ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2021 թվականի N 2195-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել նոր` N 1.1 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 2-րդ կետը «1,» թվից հետո լրացնել «1.1,» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ  | 
| 
 
 Երևան  | 
| 
 30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2195-Ն որոշման  | 
| 
 «Հավելված N 1.1 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
____ ______________ 20 թ.
| 
 _____________________________  | 
 _______________________   | 
 ________________  | |||||||||
| 
 _____________________  | 
 _____________________________  | 
 
  | |||||||||
| 
 _____________________  | 
 _____________________________  | 
 
  | |||||||||
| 
 ________________________  | 
 _____________________________  | 
 | |||||||||
| 
 Ստուգման սկիզբ (ամսաթիվ)` ________________ 20 թ.  | 
 ավարտը ________20 թ.  | ||||||||||
| 
 _________________________________________________________  | 
 
 
 ՀՎՀՀ  | ||||||||||
| 
 __________________________________________  | 
 _______________________ _______________________ (տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)  | ||||||||||
| 
 ____________________________________________________________  | 
 _______________________ (հեռախոսահամարը)  | ||||||||||
| 
 ____________________________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը)  | 
 _______________________ (հեռախոսահամարը)  | ||||||||||
| Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _________20 թ. | համարը ____________ | 
Ստուգման նպատակը/Ընդգրկված հարցերի համարներ
___________________________________________________________________
___________________________________________________________________
| 
 Գործունեության իրականացման վայրը (վայրերը)  | 
|
| 
 Պետական գրանցման վկայականը կամ գրանցման համարը (հաշվառման համարը), տրման ամսաթիվը  | 
|
| 
 Լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի համարը, տրման ամսաթիվը  | 
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
| 
 NN  | 
 Հարցը  | 
 Այո  | 
 Ոչ  | 
 Չ/Պ  | 
 Միավոր  | 
 Հղում նորմատիվ իրավական ակտին  | 
 Ստուգման եղանակը  | 
 Մեկնաբանություն  | 
| 
 1.  | 
 Տեխնիկական զննության կայանի տարածքը, ըստ ներկայացված հոսքագծի տեսակի, յուրաքանչյուր հոսքագծի հաշվարկով բավարարում է սահմանված նվազագույն չափերը (աղյուսակ N 1)  | 
 5  | 
 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 15-րդ կետ, հավելված 1-ի աղյուսակ  | 
 փաստաթղթային, տեսազննություն  | 
||||
| 
 2.  | 
 Տեխնիկական զննության անցկացման գործունեությունն իրականացվում է միայն լիցենզիայում նշված գործունեության վայրում, և առկա է տեխնիկական զննության համար նախատեսված տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականը  | 
 7  | 
 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 6-րդ կետ, ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի 2-րդ ենթակետ  | 
 փաստաթղթային  | 
||||
| 
 3.  | 
 Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի հետ առկա է լիցենզավորված անձի կողմից շահագործվող հոսքագծերի քանակին և տեսակին համա- պատասխան լիցենզիայի ներդիր (ներդիրներ)  | 
 6  | 
 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետ  | 
 փաստաթղթային  | 
||||
| 
 4.  | 
 Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին և մնացած պարամետրերի անհամապատասխանության դեպքում արատորոշման քարտում կատարվել է համապատասխան նշում  | 
 4  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 13-րդ կետ  | 
 փաստաթղթային, տեսազննություն  | 
||||
| 
 5.  | 
 Տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման քարտը ձևակերպվել է տեխնիկական վիճակի ստուգման արդյունքի հիման վրա  | 
 8  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 16-րդ կետ  | 
 փաստաթղթային, տեսազննություն  | 
||||
| 
 6.  | 
 Լիցենզավորված անձի կողմից տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ ճիշտ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցվել են տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան  | 
 7  | 
 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք, հոդված 15, 6-րդ մաս  | 
 փաստաթղթային, տեսազննություն  | 
||||
| 
 7.  | 
 Լիցենզավորված կազմակերպությունը միացված է տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգ- չային ցանցին  | 
 3  | 
 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 16-րդ կետ  | 
 տեսազննություն  | 
||||
| 
 8.  | 
 Առկա են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ դրանց վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները.  | |||||||
| 
 8.1.  | 
 Ստենդ՝ թեթև մարդատար ավտոմոբիլների, միկրոավտոբուսների և փոքրատոննաժ բեռնատար ավտոմոբիլների արգելակային համակարգի ստուգման համար  | 
