«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1792-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. «Սոցիալական ծառայության Գյումրի-1 տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Գյումրի-2 տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Ամասիայի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Աշոցքի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Արթիկի տարածքային կենտրոն» և «Սոցիալական ծառայության Մարալիկի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Գյումրի-1 սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Գյումրի-2 սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Արթիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալության և Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով։
(2-րդ կետը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 04.06.15 N 582-Ն)
3. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված N 1 | |
| 
 
 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը (այսուհետ՝ մարզպետ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: 2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան: 3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ: 
 
 4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: 5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցությունը: 6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա: 7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: 8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ: 9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ: 10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով: 11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը: 13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ: 14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ քաղ. Գյումրի, Գարեգին Նժդեհի 16: 
 
 15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և մարզպետը՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը: 16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը՝ ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում. բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ. գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն. դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները. ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը. զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ. է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը. ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին. թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին. ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ. ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ: 17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը: (17-րդ կետը խմբ. 01.06.06 N 742-Ն) 18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը. բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները. գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը. դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը. ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ: 19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: 20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար: 21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները: 22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը, կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ: 23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը՝ ա) իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար. բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները. գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր. գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը. դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ. ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ. ե1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է. զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար. է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ. ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը. թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը. ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից՝ սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը. ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը. ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ. ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները. ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: (23-րդ կետը լրաց. 07.12.06 N 1751-Ն, 10.12.09 N 1424-Ն) 24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները: (24-րդ կետը փոփ. 10.12.09 N 1424-Ն) 25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար: 
 
 26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն: 27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը: 28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը: 
 
 29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, քարտուղարություն, բաժիններ): (29-րդ կետը փոփ. 25.02.21 N 251-Ն) 30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից: (30-րդ կետը փոփ. 25.02.21 N 251-Ն) 
 
 31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր: 32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: 
 
 33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով: (հավելվածը խմբ. 01.06.06 N 742-Ն, լրաց. 07.12.06 N 1751-Ն, լրաց., փոփ. 10.12.09 N 1424-Ն, փոփ. 25.02.21 N 251-Ն) | |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| 
 | |
| 
 I. Կառուցվածքային ստորաբաժանումներ 
 
 
 
 1. Վարչություններ 
 Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն Քաղաքաշինության վարչություն Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն 
 2. Քարտուղարություն 
 3. Բաժիններ 
 Իրավաբանական բաժին Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին Հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին Անձնակազմի կառավարման բաժին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Զորահավաքային նախապատրաստության բաժին (3-րդ կետը փոփ. 10.06.10 N 718-Ն, լրաց. 29.03.12 N 365-Ն, 06.02.14 N 105-Ն, փոփ. 05.10.17 N 1233-Ն, 09.01.20 N 11-Ն) (բաժինը լրաց. 23.06.05 N 980-Ն, 27.10.05 N 1833-Ն, 07.12.06 N 1751-Ն, փոփ., լրաց. 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն, փոփ. 10.06.10 N 718-Ն, լրաց. 29.03.12 N 365-Ն, 06.02.14 N 105-Ն, փոփ. 05.10.17 N 1233-Ն, 09.01.20 N 11-Ն) 
 
 (հավելվածը լրաց. 23.06.05 N 980-Ն, փոփ. 29.12.05 N 2337-Ն, լրաց. 27.10.05 N 1833-Ն, փոփ. 29.06.06 N 928-Ն, լրաց. 07.12.06 N 1751-Ն, փոփ., լրաց. 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն, փոփ. 10.06.10 N 718-Ն, լրաց. 29.03.12 N 365-Ն, 06.02.14 N 105-Ն, փոփ. 04.06.15 N 582-Ն, 05.10.17 N 1233-Ն, 09.01.20 N 11-Ն, 25.02.21 N 251-Ն) | |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| 
 | |
| 
 | |
| NN | Գույքի անվանումը | Քանակը | Հաշվեկշռային արժեքը (դրամ) | 
| 1 | 2 | 3 | 4 | 
| 1. | «Վան» հյուրատան քարից տնակներ | 3 | 1187230 | 
| 2. | Գորգ «Էրեբունի» | 3 | 60013 | 
| 3. | Գորգ «Էրեբունի» | 2 | 69246 | 
| 4. | Գորգ «Էրեբունի» | 1 | 79592 | 
| 5. | Գորգ «Էրեբունի» | 1 | 33471 | 
| 6. | Գորգ «Էրեբունի» | 2 | 76600 | 
| 7. | Գորգ 2,5x3,5 | 3 | 197658 | 
| 8. | Գորգ | 7 | 115256 | 
| 9. | Գորգ՝ փոքր | 3 | 103869 | 
| 10. | Գորգ | 1 | 100022 | 
| 11. | Նախասրահի կահույք | 1 | 47472 | 
| 12. | Ննջասենյակի կահույք 1/3 | 1 | 41162 | 
| 13. | Ննջասենյակի կահույք 1/2 | 2 | 120641 | 
| 14. | Ննջասենյակի կահույք 1/4 | 1 | 47471 | 
| 15. | Նախասրահի կահույք (փափուկ կահույք) | 2 | 42163 | 
| 16. | Նախասրահի կահույք (փափուկ կահույք) | 1 | 104253 | 
| 17. | Նախասրահի կահույք (փափուկ կահույք) 1/2 | 3 | 84249 | 
| 18. | Նախասրահի կահույք (փափուկ կահույք) | 3 | 35777 | 
| 19. | Կահույք «Մեչտա» 1/6 | 1 | 51984 | 
| 20. | Կահույք «Մեչտա» 1/7 | 5 | 277368 | 
| 21. | Կահույք ճաշասենյակի (թագավորական) | 1 | 183501 | 
| 22. | Կահույք ննջասենյակի (թագավորական) | 1 | 124642 | 
| 23. | Խոլ ԳՃՕ | 3 | 75016 | 
| 24. | Եռահայելի (տրիլյաժ) | 1 | 7309 | 
| 25. | Կահույքի լրակազմ | 1 | 36400 | 
| 26. | Կահույքի լրակազմ | 1 | 16600 | 
| 27. | Կահույք պատ | 1 | 68900 | 
| 28. | Փափուկ կահույք | 1 | 287387 | 
| 29. | Գրասեղան՝ հատուկ | 1 | 83975 | 
| 30. | Գրասեղան՝ դիմադիրով | 1 | 88877 | 
| 31. | Գրասեղան՝ դիմադիրով | 1 | 37000 | 
| 32. | Գրասեղան՝ 2 դարակաշարով | 1 | 11940 | 
| 33. | Գրասեղան՝ սովորական | 1 | 17690 | 
| 34. | Գրասեղան՝ 4 կտորից | 1 | 38500 | 
| 35. | Գրասեղան՝ հատուկ | 1 | 28300 | 
| 36. | Գրասեղան՝ հատուկ | 1 | 29000 | 
| 37. | Գրասեղան՝ հատուկ | 2 | 61722 | 
| 38. | Գրասեղան՝ 2 դարակաշարով | 1 | 21270 | 
| 39. | Գրասեղան՝ դիմադիրով | 1 | 21100 | 
| 40. | Գրասեղան՝ հատուկ | 1 | 35700 | 
| 41. | Գրասեղան՝ հատուկ | 1 | 44200 | 
| 42. | Գրասեղան՝ հատուկ դիմադիրով | 1 | 30861 | 
| 43. | Գրասեղան՝ հատուկ դիմադիրով | 2 | 40700 | 
| 44. | Գրասեղան՝ 2 դարակաշարով | 1 | 20350 | 
| 45. | Գրասեղան՝ հատուկ | 1 | 21756 | 
| 46. | Գրասեղան՝ դիմադիրով | 1 | 30914 | 
| 47. | Գրասեղան հատուկ դիմադիրով | 1 | 30991 | 
| 48. | Գրասեղան՝ 2 դարակաշարով | 1 | 21100 | 
| 49. | Դիմադիր սեղան | 1 | 47358 | 
| 50. | Դիմադիր սեղան | 2 | 70070 | 
| 51. | Նիստերի սեղան, ամբիոն | 1 | 35035 | 
| 52. | Բազկաթոռ | 1 | 12081 | 
| 53. | Երկաթյա պահարան | 2 | 53900 | 
| 54. | Երկաթյա պահարան | 1 | 9465 | 
| 55. | Երկաթյա պահարան | 1 | 21200 | 
| 56. | Գրապահարան | 1 | 12900 | 
