ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2018 թվականի N 1294-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 792-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 29-ի «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 526-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 792-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:»:
2. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2018 թ. հոկտեմբերի 1 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի N 1294-Ա որոշման 
 «Հավելված ՀՀ վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 29-ի N 792-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
ԱՌԵՎՏՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
| 
 - ՀՀ  | 
 վարչապետի աշխատակազմ  | 
| 
 - ՀՀ  | 
 ազգային անվտանգության խորհուրդ  | 
| 
 - ՀՀ  | 
 առողջապահության նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 արդարադատության նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 արտակարգ իրավիճակների նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 արտաքին գործերի նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 գյուղատնտեսության նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 կրթության և գիտության նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 մշակույթի նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 սփյուռքի նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 ֆինանսների նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 կենտրոնական բանկ (համաձայնությամբ)  | 
| 
 - «Բիզնես Արմենիա» հիմնադրամ (համաձայնությամբ)  | |
| 
 - Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)»:  | |
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան |