ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2018 թվականի N 1081-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 392-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 5-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի ղեկավար խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 392-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
|
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. օգոստոսի 16-ի N 1081 -Աորոշման |
|
«Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. մայիսի 5-ի N 392 -Աորոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԵՎ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԽՈՐՀՐԴԻ
| Տ. Ավինյան | - ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ) |
| Է. Աղաջանյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար |
| Ա. Խաչատրյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարար |
| Ս. Պապիկյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար |
| Ա. Ջանջուղազյան | - ՀՀ ֆինանսների նախարար |
| Ա. Մինասյան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար |
| Ա. Դարբինյան | - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
| Ա. Ղարիբյան | - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
| Ծ. Սողոմոնյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
| Ա. Գրիգորյան | - Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
| Ա. Մելիքսեթյան | - «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
| Հ. Թադևոսյան |
- «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն |
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |