«Գրանցված է»
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
23 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 12 օգոստոսի 2002 թ. ք. Երևան | N 148-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 4-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Եզրափակիչ հաշվետվություն բերքի տակ կատարված ցանքի հանրագումարները» Ձև թիվ 4-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
| Նախագահ | Ս. Մնացականյան | 
| Հավելված 1 
 Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 12 օգոստոսի 2002 թ. թիվ 148-Ն որոշմամբ | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 4-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Եզրափակիչ հաշվետվություն բերքի տակ կատարված ցանքի հանրագումարները» ձև թիվ 4-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից, ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները, որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. «Ընդամենը ցանված է աշնանացան հատիկի և կանաչ կերի համար»՝ թիվ 1, որից «ցորեն»՝ թիվ 2, «տարեկան»՝ թիվ 3 և «գարի» թիվ 4 սյունակներում լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ, անցյալ տարվա աշնանը ցանված, ցորենի, տարեկանի և գարու ցանքերը, ինչպես նաև այդ մշակաբույսերի ձմռան ընթացքում մասամբ ոչնչացված, սակայն գարնանը վերացանք չկատարված, ցանքերի հանրագումարը:
5. Ոչնչացված աշնանացան մշակաբույսերի ցանքատարածությունների վրա կատարված գարնանացանի տվյալները ընդգրկվում են համապատասխան գարնանացան մշակաբույսերի ցանքերի հանրագումարում:
6. «Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ» թիվ 10-50 սյունակները լրացնելիս, անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալով.
7. «Գարնանացան հացահատիկային մշակաբույսեր» թիվ 10-22 սյունակներում չեն լրացվում եգիպտացորենի, հացահատիկի և հատիկաընդեղեն մշակաբույսերի՝ այն ցանքերը, որոնք կատարվել են կանաչ կերի, խոտի, սիլոսի և անասունների արածեցման նպատակով, ինչպես նաև ոլոռի, լոբու և պատիճավոր բակլայի կանաչ վիճակում հավաքվող ցանքերը: Ընդ որում, «Եգիպտացորեն հատիկի համար»՝ թիվ 20 սյունակում չեն լրացվում եգիպտացորենի այն ցանքերը, որոնք նախատեսված են հնձելու կաթնամոմային հասունացման շրջանում: Այս ցանքերի տվյալները լրացվում են «Եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար»՝ թիվ 46 սյունակում:
8. «Տեխնիկական մշակաբույսերը»՝ թիվ 24-28 սյունակներում լրացվում են ծխախոտի, խորդենու, կտավհատի և այլ տեխնիկական մշակաբույսերի (գինձ, անանուխ (դաղձ), չաման և այլն) ցանքերը: Տեխնիկական մշակաբույսերի ցանքերի հանրագումարում չեն լրացվում անասնակերի համար ցանված շաքարի ճակնդեղի ցանքերը:
9. «Կարտոֆիլի գարնան և ամռան տնկում»՝թիվ 29,«Պարենային - բոստանային մշակաբույսեր»՝ թիվ 30 սյունակներում լրացվում են, համապատասխանաբար կարտոֆիլի բոլոր տնկումները և ձմերուկի ու սեխի ցանքերը, իսկ «Պարենային - բոստանային մշակաբույսերի սերմադաշտեր»՝ թիվ 31 սյունակում՝ ձմերուկի ու սեխի այն տարածքները, որոնք թողնվելու են սերմ ստանալու նպատակով:
10. «Ընդամենը բանջարանոցային մշակաբույսեր»՝ թիվ 42 սյունակում լրացվում են բոլոր բանջարանոցային մշակաբույսերի (32-41 սյունակներ) ցանքերի հանրագումարը: Այն բանջարանոցային մշակաբույսերի ցանքերը, որոնք նշված չեն թիվ 32-40 սյունակներում, լրացվում են «այլ բանջարեղեն» թիվ 41 սյունակում: Նշված սյունակում լրացվում են բանջարանոցային կանաչեղենի (սալաթ, սպանախ, կանաչ սոխ, կոտեմ և այլն), սմբուկի, տաքդեղի, պատիսոնի, մաղադանոսի, նեխուրի, վայրի գազարի, շաղգամի, ամսեկան բողկի, ինչպես նաև այն ընդեղենների ցանքերը, որոնց հասունացումը մինչև վերջ չի տարվում (օգտագործվում է կանաչ վիճակում):
