ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 1998 թվականի N 492
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 433 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 433 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 14-ի N 175 որոշման խմբագրությամբ) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «մայիսի 15-ը», իսկ «բ» ենթակետում «1998 թվականի հոկտեմբերի 15-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «օգոստոսի 31-ը» և «1999 թվականի օգոստոսի 15-ը» բառերով.
բ) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում «հունիսի 15-ը», իսկ «գ» ենթակետում «1998 թվականի հոկտեմբերի 15-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «սեպտեմբերի 30-ը» և «1999 թվականի օգոստոսի 30-ը» բառերով.
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը կառավարական հանձնաժողովի կազմը հաստատելու մասով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով նշված որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Դարբինյան | 
| 
 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 492 ՈՐՈՇՄԱՄԲ  | 
Կ Ա Զ Մ
կառավարական հանձնաժողովի
| Դ. Զադոյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) | 
| Ս. Պապյան | - | բնապահպանության նախարարի առաջին տեղակալ | 
| Ա. Խուդավերդյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ | 
| Խ. Դումիկյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ | 
| Ս. Թովմասյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | 
| Ա. Ղարիբյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ | 
| Ս. Օհանյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության ենթակառուցվածքների և գյուղատնտեսության վարչության պետ | 
| Հ. Աբրահամյան | - | Արարատի մարզպետ | 
| Պ. Ասատրյան | - | Տավուշի մարզպետ | 
| Ա. Գոմցյան | - | Շիրակի մարզպետ | 
| Հ. Կարապետյան | - | Արագածոտնի մարզպետ | 
| Ա. Հերոյան | - | Արմավիրի մարզպետ | 
| Ռ. Ղուկասյան | - | Գեղարքունիքի մարզպետ | 
| Պ. Մանուկյան | - | Վայոց ձորի մարզպետ | 
| Ռ. Նավասարդյան | - | Սյունիքի մարզպետ | 
| Ս. Ստեփանյան | - | Կոտայքի մարզպետ | 
| Հ. Քոչինյան | - | Լոռու մարզպետ | 
| Գ. Ավետիսյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարության գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի տնօրեն | 
| Հ. Վարդանյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար | 
| Ֆ. Ղազարյան | - | -«Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ | 
| Կ. Ամյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |