ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2021 թվականի N 1948-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 522-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1124-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) հավելվածի 2-4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ռիսկը («Հիգիենիկ և համաճարակային», «Բժշկական օգնության և սպասարկման», «Դեղերի շրջանառության», «Աշխատողների անվտանգության», «Աշխատանքային իրավունքի») տեսչական մարմնի «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Բժշկական օգնության և սպասարկման», «Դեղերի շրջանառության», «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման», «Աշխատանքային իրավունքի» վերահսկողության ենթակա ոլորտներում տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանն ու ակնկալվող բացասական հետևանքները:
3. Ռիսկի գնահատումը տեսչական մարմնի վերահսկողության ենթակա ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը որոշելու, վերլուծելու և գնահատելու ամբողջական գործընթաց է՝ հիմնված ռիսկի աստիճանը որոշող չափանիշների և չափորոշիչների վրա։ Ռիսկի գնահատման համար իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների տվյալների բազայի ձևավորում և պարբերաբար թարմացում՝ ըստ ոլորտային և անհատական ռիսկայնության չափանիշների։ Ռիսկը վերահսկողության ենթակա յուրաքանչյուր ոլորտում գնահատվում է բազայում ներառված նախորդ տարվա տեղեկատվության հիման վրա՝ հաջորդ տարվա ընթացքում ռիսկի վրա հիմնված ստուգում իրականացնելու նպատակով։
4. Ռիսկի համակարգի նպատակն է՝
1) սահմանել, բացահայտել, վերլուծել և կառավարել տեսչական մարմնի Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Բժշկական օգնության և սպասարկման», «Դեղերի շրջանառության», «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման», «Աշխատանքային իրավունքի» վերահսկողության ենթակա ոլորտների ռիսկերը.
2) վարել տեսչական մարմնի «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Բժշկական օգնության և սպասարկման», «Դեղերի շրջանառության» և «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման», «Աշխատանքային իրավունքի» վերահսկողության ենթակա ոլորտներում գործող բոլոր տնտեսավարող սուբյեկտների տվյալների բազա` ըստ գործունեության ոլորտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների.
3) յուրաքանչյուր ոլորտում տնտեսավարող սուբյեկտները դասակարգել ըստ ռիսկայնության խմբերի` բարձր, միջին, ցածր.
4) ռիսկի համակարգի միջոցով տեսչական մարմնի ստուգումները նպատակաուղղել դեպի այն ոլորտները և վերահսկման ենթակա տնտեսավարող սուբյեկտները, որոնք ռիսկայնության (բարձր, միջին և ցածր) յուրաքանչյուր խմբում առավել ռիսկային են.
5) ռիսկի վրա հիմնված ստուգումների միջոցով նվազեցնել տնտեսավարող սուբյեկտների ռիսկի աստիճանը՝ մինչև առավել ցածր հնարավոր ռիսկի մակարդակը։».
2) 5-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տեսչական մարմինը վերահսկողության ենթակա յուրաքանչյուր ոլորտի համար վարում է տվյալների բազա՝ ըստ տեսչական մարմնի կողմից վերահսկվող տնտեսավարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով՝ վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ:».
3) 11-րդ կետի առաջին պարբերությունից հանել «նախորդ տարում» բառերը, «ըստ բնագավառների» բառերը փոխարինել «ըստ ոլորտների» բառերով և «5» թիվը փոխարինել «2» թվով.
4) 11-րդ կետի երկրորդ պարբերությունում «ըստ բնագավառների» բառերը փոխարինել «ըստ ոլորտների» բառերով.
5) 12-րդ կետում «չորս բնագավառների» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ոլորտների» բառերով.
6) 13-րդ կետում «չորս բնագավառների» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ոլորտների» բառերով.
7) 14-րդ կետում և N 1 աղյուսակում «0» թիվը փոխարինել «0%» թվով, «30» թիվը փոխարինել «20» թվով և «70» թիվը փոխարինել «50» թվով.
8) IV գլխի վերնագրում «ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ» բառը փոխարինել «ՍՈՒԲՅԵԿՏԻ» բառով.
9) 19-րդ կետի N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N 2
| 
 
 
  | 
» | 
10) 20-րդ կետի 1-ին ենթակետը և N 3 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) աշխատողների թիվը (բացառությամբ՝ «E36» և «Օ» տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներով գործառույթ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների) գնահատվում է՝ համաձայն N 3 աղյուսակի.
Աղյուսակ N 3
  | 
». | 
11) 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով և N 3.1 աղյուսակով.
«1.1) N 2 աղյուսակում նշված տնտեսական գործունեության տեսակների Ջրի հավաքում, մշակում և բաշխում (E36) դասակարգչով գործառույթ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից սպասարկվող բնակչության քանակը, գնահատվում է՝ համաձայն N 3.1 աղյուսակի.
Աղյուսակ N 3.1
  | 
». | 
12) 20-րդ կետի «2», «3», «4» և «5» ենթակետերը համապատասխանաբար փոխարինել «3», «4», «5» և «6» ենթակետերով.
13) 20-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «նախորդ տարում» բառերը.
14) 20-րդ կետի 2-րդ ենթակետի N 4 աղյուսակը և N 5 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N 4
| 
 Հոսպիտալացված պացիենտների թիվը  | 
 Միավորներ  | 
| 
 1-100  | 
 5  | 
| 
 101-2000  | 
 10  | 
| 
 2001-5000  | 
 15  | 
| 
 5001 և ավելի  | 
 20  | 
Աղյուսակ N 5
  | 
». | 
15) 20-րդ կետի 3-րդ ենթակետում «բնագավառին» բառը փոխարինել «ոլորտին» բառով.
16) V գլխի վերնագրում «ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ» բառը փոխարինել «ՍՈՒԲՅԵԿՏԻ» բառով և «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ» բառը փոխարինել «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» բառերով.
17) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Ոլորտային ռիսկը տնտեսավարող սուբյեկտների համար գնահատվում է ըստ նրանց կողմից իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակների և գնահատվում է առավելագույնը 100 միավոր։ Բժշկական օգնության և սպասարկման տեսակներով ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության միավորը գնահատվում է որոշմամբ սահմանված և նրանց կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների՝ մեկ բժշկական օգնության և սպասարկման տեսակի ռիսկայնության կշիռը հաշվարկվում է առավելագույն 100 միավորի և բժշկական օգնության և սպասարկման բոլոր տեսակների քանակների հարաբերությամբ։ Տնտեսավարող սուբյեկտի ոլորտային ռիսկի միավորը տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների քանակի և մեկ տեսակի ռիսկայնության կշռի արտադրյալն է։».
18) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Տնտեսավարող սուբյեկտների անհատական ռիսկը գնահատվում է ըստ հետևյալ բաղադրիչների և նրանց ռիսկի միավորների հանրագումարն է, որի առավելագույն հնարավոր միավորը 100 է: Անհատական ռիսկի բաղադրիչներն են՝
1) պացիենտների հաճախումների քանակը, առավելագույնը` 20 միավոր՝ համաձայն NN 6 և 7 աղյուսակներից ստացված ռիսկայնության միավորների հանրագումարի.
Աղյուսակ N 6
| 
 Հոսպիտալացված պացիենտների թիվը  | 
 Միավորներ  | 
| 
 1-5000  | 
 1  | 
| 
 5001-10000  | 
 3  | 
| 
 10001-20000  | 
 5  | 
| 
 20001 և ավելի  | 
 10  | 
Աղյուսակ N 7
| 
 Հաճախումների թիվը  | 
 Միավորներ  | 
| 
 1-5000  | 
 1  | 
| 
 5001-10000  | 
 3  | 
| 
 10001-20000  | 
 5  | 
| 
 20001 և ավելի  | 
 10  | 
2) հիվանդանոցային մահացության դեպքերի թիվը, առավելագույնը` 5 միավոր՝ համաձայն N 8 աղյուսակի.
Աղյուսակ N 8
| 
 Մահացության դեպքերի թիվը  | 
 Միավորներ  | 
| 
 1-5  | 
 1  | 
| 
 6-10  | 
 2  | 
| 
 11-20  | 
 3  | 
| 
 21-30  | 
 4  | 
| 
 31 և ավելի  | 
 5  | 
3) բուժաշխատողների թիվը, առավելագույնը` 5 միավոր՝ համաձայն N 9 աղյուսակի.
Աղյուսակ N 9
| 
 Բուժաշխատողների թիվը  | 
 Միավորներ  | 
| 
 1-20  | 
 1  | 
| 
 21-50  | 
 2  | 
| 
 51-100  | 
 3  | 
| 
 101 և ավելի  | 
 5  | 
4) տնտեսավարող սուբյեկտներում արձանագրված և տվյալ բնագավառին վերաբերող պարբերաբար խախտումները, առավելագույնը` 10 միավոր.
5) տնտեսավարող սուբյեկտներում խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, առավելագույնը` 10 միավոր.