11. «Բանջարանոցային մշակաբույսերի սերմադաշտեր»՝ թիվ 43 սյունակում լրացվում են տնկված բույսերի (գազար, ճակնդեղ, գլուխ սոխ, կաղամբի սերմակալներ և այլն) ցանքերը, ինչպես նաև միամյա բանջարեղենի (վարունգ, լոլիկ, ամսեկան բողկ և այլն) այն ցանքերը, որոնց բերքն ամբողջապես օգտագործվում է սերմ ստանալու համար:
12. «Կերի արմատապտուղներ, ներառյալ շաքարի ճակնդեղը անասնակերի համար» թիվ 44 սյունակում լրացվում են տվյալ տարում կերի արմատապտուղների՝ զբաղեցրած ցանքերը:
13. «Ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի)» թիվ 45 սյունակում լրացվում են սիլոսի համար կատարված ցանքերը (արևածաղիկ, սորգո, լյուպին և այլն):
14. Սիլոսի համար ցանված եգիպտացորենը, հաշվի է առնվում «Եգիպտացորեն կանաչ կերի և սիլոսի համար» թիվ 46 սյունակում:
15. «Ընդամենը միամյա խոտեր, ներառյալ խոտի և կանաչ կերի համար ցանված աշնանացան հացահատիկներ» թիվ 47 սյունակում լրացվում են բոլոր այն միամյա խոտերի ցանքերը, որոնք ցանվել են խոտի, սերմի, կանաչ կերի և արածեցման համար, բացառությամբ եգիպտացորենի ցանքերի:
16. «Բազմամյա խոտերի մաքուր ցանք»՝ թիվ 48 սյունակում լրացվում են այն ցանքերը, որոնք տվյալ տարում ցանվել են միայն բազմամյա խոտերի սերմերով (առվույտ, կորնգան և այն):
17. «Անցյալ տարիների բազմամյա խոտեր» թիվ 51-53 սյունակներում լրացվում են անցյալ տարիների՝ բազմամյա խոտերի, խոտի, սերմի, արածեցման և կանաչ կերի համար օգտագործվող մաքուր ցանքերը: Բազմամյա խոտերի այն ցանքերը, որոնք կատարվել են բնական խոտհարքների արմատական բարելավման նպատակով, այստեղ չեն լրացվում:
18. «Բացի այդ բազմամյա խոտերի ենթացանք» թիվ 57 սյունակում լրացվում են գարնանը կամ աշնանը աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի հետ կատարված բազմամյա խոտերի ցանքերը:
| ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | ||||||||||||||||
| 
 
 | ||||||||||||||||
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց,
հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ 200 թ.
| (հեկտարներով) | 
| Ընդա- | Որից՝ | լրիվ | Պահպանվել է | Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ | |||||||||||||||||||||||||||
|  Գարնանացան հացահատիկային և | տեխնիկական | ընդա- | կար- | պարե- | պարե- | ||||||||||||||||||||||||||
| ցո- | տա- | գարի | ցո- | տա- | գարի | ընդա- | ցո- | տարե- | գարի | վար- | ընդա- | այդ թվում | եգիպ- | հաճար | ընդա- | ընդա- | ծխա- | խոր- | կտա-վատ | այլ | |||||||||||
| ոլոռ հա- | լոբի հա- | սի- | ոսպ | այլ | |||||||||||||||||||||||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
| Ընդա- մենը | |||||||||||||||||||||||||||||||
| Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ | ընդա- | Գարնանացան մշակաբույսեր | Անցյալ տարիների | ընդա- | ընդա- | ընդա- | բացի | ընդա- | |||||||||||||||||||
| բանջարեղեն | կերային կուլտուրաներ | ընդա- | ընդա- | ընդա- | որից | ||||||||||||||||||||||
| կա- | այդ | վա- | լոլիկ | սե- | սե- | գլուխ սոխ | կա-նաչ ոլոռ | սխ- | այլ | բանջա- | կերի | ցանքեր | եգիպտա- | ընդա- | Բազ- | առ- | կորըն- | ||||||||||
| 32 | 33 | 34 | 35 | 36 | 37 | 38 | 39 | 40 | 41 | 42 | 43 | 44 | 45 | 46 | 47 | 48 | 49 | 50 | 51 | 52 | 53 | 54 | 55 | 56 | 57 | 58 | |
| Ընդա- | |||||||||||||||||||||||||||
| Գյուղական համայնքի ղեկավար՝_______________ | Տնօրեն՝__________ | Հաշվապահ՝ ____________ | 
| 
 | 
 
                