ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
| 4 սեպտեմբերի 2020 թ. | N 27-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն հավելվածի: Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:
| Նախարար | Ա. Հարությունյան | 
| Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 4-ի N 27-Ն հրամանի | 
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ` Դպրոց) ուսումնական տարվա մեկնարկը, ինչպես նաև աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդները սահմանվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան:
2. Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է, ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների:
3. Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ:
4. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով Դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
5. Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները, անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:
6. Սովորողների գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից ստուգարքով, տարբերակված ստուգարքով (սահմանային ներքին շեմով, բալային գնահատումով ստուգարք) և քննությամբ:
7. Տարբերակված ստուգարքն ու քննությունը գնահատվում են գնահատման առավելագույն 10 միավորային համակարգով, գնահատականը համարվում է բավարար՝ 3, 4, 5, լավ՝ 6, 7, 8 և գերազանց՝ 9, 10 միավորների դեպքում:
8. Ստուգարքի դեպքում արդյունքը գնահատվում է «ստուգված» կամ «չստուգված» գնահատականով:
9. Փոխադրական քննությունը, տարբերակված ստուգարքն անբավարար, կամ ստուգարքը «չստուգված» ստանալու դեպքում, կամ ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր 60-ից ավելի դասաժամ անհարգելի բացակայություն ունեցող սովորողը հաջորդ դասարան չի փոխադրվում:
10. Դրսեկության ձևով (էքստեռն) ուսումնառության ավարտը, ինչպես նաև դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքների և քննությունների հանձնման, սովորողի գերազանց առաջադիմության և մանկավարժական խորհրդի հավանության դեպքում:
11. Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում Դպրոցի սովորողը դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:
12. Դրսեկության ձևով (էքստեռն) Դպրոցում ընդունելության կազմակերպման գործընթացն իրականացվում է մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ Դպրոցի մանկավարժական խորհրդի առաջարկած դասարանում, տվյալ դասարանին նախորդող փոխադրական ստուգարքների և քննությունների հաղթահարման դեպքում:
13. Դպրոցից Դպրոց սովորողի տեղափոխությունը կարող է իրականացվել ուսումնական տարվա ընթացքում՝ ուսումնառության նախկին Դպրոցի տնօրենի հրամանով հաստատված համապատասխան տեղեկանքի հիման վրա:
14. Դպրոցի ավարտական վկայականը տրվում է ավարտական ստուգարքներն ու քննությունները հանձնած և ուսումնական պլանով նախատեսված դասաժամերի առնվազն 70% մասնակցություն ունեցած սովորողներին:
15. Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական և հետդպրոցական ուսումնառություն:
16. Ուսումնական պլանով չնախատեսված այլ (լրացուցիչ) երաժշտական գործիքի, երգեցողության ուսուցման գործընթացը կազմակերպվում է հավելյալ վարձավճարով:
17. Տեսական առարկաների խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը կարող է լինել 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող Դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
18. «Նվագախումբ» առարկայի ուսուցումը կազմակերպվում է 10-12, իսկ «Երգչախումբ»-ը՝ 20-35 սովորողների դեպքում:
19. Ելնելով համույթի, նվագախմբի և երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանել.
ա) 3-12 սովորողի դեպքում` մեկ միավոր համույթի ղեկավարի համար.
բ) 8-12 սովորողի դեպքում` մեկ միավոր նվագախմբի ղեկավարի համար.
գ) 20-35 սովորողի դեպքում` մեկ միավոր երգչախմբի խմբավարի և 0,5-1 միավոր կոնցերտմայստերի համար: Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համաչափ ավելացնել միավորների թիվը:
20. Արտակարգ դրության և արտակարգ իրավիճակի ռեժիմների գործողության ժամկետներում Դպրոցում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար ձևաչափով:
21. Օրինակելի ուսումնական պլանի յուրաքանչյուր բաժնի աղյուսակում ներկայացված են տվյալ մասնագիտության ուսուցման առարկաների ցանկը և նվազագույն դասաժամերը, որոնք պարտադիր են ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցության համար: Աղյուսակներում ներկայացված է նաև ստուգարքների և քննությունների անցկացման ժամանակահատվածը («դասարան/ կիսամյակ» ձևաչափով)։
22. Օրինակելի ուսումնական պլանի յուրաքանչյուր բաժնի «Պարզաբանումներ» հատվածում ներկայացված է տվյալ մասնագիտական առարկայի ուսուցման կազմակերպման գործընթացը:
Աղյուսակ 1
ԴԱՇՆԱՄՈՒՐ
(6-9 տարեկան ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
| N | Առարկայի անվանումը | Դասաժամերի քանակը | Ստուգարք | Տարբերակված ստուգարք | Քննություն | ||||||
| Դասարաններ | |||||||||||
| I | II | III | IV | V | VI | VII | |||||
| 1. | Դաշնամուր | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 | II/2, III/2, V/2, VI/2 | IV/2, VII/2 | 
| 2. | Սոլֆեջո | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 2.0 | I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 | II/2, III/2, IV/2, V/2, VI/2 | VII/2 | 
| 3. | Երաժշտական գրականություն | --- | --- | --- | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | IV/1, V/1, VI/1, VII/1 | IV/2, V/2, VI/2, VII/2 | |
| 4. | Երգչախումբ կամ համույթ | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 2.0 | 2.0 | 2.0 | I/2, II/2, III/2, IV/1, V/1, VI/1, VII/1 | IV/2, V/2, VI/2, VII/2 | |
| 5. | Ընտրովի | --- | 0.5 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 0.5 | IV/2, VII/2 | ||
| Ընդամենը | 4.5 | 5.0 | 5.5 | 7.0 | 8.0 | 8.0 | 8.0 | ||||
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«Դաշնամուր» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբային:
1. «Ընտրովի» առարկաներն են` թերթից ընթերցում, նվագակցություն, կոմպոզիցիա, իմպրովիզացիա, այլ երաժշտական գործիք:
2. «Երգչախումբ կամ համույթ» առարկայի դասաժամի 1-4-րդ դասարաններում տրամադրվում է «Երգչախումբ» առարկային, իսկ 5-7-րդ դասարաններում՝ «Երգչախումբ» և/կամ «Համույթ» /դաշնամուրային անսամբլ, տրիո, կվարտետ և այլն/ առարկաներին:
3. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական և իլյուստրատորական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ.
ա) Դաշնամուրի կոնցերտների կատարման համար.
բ) Համույթների կամ երգչախմբերի խմբային և միացյալ պարապմունքների համար:
Աղյուսակ 2
ԼԱՐԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ
(Ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս)
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
| N | Առարկայի անվանումը | Դասաժամերի քանակը | Ստուգարք | Տարբերակված ստուգարք | Քննություն | ||||||
| Դասարաններ | |||||||||||
| I | II | III | IV | V | VI | VII | |||||
| 1. | Երաժշտական գործիք | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 | II/2, III/2, V/2, VI/2 | IV/2, VII/2 | 
| 2. | Սոլֆեջո | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 2.0 | I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 | II/2, III/2, IV/2, V/2, VI/2 | VII/2 | 
| 3. | Երաժշտական գրականություն | --- | --- | --- | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | IV/1, V/1, VI/1, VII/1 | IV/2, V/2, VI/2, VII/2 | |
| 4. | Երգչախումբ, նվագախումբ կամ համույթ | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 2.0 | 2.0 | 2.0 | I/2, II/2, III/2, IV/1, V/1, VI/1, VII/1 | IV/2, V/2, VI/2, VII/2 | |
| 5. | Ընտրովի | --- | 0.5 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 0.5 | IV/2, VII/2 | ||
| Ընդամենը | 4.5 | 5.0 | 5.5 | 7.0 | 8.0 | 8.0 | 8.0 | ||||
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ, նվագախումբ, համույթ» առարկաներինը` խմբային:
2. Ալտի դասարանում ուսումը նպատակահարմար է սկսել V կամ VI դասարանից (մինչ այդ սովորողը ուսումնառում է ջութակի դասարանում): Կոնտրաբասի դասարանում ուսումը նպատակահարմար է սկսել V կամ VI դասարաններից (մինչ այդ սովորողը ուսումնառում է թավջութակի դասարանում):
3. «Ընտրովի» առարկաներն են` դաշնամուր, թերթից ընթերցում, կոմպոզիցիա, այլ երաժշտական գործիք:
4. «Ընտրովի» առարկայի դասաժամը 2-4-րդ դասարաններում տրամադրվում է դաշնամուրի ուսուցմանը, իսկ 5-7-րդ դասարաններում՝ դաշնամուրի և/կամ կոմպոզիցիայի և/կամ թերթից ընթերցման և/կամ այլ երաժշտական գործիքի ուսուցմանը:
5. «Երգչախումբ, նվագախումբ կամ համույթ» առարկայի դասաժամը 1-ին և 2-րդ դասարաններում տրամադրվում է «Երգչախումբ» առարկային, իսկ 3-7-րդ դասարաններում՝ «Երգչախումբ» և/կամ «Համույթ» և/կամ «Նվագախումբ» առարկաներին:
6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա) «Երաժշտական գործիք» առարկայի համար.