| 57. | Գրապահարան | 3 | 16200 | 
| 58. | Գրապահարան | 1 | 6500 | 
| 59. | Գրապահարան | 1 | 36435 | 
| 60. | Գրապահարան | 1 | 26400 | 
| 61. | Գրապահարան | 1 | 22400 | 
| 62. | Գրապահարան | 2 | 48978 | 
| 63. | Գրապահարան | 1 | 63700 | 
| 64. | Պատի պահարան | 1 | 162000 | 
| 65. | Զգեստապահարան | 1 | 39200 | 
| 66. | Զգեստապահարան | 3 | 38700 | 
| 67. | Պահարան մատուցողի | 2 | 29375 | 
| 68. | Տպագրական մեքենա՝ հայերեն | 1 | 23850 | 
| 69. | Տպագրական մեքենա՝ ռուսերեն | 1 | 23850 | 
| 70. | Տպագրական մեքենա՝ հայերեն | 1 | 37200 | 
| 71. | Տպագրական մեքենա՝ հայերեն | 1 | 23600 | 
| 72. | Տպագրական մեքենա՝ հայերեն | 1 | 37000 | 
| 73. | Տպագրական մեքենա (Յատրան) | 1 | 49524 | 
| 74. | Տպագրական մեքենա (Յատրան) | 1 | 22500 | 
| 75. | Տպագրական մեքենա՝ հայերեն | 3 | 42068 | 
| 76. | Տպագրական մեքենա՝ ռուսերեն | 1 | 13466 | 
| 77. | Տպագրական մեքենա՝ հայերեն | 1 | 57800 | 
| 78. | Էլ. սալիկ 2 տեղ. | 1 | 8309 | 
| 79. | Լվացարան՝ 2 տեղանի | 1 | 7694 | 
| 80. | Ջահ | 2 | 42530 | 
| 81. | Ջահ՝ բյուրեղապակյա | 14 | 204660 | 
| 82. | Ջահ՝ բյուրեղապակյա | 3 | 46625 | 
| 83. | Զինանշան | 1 | 42223 | 
| 84. | Զինանշան | 1 | 42000 | 
| 85. | Բազմոց-բազկաթոռի լրակազմ | 1 | 36735 | 
| 86. | Սառնարան «Սնեժինկա» | 4 | 47702 | 
| 87. | Սառնարան «Ապշերոն» | 1 | 10381 | 
| 88. | Սառնարան | 4 | 292372 | 
| 89. | Սառնարան (Սարատով-1225M) N12459 | 1 | 120988 | 
| 90. | Սառնարան՝ ճաշարանի | 1 | 20100 | 
| 91. | Վաճառասեղան-սառնարան | 1 | 35882 | 
| 92. | Հեռուստացույց «Գորիզոնտ» | 2 | 55396 | 
| 93. | Հեռուստացույց «Բերյոզա» | 1 | 27698 | 
| 94. | Հեռուստացույց «Ռուբին» | 1 | 53600 | 
| 95. | Փոշեծծիչ | 1 | 9766 | 
| 96. | Հեռախոս ԿՏ-151 (ներքին) | 1 | 55404 | 
| 97. | Հեռախոսասարք | 1 | 70700 | 
| 98. | Ռադիոկայան (ռացիա) | 1 | 129122 | 
| 99. | Միացման սարք | 1 | 55556 | 
| 100. | Երկարացման սարք | 1 | 30000 | 
| 101. | Բազմացնող (ռոտատոր) մեքենա | 1 | 33100 | 
| 102. | Սելեկտոր | 1 | 120000 | 
| 103. | Սելեկտոր | 1 | 72300 | 
| 104. | Սելեկտոր | 1 | 102000 | 
| 105. | Սելեկտոր | 1 | 33886 | 
| 106. | Սելեկտոր | 1 | 20113 | 
| 107. | Օդափոխիչ | 2 | 464084 | 
| 108. | Օդափոխիչ | 2 | 65300 | 
| 109. | Օդափոխիչ | 1 | 30954 | 
| 110. | Օդափոխիչ | 1 | |
| 111. | Համակարգիչ | 1 | 700014 | 
| 112. | Համակարգիչ | 1 | 103750 | 
| 113. | Տրանսֆորմատոր | 1 | 20750 | 
| 114. | Ֆաքս | 1 | 7695 | 
| 115. | Պատճենահանման սարք «Canon» PC-6KE | 1 | 126000 | 
| 116. | Համակարգիչ | 2 | 982975 | 
| 117. | Լազերային տպիչ | 1 | 415752 | 
| 118. | Zip Drive կամ համարժեք | 1 | 60906 | 
| 119. | U P S-600 | 2 | 96391 | 
| 120. | Autoswitches 2Pc-1prn | 1 | 9533 | 
| 121. | Ֆաքսի հարթ թուղթ 9600 bod | 1 | 140349 | 
| 122. | Ֆոտոտպիչներ A4 ֆորմատ (12 էջ րոպեում) | 1 | 423696 | 
| 123. | Ֆաքս «Մուրատա - 5» | 1 | 514800 | 
| 124. | Պատճենահանման սարք | 1 | 1404000 | 
| 125. | Համակարգիչ (Ռոբոտրոն) | 1 | 65300 | 
| 126. | Համակարգիչ XI-DA-456 БН | 1 | 504400 | 
| 127. | Համակարգիչ СМС 1427 X | 1 | 312000 | 
