ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2005 թվականի N 561-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ս. Տեր-Սիմոնյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ) | 
| Ս. Հայրապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) | 
| Ռ. Մարկոսյան | - ՀՀ վարչապետի խորհրդական | 
| Ա. Աբովյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | 
| Տ. Պետրոսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ | 
| Գ. Ասլանյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ | 
| Դ. Ավետիսյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ | 
| Լ. Ասատրյան | - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ | 
| Թ. Հակոբյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | 
| Գ. Ղարիբջանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | 
| Ա. Աղաջանյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ | 
| Կ. Գևորգյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | 
| Ա. Սահրադյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ | 
| Ա. Երիցյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | 
| Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ | 
| Գ. Խաչատրյան | - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ | 
| Ա. Թամրազյան | - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մեթոդաբանական և տեղեկատվական վարչության պետի տեղակալ | 
| Վ. Ջիլավյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության պետ | 
| Թ. Տոնիկյան | - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ | 
| Ա. Ղազարյան | - Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն | 
| Ժ. Մարկոսյան | - «Ազնավուրը` Հայաստանին» կազմակերպության գլխավոր տնօրեն | 
| Գ. Թաթուլյան | - Համահայկական երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչ | 
| Ն. Հակոբյան | - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ | 
| Կ. Հովհաննիսյան | - «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության ատենապետուհի | 
| Ռ. Լևոնյան | - Հայ ավետարանչական ընկերության Հայաստանի ներկայացուցիչ | 
| Ա. Եղիազարյան | - Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար | 
| Ս. Գևորգյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
 Մ. Թոփուզյան  |