ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2020 թվականի N 283-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 883-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի «ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» և «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների պարբերական զեկույցների մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբեր ստեղծելու և դրանց անհատական կազմերը հաստատելու մասին» N 883-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 2020 թ. մարտի 2 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. մարտի 2-ի N 283-Ա որոշման 
 «Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2012 թ. սեպտեմբերի 14-ի N 883-Ա որոշման | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Ա. Մարտիրոսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) | 
| Ա. Խզմալյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | 
| Ա. Պապոյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ | 
| Ե. Մարգարյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ | 
| Ս. Հովհաննիսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ | 
| Գ. Մնացականյան | - ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդության ծրագրերի բաժնի պետ | 
| Ա. Գրիգորյան | - ՀՀ վիճակագրական կոմիտեի սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժնի պետ | 
| Ա. Հակոբյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար | 
| Ա. Ասատրյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ (համաձայնությամբ) | 
| Ռ. Ծատուրյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության  | 
| Ս. Սաֆարյան | - Հայաստանի գրողների միության նախագահ (համաձայնությամբ) | 
| Ա. Սաթյան | - Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ (համաձայնությամբ) | 
| Լ. Սարգսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության փորձագետ | 
| Ա. Դոլուխանյան | - Հայաստանի գրողների միության անդամ (համաձայնությամբ) | 
| Ա. Երզինկյան | - Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | 
| Ա. Առաքելյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար)»: | 
| Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար | Է. Աղաջանյան | 
 
                