ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «Ոստիկանության ենթակայության տակ գտնվող հիմնարկ է» բառերը փոխարինել «Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում է» բառերով։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը «ապահովմանը» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ իրավախախտումների նախականխմանը, կանխմանը և խափանմանը» բառերով.
2) 1-ին մասի 3-րդ կետը «ապահովմանը» բառից հետո լրացնել «, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը» բառերով։
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Ոստիկանության զորքերն ունեն տարածքային ստորաբաժանումներ:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) «պետական» բառից հետո լրացնել «կառավարման» բառով.
2) «Ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի» բառերով.
3) «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել։
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը «ոստիկանության զորքերի հրամանատարը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «վարչապետը» բառը փոխարինել «Ոստիկանության պետը» բառերով:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «դրության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կարանտինի» բառերով։
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) օրենսդրությամբ սահմանված դեպքերում կազմելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, իրականացնելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթ, ինչպես նաև կատարելու վարչական ձերբակալում.»:
Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից և 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «ռետինե» բառը:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում «Ոստիկանության պետի կամ ոստիկանության զորքերի հրամանատարի թույլտվությամբ» բառերը փոխարինել «Ոստիկանապետի թույլտվությամբ՝ ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարի հետ համաձայնեցմամբ» բառերով։
Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «Ոստիկանության ներկայացմամբ» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնի ներկայացմամբ» բառերով։
Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով։
| Հոդված 13. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչև նոր ակտերի ընդունումը։
|
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
|
2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-465-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: