ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2019 թվականի N 145-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1‑ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի N 205 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1111-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը» բառերով,
բ. 12-րդ կետում «խորհրդատվական որոշումների (այսուհետ՝ որոշում) ընդունման» բառերը փոխարինել «առաջարկությունների (այսուհետ՝ առաջարկություններ) ներկայացման» բառերով,
գ. 17-րդ կետում «որոշումներն» բառը փոխարինել «առաջարկություններն» բառով,
դ. 18-րդ կետում «որոշման» բառը փոխարինել «առաջարկության» բառով,
ե. 19-րդ կետում և 20-րդ կետի 5-րդ ենթակետում «որոշումները» բառերը փոխարինել «նիստի արձանագրությունները» բառերով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2019 թ. փետրվարի 19 Երևան  | 
| 
 Հավելված   | 
| 
 «Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2018 թ. օգոստոսի 21-ի N 1111-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| 
 Ս. Սիսեռյան  | 
 -  | 
 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)  | |
| 
 Ա. Բարխուդարյան  | 
 -  | 
 ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)  | |
| 
 Ա. Հովհաննիսյան  | 
 -  | 
 ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ  | |
| 
 Ա. Մանուկյան  | 
 -  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ  | |
| 
 Ա. Ավանեսյան  | 
 -  | 
 ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ  | |
| 
 Ա. Հարությունյան  | 
 -  | 
 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ  | |
| 
 Ա. Ադոնց  | 
 -  | 
 ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ  | |
| 
 Լ. Առաքելյան  | 
 -  | 
 ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ  | |
| 
 Կ. Իսախանյան  | 
 -  | 
 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ  | |
| 
 Ս. Թորոսյան  | 
 -  | 
 ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ  | |
| 
 Ա. Եսայան  | 
 -  | 
 ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ  | |
| 
 Հ. Մուրադյան  | 
 -  | 
 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ  | |
| 
 Հ. Արշամյան  | 
 -  | 
 «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)  | |
| 
 Մարկոս քահանա  | 
 -  | 
 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ (համաձայնությամբ)  | |
| 
 Օ. Եորդեկյան  | 
 -  | 
 Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ)  | |
| 
 Բ. Սարգսյան  | 
 -  | 
 Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ)  | |
| 
 Ա. Եղիազարյան  | 
 -  | 
 Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)  | |
| 
 Հ. Ներսեսյան  | 
 -  | 
 Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ (համաձայնությամբ)  | |
| 
 Ս. Գևորգյան  | 
 -  | 
 ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության մասնագետ (հանձնաժողովի քարտուղար):»:  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան |