ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2018 թվականի N 1153-Ա
«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 252-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 37-րդ հոդվածով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝
1. Հաստատել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 29-ի «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 252-Ա որոշումը:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 2018 թ. օգոստոսի 30 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. օգոստոսի 30-ի N 1153-Ա որոշման | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
| Հ. Ռոստոմյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար | 
| Ա. Բալյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ | 
| Ա. Հովակիմյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | 
| Գ. Սանոսյան | - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ | 
| Լ. Առաքելյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ | 
| Ա. Կիրակոսյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | 
| Ա. Ղուլարյան | - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ | 
| Վ. Օհանյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար | 
| Ա. Կարապետյան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գլխավոր քարտուղար | 
| Ա. Նահապետյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն | 
| Հ. Մաթևոսյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր | 
| Հ. Խանգելդյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ | 
| Մ. Գևորգյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետ | 
| Մ. Հակոբյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական մարմիններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ | 
| Ա. Սողոմոնյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ | 
| Տ. Գևորգյան | - ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ | 
| Մ. Երանոսյան | - ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետի խորհրդատու | 
| Ա. Ղազարյան | - Անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգության քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ: | 
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
 
                