թափոնների քանակությունն ըստ դասերի.
ը. սյունակ 8-ում բերվում է կազմակերպությունում առկա թափոնների քանակությունը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:
2) «Ընդհանրացված ֆինանսական ցուցանիշներ» բաժին 2-ը լրացվում է բաժին 1-ի ցուցանիշներին համապատասխան հետևյալ ձևով`
ա. տող (201)-ում բերվում են թափոնների հետ կապված բոլոր դրամական ծախսերը (ներառյալ տրանսպորտային, էներգետիկ, այդ նպատակով աշխատանքի դիմաց վճարումները).
բ. տող (202)-ում բերվում են ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպություններից ընդունված թափոնների վնասազերծման, ոչնչացման համար կատարված ծախսերը.
գ. տող (203)-ում բերվում են ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպություններից ընդունված թափոնների օգտագործման (օգտահանման) նպատակով կատարված ծախսերը.
դ. տող (204)-ում բերվում են հաշվետու կազմակերպության միջոցներով թափոնները թափոնակուտակիչներ տեղափոխման և տեղադրման համար կատարած ծախսերը.
ե. տող (205)-ում բերվում են այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց կազմակերպության կատարած վճարումները.
զ. տող (206)-ում բերվում են այլ կազմակերպություններից (անկախ թափոնների ընդունման նպատակների) ընդունված թափոնների դիմաց կատարած վճարումները.
է. տող (207)-ում բերվում են կազմակերպության բոլոր հասույթները` կապված թափոնների շարժի, դրանց վերամշակման և օգտագործման հետ (ներառյալ այդ նպատակով կատարված աշխատանքների, էներգետիկ ծախսումների, տրանսպորտային ծառայությունների դիմաց ստացված գումարները).
ը. տող (208)-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից` նրանց թափոնների ընդունման դիմաց.
թ. տող (209)-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից` իրենց թափոնների տրամադրման դիմաց.
ժ. տող (210)-ում բերվում են թափոնների վերամշակումից ստացված եկամուտները, անկախ թափոնների պատկանելությունից (բերվում են ինչպես կազմակերպության, այնպես էլ այլ կազմակերպություններից ընդունված թափոնների համար).
ժա. տող (211)-ում բերվում են այլ կազմակերպություններից ընդունված թափոնների վերամշակումից ստացված հասույթները:
3) «Թափոնների առաջացումն ըստ տեսակների, խմբերի, ծավալները և շարժը» բաժին 3-ը լրացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամաններով հաստատված ցանկերը` հետևյալ կերպ.
ա. սյունակ Բ-ում բերվում է թափոնների լրիվ անվանումը.
բ. սյունակ Գ-ում լրացվում է համապատասխան թափոնի ծածկագիրը.
գ. սյունակ Դ-ում բերվում է թափոնների վտանգավորության դասը.
դ. սյունակ Ե-ում բերվում է տվյալ թափոնի առաջացման տեխնոլոգիական պրոցեսի կամ արտադրության լրիվ անվանումը.
ե. սյունակ Զ-ում բերվում է տվյալ թափոնի ֆիզիկաքիմիական բնութագիրը` ագրեգատային վիճակը` պինդ (կտորներով, հատիկավոր, փոշենման) կամ հեղուկ (մածուկանման) և հիմնական բաղադրիչների պարունակությունը.
զ. սյունակ 1-ում բերվում է կազմակերպության տարածքում գտնվող թափոնակուտակչի նկարագիրը, զբաղեցրած մակերեսը, իսկ հաջորդ` 2-11 սյունակների ցուցանիշների լրացումը կատարվում է բաժին 1-ի ցուցանիշների սահմանումներին և լրացման կարգին համապատասխան:
 
                