6) ստուգաթերթերի հիման վրա գնահատված ռիսկայնության միավորը, առավելագույնը` 50 միավոր:».
19) VI գլխի վերնագրում «ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ» բառը փոխարինել «ՍՈՒԲՅԵԿՏԻ» բառով.
20) N 10 աղյուսակում «Դեղատնային» գործունեության տեսակի «Վերջնական սպառողի վրա ազդեցություն» չափորոշչի «20» թիվը փոխարինել «30» թվով, իսկ «Դեղատնային» գործունեության տեսակի «Ընդամենը» «70» թիվը փոխարինել «80» թվով.
21) 24-րդ կետի 1-ին ենթակետից հանել «նախորդ տարում» բառերը.
22) 24-րդ կետի 5-րդ ենթակետում «բնագավառին» բառը փոխարինել «ոլորտին» բառով.
23) VII գլխի վերնագրում «ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ» բառը փոխարինել «ՍՈՒԲՅԵԿՏԻ» բառով և «ԱՇԽԱՏԱՆՔԻ» բառը փոխարինել «ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ» բառերով.
24) 25-րդ կետի N 12 աղյուսակում «C (ՍԻ)՝ Մշակող արդյունաբերություն (բացառությամբ С21)» տողում «80» թիվը փոխարինել «90» թվով, «E (Ի)՝ Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում» տողում «70» թիվը փոխարինել «40» թվով, «F (ԷՖ)՝ Շինարարություն» տողում «60» թիվը փոխարինել «70» թվով.
25) սահմանել նոր VIII գլուխ՝ «ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» վերնագրով և շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Ոլորտային ռիսկը գնահատվում է տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների (ՏԳՏԴ) դասակարգմամբ գործառույթ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում՝ համաձայն N 15 աղյուսակի, որի առավելագույն հնարավոր միավորը 100 է:
Աղյուսակ N 15
| 
 Կոդ  | 
 Գործունեության տեսակը  | 
 Միավորը  | 
| 
 A (ԷՅ)  | 
 Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն (բացառությամբ A01.4)  | 
 20  | 
| 
 A01.4 (ԷՅ01.4)  | 
 Անասնաբուծություն  | 
 50  | 
| 
 B (ԲԻ)  | 
 Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում  | 
 100  | 
| 
 C (ՍԻ)  | 
 Մշակող արդյունաբերություն (բացառությամբ С10, С11, С12, С13, С20)  | 
 30  | 
| 
 C10 (ՍԻ10)  | 
 Սննդամթերքի արտադրություն  | 
 50  | 
| 
 C11 (ՍԻ11)  | 
 Խմիչքների արտադրություն  | 
 50  | 
| 
 C12 (ՍԻ12)  | 
 Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն  | 
 70  | 
| 
 C13 (ՍԻ13)  | 
 Մանածագործական արտադրատեսակների արտադրություն  | 
 60  | 
| 
 C20 (ՍԻ20)  | 
 Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն  | 
 60  | 
| 
 D (ԴԻ)  | 
 Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում  | 
 40  | 
| 
 E (Ի)  | 
 Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում  | 
 70  | 
| 
 F (ԷՖ)  | 
 Շինարարություն (բացառությամբ F41, F42)  | 
 60  | 
| 
 F41 (ԷՖ41)  | 
 Շենքերի շինարարություն  | 
 100  | 
| 
 F42 (ԷՖ42)  | 
 Քաղաքացիական շինարարություն  | 
 100  | 
| 
 G (ՋԻ)  | 
 Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում (բացառությամբ G47)  | 
 50  | 
| 
 G47 (ՋԻ47)  | 
 Մանրածախ առևտուր, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից  | 
 70  | 
| 
 H (ԷՅՋ)  | 
 Փոխադրումներ և պահեստային տնտեսություն (բացառությամբ H49.3)  | 
 50  | 
| 
 H49.3 (ԷՅՋ49.3)  | 
 Ցամաքային այլ մարդատար տրանսպորտի գործունեություն  | 
 90  | 
| 
 I (ԱՅ)  | 
 Կացության և հանրային սննդի կազմակերպում  | 
 60  | 
| 
 J (ՋԵՅ)  | 
 Տեղեկատվություն և կապ  | 
 50  | 
| 
 K (Քեյ)  | 
 Ֆինանսական և ապահովագրական գործունեություն  | 
 40  | 
| 
 L (Էլ)  | 