բ) Համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբային և միացյալ պարապմունքների համար:
Աղյուսակ 3
ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
(Դասական, ժողովրդական, էստրադային)
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
| N | Առարկայի | Դասաժամերի քանակը | Ստուգարք | Տարբերակված ստուգարք | Քննություն | ||||||
| Դասարաններ | |||||||||||
| I | II | III | IV | V | VI | VII | |||||
| 1. | Մեներգեցողություն | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 2.0 | 2.0 | I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 | II/2, III/2, V/2, VI/2 | IV/2, VII/2 | 
| 2. | Սոլֆեջո | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 2.0 | I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 | II/2, III/2, IV/2, V/2, VI/2 | VII/2 | 
| 3. | Երաժշտական գրականություն | --- | --- | --- | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | IV/1, V/1, VI/1, VII/1 | IV/2, V/2, VI/2, VII/2 | |
| 4. | Երգչախումբ կամ համույթ | --- | 1.0 | 1.0 | 1.0 | 2.0 | 2.0 | 2.0 | II/2, III/2, IV/1, V/1, VI/1, VII/1 | IV/2, V/2, VI/2, VII/2 | |
| 5. | Դաշնամուր | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 0.5 | IV/2, VII/2 | ||
| Ընդամենը | 4.0 | 5.0 | 5.0 | 6.5 | 7.5 | 8.0 | 8.0 | ||||
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. «Մեներգեցողություն» և «դաշնամուր» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբային:
2. «Մեներգեցողություն» առարկայի 1 դասաժամը սահմանել 40 րոպե:
3. «Երգչախումբ կամ համույթ» առարկայի դասաժամը 2-րդ և 3-րդ դասարաններում տրամադրվում է «Երգչախումբ» առարկային, իսկ 4-7-րդ դասարաններում՝ «Երգչախումբ» և/կամ «Համույթ» առարկաներին:
4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա) «մեներգեցողություն» առարկայի համար.
բ) Երգչախմբերի կամ համույթների խմբային և միացյալ պարապմունքների համար:
Աղյուսակ 4
ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
(Դասական, ժողովրդական, էստրադային)
(9-12 տարեկանը ներառյալ ընդունվող երեխաների համար)
| N | Առարկայի անվանումը | Դասաժամերի քանակը | Ստուգարք | Տարբերակված ստուգարք | Քննություն | ||||
| Դասարաններ | |||||||||
| I | II | III | IV | V | |||||
| 1. | Մեներգեցողություն | 1.5 | 1.5 | 1.5 | 2.0 | 2.0 | I/2, II/1, III/1, IV/1, V/1 | II/2, IV/2, | III/2, V/2 | 
| 2. | Սոլֆեջո | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 2.0 | I/2, II/1, III/1, IV/1, V/1 | II/2, III/2, IV/2 | V/2 | 
| 3. | Երաժշտական գրականություն | --- | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | II/1, III/1, IV/1, V/1 | II/2, III/2, IV/2, V/2 | |
| 4. | Երգչախումբ կամ համույթ | --- | 1.0 | 2.0 | 2.0 | 2.0 | II/2, III/1, IV/1, V/1 | III/2, IV/2, V/2 | |
| 5. | Դաշնամուր | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 0.5 | III/2, V/2 | ||
| Ընդամենը | 4.0 | 6.5 | 7.5 | 8.0 | 8.0 | ||||
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. «Մեներգեցողություն» և «դաշնամուր» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկայինը` խմբային:
2. «Մեներգեցողություն» առարկայի 1 դասաժամը սահմանել 40 րոպե:
3. «Երգչախումբ կամ համույթ» առարկայի դասաժամը 2-րդ դասարանում տրամադրվում է «Երգչախումբ» առարկային, իսկ 3-րդ, 4-րդ և 5-րդ դասարաններում՝ «Երգչախումբ» և/կամ «Համույթ» առարկաներին:
4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա) «մեներգեցողություն» առարկայի համար.
բ)/ Երգչախմբերի կամ համույթների խմբային և միացյալ պարապմունքների համար:
Աղյուսակ 5
ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
| N | Առարկայի  | Դասաժամերի քանակը | Ստուգարք | Տարբերակված ստուգարք | Քննություն | ||||||
| Դասարաններ | |||||||||||
| I | II | III | IV | V | VI | VII | |||||
| 1. | Երաժշտական գործիք | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 | II/2, III/2, V/2, VI/2 | IV/2, VII/2 | 
| 2. | Սոլֆեջո | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 2.0 | I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 | II/2, III/2, IV/2, V/2, VI/2 | VII/2 | 
| 3. | Երաժշտական գրականություն | --- | --- | --- | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | IV/1, V/1, VI/1, VII/1 | IV/2, V/2, VI/2, VII/2 | |
| 4. | Նվագախումբ, համույթ կամ երգչախումբ | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 2.0 | 2.0 | 2.0 | I/2, II/2, III/2, IV/1, V/1, VI/1, VII/1 | IV/2, V/2, VI/2, VII/2 | |
| 5. | Ընտրովի | --- | 0.5 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 0.5 | IV/2, VII/2 | ||
| Ընդամենը | 4.0 | 4.5 | 5.5 | 7.0 | 8.0 | 8.0 | 8.0 | ||||
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբային: Դհոլ երաժշտական գործիքի՝ 1-ին կետով սահմանված մասնագիտական դասաժամերը բաշխվում են 1 ժամ անհատական և 1 ժամ խմբային ուսուցման սկզբունքով: Մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանել 3-6 սովորող:
2. «Ընտրովի» առարկաներն են` դաշնամուր, թերթից ընթերցում, կոմպոզիցիա, այլ երաժշտական գործիք:
3. «Ընտրովի» առարկայի դասաժամը 2-4-րդ դասարաններում տրամադրվում է դաշնամուրի ուսուցմանը, իսկ 5-7-րդ դասարաններում, դաշնամուրի և/կամ կոմպոզիցիայի և/կամ թերթից ընթերցման և/կամ այլ երաժշտական գործիքի ուսուցմանը:
4. «Նվագախումբ, երգչախումբ կամ համույթ» առարկայի դասաժամը 1-ին և 2-րդ դասարաններում տրամադրվում է «Երգչախումբ» առարկային, իսկ 3-7-րդ դասարաններում՝ «Երգչախումբ» և/կամ «Համույթ» և/կամ «Նվագախումբ» առարկաներին:
5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա) «երաժշտական գործիք» առարկայի համար.
բ) համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբային և միացյալ պարապմունքների համար:
Աղյուսակ 6
ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
| N | Առարկայի անվանումը | Դասաժամերի քանակը | Ստուգարք | Տարբերակված ստուգարք | Քննություն | ||||
| Դասարաններ | |||||||||
| I | II | III | IV | V | |||||
| 1. | Երաժշտական գործիք | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | I/2, II/1, III/1, IV/1, V/1 | II/2, IV/2, | III/2, V/2 | 
| 2. | Սոլֆեջո | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | 2.0 | I/2, II/1, III/1, IV/1, V/1 | II/2, III/2, IV/2 | V/2 | 
| 3. | Երաժշտական գրականություն | --- | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | II/1, III/1, IV/1, V/1 | II/2, III/2, IV/2, V/2 | |
| 4. | Նվագախումբ, երգչախումբ կամ համույթ | 1.0 | 1.0 | 2.0 | 2.0 | 2.0 | I/2, II/2, III/1, IV/1, V/1 | III/2, IV/2, V/2 | |
| 5. | Ընտրովի | --- | 1.0 | 1.0 | 1.0 | 0.5 | III/2, V/2 | ||
| Ընդամենը | 4.5 | 7.0 | 8.0 | 8.0 | 8.0 | ||||
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբային: Դհոլ երաժշտական գործիքի՝ 1-ին կետով սահմանված մասնագիտական դասաժամերը բաշխվում են 1 ժամ անհատական և 1 ժամ խմբային ուսուցման սկզբունքով: Մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանել 3-6 սովորող:
2. «Ընտրովի» առարկաներն են` դաշնամուր, թերթից ընթերցում, կոմպոզիցիա, այլ երաժշտական գործիք:
3. «Ընտրովի» առարկայի դասաժամը 2-3-րդ դասարաններում տրամադրվում է դաշնամուրի ուսուցմանը, իսկ 4-5-րդ դասարաններում՝ դաշնամուրի և/կամ կոմպոզիցիայի և/կամ թերթից ընթերցման և/կամ այլ երաժշտական գործիքի ուսուցմանը:
4. «Նվագախումբ, երգչախումբ կամ համույթ» առարկայի դասաժամը 1-ին և 2-րդ դասարաններում տրամադրվում է «Երգչախումբ» առարկային, իսկ 3-5-րդ դասարաններում՝ «Երգչախումբ» և/կամ «Համույթ» և/կամ «Նվագախումբ» առարկաներին:
5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա)«երաժշտական գործիք» առարկայի համար.
