ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2021 թվականի N 1842-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 306-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով առանձին մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների տարեկան չափաքանակները հաստատելու մասին» N 306-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման N 10 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից հնգօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
| Հայաստանի Հանրապետության | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ | 
| 
 Երևան | 
| 11.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1842-Ա որոշման | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| Գործառական դասիչը | Ծրագրային դասիչը | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները | Բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցները (հազ. դրամ) ---------------------------- Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |||
| բաժինը | խումբը | դասը | ծրագիրը | միջոցառումը | ||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 
| 01 | ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | - | ||||
| այդ թվում՝ | ||||||
| 01 | Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ | - | ||||
| 01 | Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում | - | ||||
| այդ թվում՝ | ||||||
| 1024 | ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում | - | ||||
| 11001 | ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում՝ օրենսդրական՝ վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ | - | ||||
| այդ թվում՝ | ||||||
| ՀՀ Ազգային ժողով | - | |||||
| Վարչական ծառայություններ | (5,500.0) | |||||
| Համակարգչային ծառայություններ | (10,900.0) | |||||
| Տեղեկատվական ծառայություններ | (8,800.0) | |||||
| Մասնագիտական ծառայություններ | 2,800.0 | |||||
| Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում | 1,000.0 | |||||
| Կենցաղային և հանրային սննդի նյութեր | 5,000.0 | |||||
| Հատուկ նպատակային այլ նյութեր | 16,400.0 | |||||
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 11.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
 
                