 Անշարժ գույքի հետ կապված գործունեություն  | 
 10  | 
| 
 M (Էմ)  | 
 Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն  | 
 10  | 
| 
 N (Էն)  | 
 Վարչարարական և օժանդակ գործունեություն  | 
 30  | 
| 
 Օ (Օ)  | 
 Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն  | 
 20  | 
| 
 P (Փի)  | 
 Կրթություն  | 
 50  | 
| 
 Q (Քյու)  | 
 Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում (բացառությամբ Q86)  | 
 20  | 
| 
 Q86 (Քյու86)  | 
 Առողջապահություն  | 
 50  | 
| 
 R90 (Առ90)  | 
 Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն  | 
 20  | 
| 
 R91 (Առ91)  | 
 Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն  | 
 40  | 
| 
 R92 (Առ92)  | 
 Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն  | 
 50  | 
| 
 R93 (Առ93)  | 
 Սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում գործունեություն  | 
 30  | 
| 
 S (Էս)  | 
 Սպասարկման այլ ծառայություններ (բացառությամբ S96)  | 
 20  | 
| 
 S96 (Էս96)  | 
 Այլ անհատական ծառայությունների մատուցում  | 
 40  | 
| 
 T (Թի)  | 
 Տնային տնտեսությունների գործունեություն որպես գործատու. տնային տնտեսություններում չտարբերակված ապրանքների և ծառայությունների արտադրություն սեփական սպառման համար  | 
 5  | 
| 
 Ս (Յու)  | 
 Օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն  | 
 5  | 
28. Տնտեսավարող սուբյեկտներում անհատական ռիսկը գնահատվում է ըստ հետևյալ բաղադրիչների և նրանց ռիսկի միավորների հանրագումարն է, որի առավելագույն հնարավոր միավորը 100 է: Անհատական ռիսկի բաղադրիչներն են՝
1) աշխատողների ընդհանուր թիվը, առավելագույնը` 10 միավոր՝ համաձայն N 16 աղյուսակի.
Աղյուսակ N 16
| 
 Աշխատողների թիվը  | 
 Միավորը  | 
| 
 1 10  | 
 2  | 
| 
 11 50  | 
 4  | 
| 
 51 100  | 
 6  | 
| 
 101-250  | 
 8  | 
| 
 251 և ավելի  | 
 10  | 
2) աշխատողների հոսունությունը, որի գնահատումն իրականացվում է համաձայն N 17 աղյուսակի, անհատական ռիսկի գնահատման չափանիշ է՝ հաշվի առնելով ընդունված և ազատված աշխատողների թիվը, առավելագույնը՝ 5 միավոր.
Աղյուսակ N 17
| 
 Ընդունված աշխատողների քանակը Ազատված աշխատողների քանակը  | 
 0  | 
 1-10  | 
 11-50  | 
 51-100  | 
 101-250  | 
 251 և ավելի  | 
| 
 0  | 
 0  | 
 1,2  | 
 1,4  | 
 1,6  | 
 1,8  | 
 2  | 
| 
 1-10  | 
 1,6  | 
 1,8  | 
 2  | 
 2,2  | 
 2,4  | 
 2,6  | 
| 
 11-50  | 
 2,2  | 
 2,4  | 
 2,6  | 
 2,8  | 
 3  | 
 3,2  | 
| 
 51-100  | 
 2,8  | 
 3  | 
 3,2  | 
 3,4  | 
 3,6  | 
 3,8  | 
| 
 101-250  | 
 3,4  | 
 3,6  | 
 3,8  | 
 4  | 
 4,2  | 
 4,4  | 
| 
 251 և ավելի  | 
 4  | 
 4,2  | 
 4,4  | 
 4,6  | 
 4,8  | 
 5  | 
3) աշխատողների աշխատավարձի միջինն անհատական ռիսկի գնահատման չափանիշ է, որի գնահատումն իրականացվում է՝ համաձայն N 18 աղյուսակի, առավելագույնը՝ 3 միավոր և հաշվարկվում է ստորև նշված բանաձևով.
| աշխատավարձի միջին = | 
 առավելագույն աշխատավարձ + նվազագույն աշխատավարձ _________________________________________  | 
| 
 2  | 
Աղյուսակ N 18
| 
 Աշխատավարձի միջին /դրամ/  | 
 Միավորը  | 
| 
 0 – 100 000  | 
 3  | 
| 
 100 001 – 250 000  | 
 2  | 
| 
 250 001 և ավելի  | 
 1  | 
4) աշխատողների նվազագույն և առավելագույն աշխատավարձերի հարաբերակցությունն անհատական ռիսկի գնահատման չափանիշ է, որի գնահատումն իրականացվում է՝ համաձայն N 19 աղյուսակի, առավելագույնը՝ 2 միավոր և հաշվարկվում է ստորև նշված բանաձևով.
| 
 Հարաբերակցություն= (1-  | 
 նվազագույն աշխատավարձ  | 
 )x 100  | 
| 
 առավելագույն աշխատավարձ  | 
Աղյուսակ N 19
| 
 Հարաբերակցություն (%)  | 
 [0, 50]  | 
 (50, 100]  | 
| 
 Միավոր  | 
 2  | 
 1  | 
5) ընդհանուր աշխատողների սեռատարիքային կազմը, առավելագույնը` 5 միավոր` համաձայն N 20 աղյուսակի։ Եթե միաժամանակ առկա են ստորև թվարկված պայմաններից մեկից ավելին, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է այդ պայմանների դեպքում նախատեսված առավելագույն միավորով։ Այդ պայմաններն են՝
- եթե մինչև 18 տարեկան արական սեռի աշխատողների թիվը չի գերազանցում աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը ներառյալ, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է 2 միավոր, իսկ հակառակ դեպքում՝ 3 միավոր.
- եթե մինչև 18 տարեկան իգական սեռի աշխատողների թիվը չի գերազանցում աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը ներառյալ, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է 4 միավոր, իսկ հակառակ դեպքում՝ 5 միավոր.
- եթե 18 տարեկան և բարձր տարիքի իգական սեռի աշխատողների թիվը գերազանցում է աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է 3 միավոր, իսկ հակառակ դեպքում տրվում է 0 միավոր.
- եթե 18 տարեկան և բարձր տարիքի արական սեռի աշխատողների թիվը չի գերազանցում կամ գերազանցում է աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է 0 միավոր.
Աղյուսակ N 20
| 
 Սեռատարիքային կազմը  | ||||
| 
 տարիքը  | 
 սեռը  | |||
| 
 արական  | 
 իգական  | |||
| 
 (0%, 25%]  | 
 (25%, 100%]  | 
 (0%, 25%]  | 
 (25%, 100%]  | |
| 
 մինչև 18 տարեկան  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
| 
 18-ից բարձր  | 
 0  | 
 0  | 
 0  | 
 3  | 
6) չձևակերպված աշխատողների թիվը, առավելագույնը` 5 միավոր, յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 0,5 միավոր, իսկ 5 և ավելի չձևակերպված աշխատողների առկայության դեպքում՝ 5 միավոր.
7) տնտեսավարող սուբյեկտներում արձանագրված և տվյալ ոլորտին վերաբերող պարբերաբար խախտումները, առավելագույնը՝ 10 միավոր.
8) տնտեսավարող սուբյեկտներում խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, առավելագույնը` 10 միավոր.
9) ստուգաթերթերի հիման վրա գնահատված ռիսկայնության միավորը, առավելագույնը` 50 միավոր:».
26) «VIII» թիվը փոխարինել «IX» թվով.
27) «27» թիվը փոխարինել «29» թվով, «28» թիվը փոխարինել «30» թվով, «29» թիվը փոխարինել «31» թվով և վերջինս շարադրել նոր խմբագրությամբ՝ «Տվյալ տարվա ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ցանկերի ընտրությունը կատարվում է սույն մեթոդաբանության 14-րդ կետի համաձայն` ըստ գնահատված ռիսկայնության, համապատասխան ոլորտներով դասակարգված տնտեսավարող սուբյեկտներից: Տեսչական մարմնի կողմից ստուգումներ իրականացնելու համար իրատեսական ընտրություն կատարելու նպատակով հաշվի է առնվում առկա կադրային ներուժը, տնտեսական, կազմակերպական և ֆինանսական կարողությունները՝ հաշվարկելով տարվա կտրվածքով տնտեսավարող սուբյեկտների առավելագույն քանակը, համաձայն որի սույն մեթոդաբանության 2-րդ կետով սահմանված յուրաքանչյուր վերահսկողության ենթակա ոլորտների համամասնության, ընտրվում են բարձր և կարող են ընտրվել միջին և ցածր ռիսկայնության խմբերում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները: Ընդ որում` յուրաքանչյուր վերահսկողության ենթակա ոլորտում և ռիսկայնության խմբում քանակային ընտրությունը համամասնությամբ կատարվում է՝ տնտեսավարող սուբյեկտների կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ  | 
| 
 
 Երևան  | 
| 
 26.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2021 թվական: