ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
15 սեպտեմբերի 2017 թվականի |
թիվ 32 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 63-րդ կետին համապատասխան, եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2017-2018 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» 2017 թվականի ապրիլի 14-ի թիվ 7 որոշումը կատարելու նպատակով՝
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2017-2018 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված միջոցառումների կցվող ցանկը (այսուհետ՝ ցանկ):
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելիս անդամ պետությունների իրավասությանը վերապահված մասով ցանկում նախատեսված միջոցառումները հաշվի առնելու եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դրանց իրագործման ընթացքի մասին տեղեկացնելու խնդրանքով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ անցկացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2017-2018 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված գործողությունների վերլուծություն եւ համակարգել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությանը վերապահված մասով ցանկում նախատեսված միջոցառումների կատարումը։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
