«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2005 թվականի N 880-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1840-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՔ ԳԼՈԲԱԼ` «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԽԱՉԱՁԵՎՎՈՂ
ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1840-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում «կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը» բառերը փոխարինել «միջոցառումների ցանկը» բառերով:
2. Հաստատել երեք գլոբալ` «Կենսաբազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» և «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիաներից բխող` խաչաձևվող խնդիրների իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտորի հետ համատեղ՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 30-րդ օրը սույն որոշման 3-րդ կետում նշված տվյալներն ամփոփել և Հայաստանի Հանրապետություն կառավարություն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել միջազգային բնապահպանական կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների` խաչաձևվող խնդիրների կատարմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացման ընթացքի մասին հաշվետվություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
2005 թ. հուլիսի 2 |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՔ ԳԼՈԲԱԼ` «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԽԱՉԱՁԵՎՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Կոնվենցիաների հոդվածները |
Կատարման համար պատասխանատու պետական կառավարման մարմինները |
Կատարման ժամկետը |
Իրականացվող միջոցառման ֆինանսավորման աղբյուրը |
|
|
|
|
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Կոնվենցիաների խաչաձևվող դրույթների իրականացմանը նպատակաուղղված բնապահպանական օրենսդրության կատարելագործում, մասնավորապես` |
«Կենսաբազ-մազանության մասին» «Կլիմայի փոփոխության մասին» «Անապատաց-ման դեմ պայքարի մասին» |
ՀՀ բնապահպանության նախարարություն
|
2006-2008 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր
ՄՖԿ (միջազգային ֆինանսական կազմակերպություններ) և դոնորների օժանդակություն/ |
2. |
Կոնվենցիաների սիներգիկ խնդիրների իրականացման համակարգող պաշտոնական խորհրդակցական մարմնի ստեղծում` Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ազգային համակարգողին կից |
ԿԲ` հոդ. 20, 21 ԿՓ` հոդ. 11, 21 ԱԴՊ` հոդ. 8 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2006 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր |
3. |
Կոնվենցիաների իրականացման համար հանրային սեկտորի կադրերի պլանավորման ռազմավարական մոտեցումների ձևավորում՝ կարիքների գնահատում, մասնագետների վերապատրաստման ծրագրերի մշակում |
ԿԲ` հոդ. 12, 13 ԿՓ` հոդ. 6 ԱԴՊ` հոդ. 19 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում * ՄՖԿ և դոնորների օժանդակություն/ |
4. |
Շրջակա միջավայրի մոնիթորինգի դիտարկման ցանցերի ընդլայնում, տեխնիկական հագեցվածության բարելավում, տվյալների հավաքագրման և վերլուծության համակարգի կատարելագործում և հզորացում |
ԿԲ` հոդ. 7 ԿՓ` հոդ. 5 ԱԴՊ` հոդ. 16 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005-2008 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ծրագրի շրջանակներում ՄՖԿ և դոնորների օժանդակություն/ |
5. |
Տեսական և գիտակիրառական ուսումնասիրությունների պետական ֆինանսավորման համակարգում կոնվենցիաներից բխող խնդիրներն ընդգրկելու համար մեխանիզմների մշակում |
ԿԲ` հոդ. 18, 25 ԿՓ` հոդ. 6 ԱԴՊ` հոդ. 17 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006-2008 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր |
6. |
Կոնվենցիաների իրականացմանը նպաստող տեխնոլոգիաների մշակման, զարգացման, փոխանցման և ներդրման համակարգի ձևավորում, այդ թվում` նաև ստեղծելով կոնվենցիաներով նախատեսված տեխնոլոգիաների ազգային տեղեկատվական միջնորդ մեխանիզմներ և էլեկտրոնային տվյալների բազաներ |
ԿԲ` հոդ. 16,17 ԿՓ` հոդ. 4 ԱԴՊ` հոդ. 17, 18 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006 թ. |
ՀՀ պետական բյուջե՝ ՄՖԿ և դոնորների օժանդակություն/ |
7. |
Կոնվենցիաների իրականացմանն ուղղված նորարարական ֆինանսական մեխանիզմների վերաբերյալ ծրագրերի մշակում` ներառյալ բնօգտագործման վճարների համակարգի կատարելագործումը, արտոնյալ վարկերի տրամադրման և մասնավոր սեկտորի հովանավորչության խթանումը, բնապահպանական տրաստային ֆոնդերի հիմնումը |
ԿԲ` հոդ. 8, 11 ԿՓ` հոդ. 4, 12 ԱԴՊ` հոդ. 20 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006-2008 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում * ՄՖԿ և դոնորների օժանդակություն/ |
8. |
Բնական ռեսուրսների տնտեսագիտական գնահատման մեթոդոլոգիական մոտեցումների մշակում, որոնք լիարժեք կներառեն բնապահպանական արժեքը մշակվող տնտեսական գործիքներում (բնօգտագործման վճարների համակարգ, փոխհատուցման ռեժիմներ, վնասի և գերշահագործման տույժեր) |
ԿԲ` հոդ. 8, 11 ԿՓ` հոդ. 4 ԱԴՊ` հոդ. 2 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006-2010 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում * ՄՖԿ և դոնորների օժանդակություն/ |
9. |
Անտառային էկոհամակարգերի կայուն կառավարման համակարգի զարգացում` ներառելով գլոբալ բնապահպանական հիմնախնդիրները, մասնավորապես` |
ԿԲ` հոդ. 10 ԿՓ` հոդ. 4, 12 ԱԴՊ` հոդ. 2, 8
|
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
|
2005-2010 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր ՄՖԿ և դոնորների օժանդակություն/ Բնական ռեսուրսների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում |
10.
|
Բնական կերհանդակների կայուն օգտագործման համակարգի զարգացում, ներառյալ` |
ԿԲ` հոդ. 10 ԿՓ` հոդ. 4, 12 ԱԴՊ` հոդ. 28
|
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2006-2010 թթ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում * ՄՖԿ և դոնորների օժանդակություն/ Բնական ռեսուրսների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում |
11. |
Կոնվենցիաներին վերաբերող խնդիրներին հասարակության իրազեկման ու դաստիարակության շարունակական գործընթացների կազմակերպում: Տեղական ինքնակառավարման մարմինների համար տեղական էկոլոգիական ծրագրերի մշակման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման մեթոդների և գործունեության մասին ուսուցողական ծրագրերի մշակում և իրականացում |
ԿԲ` հոդ. 13 ԿՓ` հոդ. 6 ԱԴՊ` հոդ. 13,19 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2006 թ. |
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում * ՄՖԿ և դոնորների օժանդակություն/ Բնական ռեսուրսների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում |
* Միջոցառումների կատարման պայմանները (ֆինանսավորման աղբյուրը, ժամկետները և ֆինանսական գնահատականները) լրացուցիչ կքննարկվեն ՀՀ 2006 - 2008 թթ. և հետագա տարիների ՄԺԾ ծրագրերի մշակման և հաստատման շրջանակներում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