բ) համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբային և միացյալ պարապմունքների համար:
Աղյուսակ 7
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
(6-10 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
| N | Առարկայի անվանումը | Դասաժամերի քանակը | Ստուգարք | Տարբերակված ստուգարք | Քննություն | ||||||
| Դասարաններ | |||||||||||
| I | II | III | IV | V | VI | VII | |||||
| 1 | Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն | 2.0 | 2.0 | 2.0 | - | - | - | - | I/2, II/2, III/1 | III/2 | |
| 2. | Կիրառական արվեստ | 2.0 | 2.0 | 2.0 | - | - | - | - | 1/2, II/2, III/1 | III/2 | |
| 3. | Ծեփագործություն | 2.0 | 2.0 | 2.0 | - | - | - | - | 1/2, II/2, III/1 | III/2 | |
| 4. | Գծանկար | --- | --- | --- | 3.0 | 3.0 | 4.0 | 4.0 | IV/1, V/1, VI/1 | IV/2, V/2, VI/2 | VII/2 | 
| 5. | Գունանկար | --- | --- | --- | 3.0 | 3.0 | 3.0 | 3.0 | IV/1, V/1, VI/1 | IV/2, V/2, VI/2 | VII/2 | 
| 6. | Կոմպոզիցիա(ստեղծագործական թեմատիկ նկարչություն) հաստոցային/կիրառական | --- | --- | --- | 2/1 | 2/1 | 2/1 | 2/1 | IV/1, V/1, VI/1 | IV/2, V/2, VI/2 | VII/2 | 
| 7. | Քանդակ կամ կիրառական արվեստ | --- | --- | --- | 2.0 | 2.0 | 1.0 | 1.0 | IV/1, V/1, VI/1 | IV/2, V/2, VI/2 | VII/2 | 
| 8. | Արվեստի պատմություն | --- | --- | -- | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | IV/1, V/1, VI/1 | IV/2, V/2, VI/2, VII/2 | ---- | 
| 9. | Ընտրովի | 0.5 | 0.5 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | IV/2, VII/2 | -- | |
| Ընդամենը | 6.5 | 6.5 | 7.0 | 13.0 | 13.0 | 13.0 | 13.0 | ||||
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Դպրոցի հայեցողությամբ «կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:
2. «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, ճեպանկար բնորդից, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա և այլն: «Ընտրովի» առարկայի դասաժամի 0.25-ը III-VI դասարաններում նպատակահարմար է տրամադրել «ճեպանկար բնորդից» առարկային:
3. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) ժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ժամեր բնորդի վարձատրության համար` ոչ ավելի քան յուրաքանչյուր առարկային տրամադրվող ժամաքանակի 30%-ը.
3) մանկավարժական աշխատանքի լրացուցիչ 28-ական ժամ յուրաքանչյուր կիսամյակ` պլեներային դասերն ըստ խմբերի անցկացման համար:
Աղյուսակ 8
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
(10-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
| N | Առարկայի անվանումը | Դասաժամերի քանակը | Ստուգարք | Տարբերակված ստուգարք | Քննություն | |||
| Դասարաններ | ||||||||
| I | II | III | IV | |||||
| 1. | Գծանկար | 3.0 | 3.0 | 4.0 | 4.0 | II/1, III/1 | II/2, III/2 | IV/2 | 
| 2. | Գունանկար | 3.0 | 3.0 | 3.0 | 3.0 | II/1, III/1 | II/2, III/2 | IV/2 | 
| 3. | Կոմպոզիցիա (ստեղծագործական թեմատիկ նկարչություն) հաստոցային/կիրառական | 2/1 | 2/1 | 2/1 | 2/1 | II/1, III/1 | II/2, III/2 | IV/2 | 
| 4. | Քանդակ կամ դեկորատիվ-կիրառական արվեստ | 2.0 | 2.0 | 1.0 | 1.0 | II/1, III/1 | II/2, III/2 | IV/2 | 
| 5. | Արվեստի պատմություն | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | IV/1 | IV/2 | |
| 6. | Ընտրովի | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | II/2, IV/2 | ||
| Ընդամենը | 13.0 | 13.0 | 13.0 | 13.0 | ||||
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Դպրոցի հայեցողությամբ «կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:
2. «Ընտրովի» առարկաներնեն` հեռանկարչություն, անատոմիա, ճեպանկար բնորդից, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա և այլն: Ընտրովի առարկայի դասաժամի 0.25-ը I-IV դասարաններում նպատակահարմար է տրամադրել «ճեպանկար բնորդից» առարկային:
3. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) ժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ժամեր բնորդի վարձատրության համար` ոչ ավելի, քան յուրաքանչյուր առարկային տրամադրվող ժամաքանակի 30%-ը.
3) մանկավարժական աշխատանքի լրացուցիչ 28-ական ժամ յուրաքանչյուր կիսամյակ` պլեներային դասերն ըստ խմբերի անցկացման համար:
Աղյուսակ 9
ՊԱՐԱՐՎԵՍՏ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
| N | Առարկայի անվանումը | Դասաժամերի քանակը | Ստուգարք | Տարբերակված ստուգարք | Քննություն | ||||||
| Դասարաններ | |||||||||||
| I | II | III | IV | V | VI | VII | |||||
| 1. | Դասական պար | - | -- | 4.5 | 4.5 | 4.5 | 4.5 | 4.5 | III/1, IV/1, V/1, VI/1 | III/2, IV/2, V/2, VI/2 | VII/2 | 
| 2. | Հայկական պար | --- | 3.0 | 3.0 | 3.0 | 3.0 | 3.0 | III/1, IV/1, V/1, VI/1 | III/2, IV/2, V/2, VI/2 | VII/2 | |
| 3. | Ժամանակակից պարահանդեսային պար | --- | --- | --- | --- | 1.5 | 1.5 | 1.5 | V/1, VI/1 | V/2, VI/2 | VII/2 | 
| 4. | Պատմակենցաղային պար | --- | --- | 1.5 | 1.5 | III/1, IV/1 | III/2, IV/2 | ||||
| 5. | Ժողովուրդներին բնորոշ բեմական պար | --- | --- | --- | 1.5 | 1.5 | 1.5 | 1.5 | IV/1, V/1, VI/1 | IV/2, V/2, VI/2 | VII/2 | 
| 6. | Ռիթմիկա և պար | 4.0 | 4.0 | --- | --- | --- | --- | --- | II/2 | ||
| 7. | Մարմնամարզություն | 1.0 | 1.0 | --- | --- | --- | --- | --- | II/2 | ||
| 8. | Երաժշտության գրագիտություն և ունկնդրում | 1.0 | 1.0 | 1.0 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | VII/2 | ||
| 9. | Արվեստի պատմություն | --- | --- | -- | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | IV/1, V/1, VI/1, VII/1 | IV/2, V/2, VI/2, VII/2 | |
| 10. | Բեմական փորձառություն | --- | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | |||
| Ընդամենը | 6.0 | 6.5 | 10.5 | 12.5 | 12.5 | 12.5 | 12.5 | ||||
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ 10-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է Դպրոցի տնօրինությանը:
2. «Դասական պար», «հայկական պար», «ժամանակակից պարահանդեսային պար», «պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 8-12, իսկ «ռիթմիկա և պար», «մարմնամարզություն /պարտեր/» «երաժշտության գրագիտություն և ունկնդրում» և «արվեստի պատմություն» առարկաների խմբերում առնվազն 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված` տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):
3․ Ուսումնական պլանի դասաժամերից բացի` անհրաժեշտ է մանկավարժական աշխատանքի ժամեր նախատեսել նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար:
4․ Ուսումնական պլանի կատարման նպատակով անհրաժեշտ է նախատեսել նվագակցության ժամեր.
1) 1-6-րդ կետերի առարկաների` խմբակային և «Բեմական փորձառություն» առարկայի անհատական պարապմունքների շաբաթական դասաժամերին համահավասար.
2) նախաելույթային միացյալ պարապմունքների համար:
5․ 7-ամյա կրթության դեպքում` V, VI, VII դասարաններում խմբի համալրման դեպքում «հայկական պար» և «ժամանակակից պարահանդեսային պար» առարկաների շաբաթական դասաժամերի գումարային քանակը` 4.5 ժամ, դպրոցի մանկավարժական խորհրդի թույլտվությամբ կարող է տրամադրվել այդ առարկաներից որևէ մեկի ուսուցմանը` ըստ սովորողների նախասիրության (համապատասխանաբար մյուսը բացառելով ուսումնական պլանից):
6. Դպրոցի ֆինանսական հնարավորություններից ելնելով և հիմնադրի կողմից հաստատված ուսման վարձի լրավճարով կարող է պլանավորվել յուրաքանչյուր սովորողի համար շաբաթական 0.5-1.5 ժամ «ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկայի ցանկը` երաժշտական գործիք, մեներգեցողություն, ստեպ, դերասանի վարպետություն և այլն:
Աղյուսակ 10
ՊԱՐԱՐՎԵՍՏ
(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)
| N | Առարկայի անվանումը | Դասաժամերի քանակը | Ստուգարք | Տարբերակված ստուգարք | Քննություն | ||||
| Դասարաններ | |||||||||
| I | II | III | IV | V | |||||
| 1. | Դասական պար | 3.0 | 4.5 | 4.5 | 4.5 | 4.5 | I/2, II/1, III/1, IV/1,V/1 | II/2, III/2, IV/2 | V/2 | 
| 2. | Հայկական պար | 3.0 | 3.0 | 3.0 | 3.0 | II/2, III/1, IV/1,V/1 | III/2, IV/2 | V/2 | |
| 3. | Ժամանակակից պարահանդեսային պար | 1.5 | 1.5 | 1.5 | III/1, IV/1, V/1 | III/2, IV/2 | V/2 | ||
| 4. | Պատմակենցաղային պար | 1.5 | II/1 | II/2 | |||||
| 5. | Ժողովուրդներին բնորոշ բեմական պար | 1.5 | 1.5 | 1.5 | III/1, IV/1,V/1 | III/2, IV/2 | V/2 | ||
| 6. | Ռիթմիկա | 1.0 | 1.0 | II/2 | |||||
| 7. | Մարմնամարզություն/պարտեր/ | 1.0 | |||||||
| 8. | Երաժշտության գրագիտություն և ունկնդրում | 1.0 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | V/2 | ||
| 9. | Արվեստի պատմություն | --- | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | II/1, III/1, IV/, V/1 | II/2, III/2, IV/2, V/2 | |
| 10. | Բեմական փորձառություն | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | -- | ||
| Ընդամենը | 6.5 | 12.0 | 12.5 | 12.5 | 12.5 | ||||
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ 10-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է Դպրոցի տնօրինությանը:
2. «Դասական պար», «հայկական պար», «ժամանակակից պարահանդեսային պար», «պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 8-12, իսկ «ռիթմիկա և պար», «մարմնամարզություն /պարտեր/» «երաժշտության գրագիտություն և ունկնդրում» և «արվեստի պատմություն» առարկաների խմբերում առնվազն 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված՝ տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):
3.Ուսումնական պլանի դասաժամերից բացի` անհրաժեշտ է մանկավարժական աշխատանքի ժամեր նախատեսել նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար:
4.Ուսումնական պլանի կատարման նպատակով անհրաժեշտ է նախատեսել նվագակցության ժամեր.
1) 1-6-րդ կետերի առարկաների` խմբային և «բեմական փորձառություն» առարկայի անհատական պարապմունքների շաբաթական դասաժամերին հավասար.
2) նախաելույթային միացյալ պարապմունքների համար:
5. 5-ամյա կրթության դեպքում` III, IV, V դասարաններում խմբի համալրման դեպքում «հայկական պար» և «ժամանակակից պարահանդեսային պար» առարկաների շաբաթական դասաժամերի գումարային քանակը` 4.5 ժամ, դպրոցի մանկավարժական խորհրդի թույլտվությամբ կարող է տրամադրվել այդ առարկաներից որևէ մեկի ուսուցմանը` ըստ սովորողների նախասիրության (համապատասխանաբար մյուսը բացառելով ուսումնական պլանից):
6. Դպրոցի ֆինանսական հնարավորությունից ելնելով և հիմնադրի կողմից հաստատված ուսման վարձի լրավճարով կարող է պլանավորվել յուրաքանչյուր աշակերտին շաբաթական 0.5-1.5 ժամ «ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն, ստեպ, դերասանի վարպետություն և այլն:
Աղյուսակ 11
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
| N | Առարկայի անվանումը | Դասաժամերի քանակը | Ստուգարք | Տարբերակված ստուգարք | Քննություն | ||||||
| Դասարաններ | |||||||||||
| I | II | III | IV | V | VI | VII | |||||
| 1. | Դերասանի վարպետություն | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | 2.0 | 3.0 | 3.0 | I/2, II/1, III/1, IV/1, V/1, VI/1, VII/1 | II/2, III/2, V/2, VI/2 | IV/2, VII/2 | 
| 2. | Բեմական խոսք | 1.0 | 1.0 | 1.0 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | I/2,II/1, III/1,IV/1 V/1, VI/1, VII/1 | II/2, III/2, V/2, VI/2 | IV/2, VII/2 | 
| 3. | Բեմական շարժում | --- | --- | --- | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | |||
| 4. | Արվեստի պատմություն | --- | --- | -- | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | IV/2, V/1,VI/1 VII/1 | V/2,VI/2, VII/2 | |
| 5. | Պար | -- | --- | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | III/2, IV/1, V/1, V/2, VI/1, VI/2, VII/1 | IV/2, VII/2 | |
| 6. | Ռիթմիկա | 1.0 | 1.0 | -- | -- | -- | -- | -- | --- | ||
| 7. | Երաժշտության գրագիտություն և ունկնդրում | --- | --- | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | VII/1 | VII/2 | |
| 8. | Բեմական փորձառություն /պրակտիկա/ | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | |||
| 9. | Ընտրովի | 0.5 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | IV/2, VII/2 | ||
| Ընդամենը | 5.0 | 5.5 | 6.0 | 7.5 | 7.5 | 8.5 | 8.5 | ||||
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ 8-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է Դպրոցի տնօրինությանը:
2. «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, երգեցողություն, գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, պար և այլն:
3. Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 6-12 աշակերտ «Բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:
4. «Բեմական փորձառություն /պրակտիկա/» առարկայով նախատեսված մանկավարժական աշխատանքի ժամերը պլանավորվում են մեկ սովորողի համար շաբաթական 0.5 դասաժամի չափով: Դպրոցի տնօրինությանը տրվում է այդ դասաժամերի ընդհանուր քանակը բաշխելու իրավունքը:
5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) նվագակցողի հաստիք ընտրովի առարկաների /բացի դաշնամուր, ակորդեոն, տավիղ, կիթառ գործիքների/ համար:
Աղյուսակ 12
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
| N | Առարկայի անվանումը | Դասաժամերի քանակը | Ստուգարք | Տարբերակված ստուգարք | Քննություն | ||||
| Դասարաններ | |||||||||
| I | II | III | IV | V | |||||
| 1. | Դերասանի վարպետություն | 2.0 | 2.0 | 2.0 | 3.0 | 3.0 | I/2, II/1, III/1, IV/1, V/1 | II/2, III/2, IV/2 | V/2 | 
| 2. | Բեմական խոսք | 1.0 | 1.0 | 1.0 | 0.5 | 0.5 | I/2, II/1, III/1, IV/1, V/1 | II/2, III/2, IV/2 | V/2 | 
| 3. | Բեմական շարժում | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | ||||
| 4. | Արվեստի պատմություն | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | II/1, III/1, IV/1, IV/2, V/1 | III/2, V/2 | ||
| 5. | Պար | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | II/2, III/2, IV/1, IV/2, V/1 | III/2, V/2 | ||
| 6. | Ռիթմիկա | 1.0 | --- | --- | --- | --- | |||
| 7. | Երաժշտական գրականություն և ունկնդրում | 1.0 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | V/1 | V/2 | |
| 8. | Բեմական փորձառություն /պրակտիկա/ | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | 0.5 | |||
| 9 | Ընտրովի | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | III/2, V/2 | ||
| Ընդամենը | 6.5 | 8.0 | 8.0 | 8.5 | 8.5 | ||||
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1․ Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ 8-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է Դպրոցի տնօրինությանը:
2․ «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, երգեցողություն, գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, պար և այլն:
3․ Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է առնվազն 6-12 սովորող, «բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:
4. «Բեմական փորձառություն /պրակտիկա/» առարկայով նախատեսված մանկավարժական աշխատանքի ժամերը պլանավորվում են մեկ սովորողի համար շաբաթական 0.5 դասաժամի չափով: Դպրոցի տնօրինությանը տրվում է այդ դասաժամերի ընդհանուր քանակը բաշխելու իրավունքը:
5.Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) նվագակցողի հաստիք ընտրովի առարկաների /բացի դաշնամուր, ակորդեոն, տավիղ, կիթառ գործիքների/ համար:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2020 թվական:
 
                