ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 հոկտեմբերի 2019 թ. |
N 3187-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ««ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 05-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-ԲՕ-002448 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ՝ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ, ՕՐԹՈՊԵԴԻԱԿԱՆ, ՆԵՐԶՆՆԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 3075-Ա ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և «ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի ««ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ կազմակերպության Առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի սեպտեմբերի 05-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002448 լիցենզիայի հիվանդանոցային` գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, ներզննական վիրաբուժական և արտահիվանդանոցային` ընտանեկան ստոմատոլոգիական տեսակների գործունեությունը կասեցնելու մասին» թիվ 3075-Ա հրամանը «հիվանդանոցային` ընդհանուր վիրաբուժական և արտահիվանդանոցային` ընտանեկան ստոմատոլոգիական» տեսակների մասով ուժը կորցրած ճանաչել:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ կազմակերպությանը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ |
