ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 12 հունվարի 2021 թվականի | թիվ 4 | քաղ. Մոսկվա | 
ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի մայիսի 12-ի թիվ 63 որոշմամբ հաստատված՝ ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
| Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ | Մ. Մյասնիկովիչ | 
| ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունվարի 12-ի թիվ 4 որոշման | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մեջ կատարվող
10-րդ աղյուսակում՝
ա) 9.1.3.1.5 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
| «*.1.5. Զտաքաշ զանգվածը | 4-րդ վանդակ | Օ | 1 | եթե «Զտաքաշ զանգվածը (csdo:UnifiedNetMass Measure)» վավերապայմանը լրացված է, ապա «Զտաքաշ զանգվածը (csdo: UnifiedNetMassMeasure)» վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի զանգվածի արժեքը կիլոգրամներով՝ հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը, եթե «Ապրանքի քանակը (cacdo: Goods MeasureDetails)» վավերապայմանը չի լրացվել, ապա «Զտաքաշ զանգվածը (csdo:UnifiedNetMassMeasure)» վավերապայմանը պետք է լրացված լինի». | |
| 1 | |||||
| բ) 9.1.3.1.6 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ | |||||
| «*.1.6. Ապրանքի քանակը | 4-րդ վանդակ | Օ | 1 | եթե «Զտաքաշ զանգվածը (csdo:UnifiedNetMass Measure)» վավերապայմանը չի լրացվել, ապա «Ապրանքի քանակը (cacdo:GoodsMeasureDetails)» վավերապայմանը պետք է լրացված լինի». | |
| գ) 9.1.3.1.11 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ | |||||
| «*.1.11. Արժեքը | 4-րդ վանդակ | М | 1 | «Արժեքը (casdo:CAValueAmount)» վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի գնի արժեքը՝ անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով». | |
| դ) 9.1.3.2 դիրքը, 9.1.3.2 դիրքի «ա» և «բ» ենթակետերը, 9.1.3.3 և 9.1.3.3.1 դիրքերը, 9.1.3.3.1 դիրքի «ա» և «բ» ենթակետերը, 9.1.3.3.2 և 9.1.3.4 դիրքերն ու 9.1.3.4 դիրքի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ | |||||
| «*.2. Ընդհանուր զտաքաշ զանգվածը | - В | ||||
| ա) չափման միավորը | - В | ||||
| բ) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը | - В | ||||
| *.3. Ապրանքի քանակը | - В | ||||
| *.3.1. Ապրանքի քանակը՝ չափման միավորի նշմամբ | - B | ||||
| ա) չափման միավորը | - B | ||||
| բ) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը | - B | ||||
| *.3.2. Չափման միավորի պայմանական նշագիրը | - B | ||||
| *.4. Հանրագումարը (ընդհանուր գումարը) | - B | ||||
| ա) արժույթի ծածկագիրը | - B | ||||
| բ) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը | - В». | ||||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
 
                