| 128. | Հեռաֆաքս «Մուրատա-5 ЖН | 1 | 748800 | 
| 129. | Պատճենահանման սարք «XD -104 2957716248» | 1 | 723600 | 
| 130. | Պատճենահանման սարք «Canon» | 1 | 276200 | 
| 131. | Պատճենահանման սարք | 1 | 310000 | 
| 132. | Էլ. ջեռուցիչ | 12 | 212620 | 
| 133. | Էլ. ջեռուցիչ (կախովի) | 1 | 2308 | 
| 134. | Էլ. հաշվիչ մեքենա | 1 | 45785 | 
| 135. | Էլ. հաշվիչ մեքենա | 1 | 6695 | 
| 136. | Հաշվիչ մեքենա | 2 | 28000 | 
| 137. | «Գազ 31-02» ավտոմեքենա 038 ԼԼ - 10 | 1 | 1994590 | 
| 138. | «Հոնդայի-Պոնի» ավտոմեքենա 426 ԼԼ - 01 | 1 | 3770000 | 
| 139. | «Հոնդայի - Ակցետ» ավտոմեքենա 266 ԼԼ - 01 | 1 | 4800000 | 
| 140. | «Գազ 24-10» ավտոմեքենա 205 ՏՍ - 45 | 1 | 207280 | 
| 141. | «Գազ 24-10» ավտոմեքենա | 1 | 207280 | 
| 142. | «Գազ 24-10» ավտոմեքենա 37-18 ԱԴՎ | 1 | 34000 | 
| 143. | «Վազ 21-21» ավտոմեքենա 258 ՏՍ - 46 | 1 | 702400 | 
| 144. | «Վազ 21-21» ավտոմեքենա 16-30 ԱԴՎ | 1 | 702410 | 
| 145. | «Վազ 21-06» ավտոմեքենա 76-80 ԱԴՎ | 1 | 638470 | 
| 146. | «Վազ 21-03» ավտոմեքենա 82-43 ԱԴՎ | 1 | 647310 | 
| 147. | «Վազ 21-63» ավտոմեքենա 45-01 ԱԴՎ | 1 | 649110 | 
| 148. | «ԻԺ 27-15» ավտոմեքենա 25-97 ԱԴՎ | 1 | 160000 | 
| 149. | «ԻԺ 27-15» ավտոմեքենա 82-02 ԱԴՎ | 1 | 427000 | 
| 150. | «ԻԺ 27-15» ավտոմեքենա 88-93 ԱԴՎ | 1 | 189400 | 
| 151. | «ԻԺ 27-15» ավտոմեքենա 92-67 ԱԴՎ | 1 | 32180 | 
| 152. | «ԻԺ 27-412» ավտոմեքենա 35-39 ԱԴՎ | 1 | 30840 | 
| 153. | «ՈՒԱԶ 31-512» ավտոմեքենա 37-31 ԱԴՎ | 1 | 1150000 | 
| 154. | Շրջանառու միջոցներ | 7206272 | |
| 155. | Առողջապահության մասնաշենք փայտյա հավաքովի շինություն | 1 | 1964990 | 
| 156. | Առողջապահության մասնաշենք երկաթյա կոնստրուկցիաներով (հավաքովի շինություն) | 1 | 2381730 | 
| 157. | Ավստրիական երկհարկանի փայտյա տնակ (ժամանակավոր կացարան) | 1 | 37000000 | 
| 158. | Փայտյա տնակ բնակելի տիպի (արտասահմանյան) | 9 | 2700000 | 
| 159. | «Լենինական» հյուրանոց (2-րդ հարկ) | 1 | 8648000 | 
| 160. | «Վան» պանսիոնատ | 1 | 2702440 | 
| 161. | Շիրակի մարզի կիսակառույցներ | 143755440 | |
| 162. | Գյումրու պետական մանկավարժական քոլեջ | 1 | 26406400 | 
| 163. | Ճարտարագիտական համալսարանի նախկին հանրակացարանի շենք | 1 | 11183700 | 
| 164. | Հայկաձորի դպրոց | 1 | 89000 | 
| 165. | Աղինի դպրոց | 1 | 11008000 | 
| 166. | Մարզային ենթակայության ճանապարհներ | 149769600 | |
| 167. | (կետը հանվել է 29.06.06 N 928-Ն) | ||
| 168. | (կետը հանվել է 29.06.06 N 928-Ն) | ||
| 169. | Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք | 1549500 | |
| 170. | Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք | 1885800 | |
| 171. | Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք | 1976800 | |
| 172. | Արթիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք | 2032600 | |
| 173. | Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք | 1856800 | |
| Ընդամենը | 456659494 | ||
(հավելվածը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 29.06.06 N 928-Ն, 04.06.15 N 582-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
 
                