 6  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 1  | 
 տեսազննություն  | 
||||
| 
 8.2.  | 
 Ունիվերսալ ստենդ՝ թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլների ու ավտոբուսների արգելակային համակարգի ստուգման համար  | 
 6  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 2  | 
 տեսազննություն  | 
||||
| 
 9.  | 
 Առկա են ղեկային վարման համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները.  | |||||||
| 
 9.1.  | 
 Սարք՝ ղեկային վարման գումարային խաղի չափման համար (35 կգ/ՆԺ)  | 
 3  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 3  | 
 տեսազննություն  | 
||||
| 
 9.2.  | 
 Ձողակարկին  | 
 3  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 4  | 
 տեսազննություն  | 
||||
| 
 10.  | 
 Առկա է սարք` արտաքին լուսային սարքերի լույսի ստուգման համար  | 
 3  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 5  | 
 տեսազննություն  | 
||||
| 
 11.  | 
 Առկա են անիվների և դողերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները.  | |||||||
| 
 11.1.  | 
 Դողերի ճնշաչափերի հավաքածու  | 
 3  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 6  | 
 տեսազննություն  | 
||||
| 
 11.2.  | 
 Դողի պահպանաշերտի նախշերի խորության չափիչ  | 
 3  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 7  | 
 տեսազննություն  | 
||||
| 
 12.  | 
 Առկա են շարժիչի և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները.  | |||||||
| 
 12.1.  | 
 Գազաանալիզատոր (սարք՝ կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակների չափման համար կամ ունիվերսալ չափիչ սարք՝ կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանե- տումների մակարդակներ չափելու համար)  | 
 3  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 8  | 
 տեսազննություն  | 
||||
| 
 12.2.  | 
 Ծխաչափ (սարք՝ դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ծխայնության (դիսպերս մասնիկների) չափման համար կամ ունիվերսալ չափիչ սարք՝ կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակներ չափելու համար  | 
 3  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 9  | 
 տեսազննություն  | 
||||
| 
 12.3.  | 
 Հոսաորոնիչ՝ տրանսպորտային միջոցի սնման գազային համակարգի հերմետիկության ստուգման համար  | 
 3  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 10  | 
 տեսազննություն  | 
||||
| 
 13.  | 
 Առկա է ստենդ՝ տրանսպորտային միջոցների ղեկային վարման շարժաբերի և կախոցքի վիճակի ստուգման համար  | 
 3  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման Հավելվածի ցանկ N 2, կետ 11  | 
 տեսազննություն  | 
||||
| 
 14.  | 
 Առկա են պարտադիր գարաժային սարքավորումներ  | |||||||
| 
 14.1.  | 
 Կոմպրեսոր՝ մանոմետրով, ծայրակալով  | 
 3  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 12  | 
 տեսազննություն  | 
||||
| 
 14.2.  | 
 Ավտոմեխանիկի գործիքների հավաքակազմ  | 
 3  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 13  | 
 տեսազննություն  | 
||||
| 
 15.  | 
 Առկա է թվային տեսախցիկ ինֆրակարմիր դետեկտորով` նվազագույնը 640x320 մատրիցայի կետայնությամբ  | 
 3  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 14  | 
 տեսազննություն  | 
||||
| 
 16.  | 
 Տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով  | 
 3  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 15-րդ կետ  | 
 տեսազննություն  | 
||||
| 
 17.  | 
 Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգումն իրականացնում են կազմակերպությունում անվտանգության տեխնիկայի կանոնների գծով հրահանգավորում ստացած տրանսպորտային միջոցների տեխնի- կական վիճակի հսկիչները  | 
 3  | 
 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 345-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ  | 
 փաստաթղթային  | 
||||
| 
 1  | 
 «Այո»-առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները  | 
 v  | 
||
| 
 2  | 
 «Ոչ»-բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ  | 
 v  | 
||
| 
 3  | 
 «Չ/Պ»-չի պահանջվում  | 
 v  | 
Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝
1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք
2. ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 345-Ն որոշում
3. ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշում
4. ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշում
Աղյուսակ N 1 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի աղյուսակ
ՏԱՐԱԾՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
| 
 NN ը/կ  | 
 Հոսքագծի տեսակը  | 
 Տարածքի չափերը  | 
| 
 1.  | 
 Թեթև տրանսպորտային միջոցների հոսքագիծ  | 
 երկարությունը՝ 18 մ լայնությունը՝ 5 մ  | 
| 
 2.  | 
 Ունիվերսալ հոսքագիծ  | 
 երկարությունը՝ 24 մ լայնությունը՝ 6 մ»:  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Հարությունյան | 
| 
 30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական: