ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ N 2 ԼՐԱՑՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.
1. Հաստատել 2018 թվականի սեպտեմբերի 4-ին և 25-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Շրջանակային ծրագիր՝ ուղղված ԵՄ-Հայաստան համաձայնագրերի իրականացմանը» ֆինանսավորման համաձայնագրի N 2 լրացումը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2018 թ. հոկտեմբերի 23 Երևան ՆՀ-451-Ն |
