Սույն օրենքի 1-ին հոդվածի 5-րդ, 9-րդ, 10-րդ կետերը չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական լիազոր մարմին կամ բողոքարկման խորհուրդ ներկայացված հայտերի և դիմումների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի մարտի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետի «բ» ենթակետից հանել «կատարված» բառը.
2) 3-րդ կետի «իբ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) 4-րդ կետի «գ» ենթակետը «համար» բառից հետո լրացնել «(յուրաքանչյուր առաջնային հայտով)» բառերով.
4) 4-րդ կետի «իա» ենթակետը «զատելու» բառից հետո լրացնել «և վկայագիր տրամադրելու» բառերով.
5) 4-րդ կետի «իբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«իբ) |
ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման |
30». |
6) 4-րդ կետի «իդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«իդ) |
ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և ապրանքային նշանների հայտերի ընթացիկ հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝ ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան՝ յուրաքանչյուր դասով ներկայացված ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների համար ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան՝ յուրաքանչյուր դասով ներկայացված ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների համար՝ արագացված ընթացակարգով մեկ իրավատիրոջը և (կամ) հայտատուին պատկանող ապրանքային նշանների համար |
20
60 60». |
7) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իզ-խ» ենթակետերով.
|
«իզ) |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային և սպասարկման նշանների (այսուհետ՝ Միության ապրանքային նշան) հայտ ներկայացնելու համար |
35 |
|
իէ) |
Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար |
51 |
|
իը) |
Միության ապրանքային նշանի հայտի նախնական փորձաքննության փուլում ներկայացման գերատեսչության հարցմանը պատասխանելու ժամկետը երկարաձգելու համար |
15 |
|
իթ) |
որպես Միության ապրանքային նշան կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշան գրանցելու համար հայտարկված նիշի փորձաքննություն անցկացնելու համար (եթե գրանցումը խնդրարկվում է ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) մեկից երեք դասերի համար) (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն) երեքից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ լրացուցիչ (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն) |
102
11 |
|
լ) |
Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտը Միության ապրանքային նշանի հայտի փոխակերպելու համար |
25 |
|
լա) |
Միության ապրանքային նշանի հայտը Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտի փոխակերպելու համար |
25 |
|
լբ) |
Միության կոլեկտիվ ապրանքային նշանը Միության ապրանքային նշանի փոխակերպելու համար |
51 |
|
լգ) |
Միության ապրանքային նշանը Միության կոլեկտիվ նշանի փոխակերպելու համար |
51 |
|
լդ) |
Միության ապրանքային նշանի կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտում փոփոխություն կատարելու համար |
20 |
|
լե) |
Միության ապրանքային նշանի կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտի փորձաքննության արդյունքների հիման վրա ծանուցման վերաբերյալ փաստարկներ և դիտողություններ ներկայացնելու լրացուցիչ ժամկետ տրամադրելու համար |
15 |
|
լզ) |
Միության ապրանքային նշանը կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանը գրանցելու և վկայագիր տրամադրելու համար |
76 |
|
լէ) |
Միության ապրանքային նշանի միասնական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար |
25 |
|
լը) |
Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի տնօրինում (իրավունքի փոխանցում, լիցենզիա, ֆրանչայզինգ) գրանցելու համար |
76 |
|
լթ) |
Միության ապրանքային նշանի կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգելու համար (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն) |
180 |
|
խ) |
Միության ապրանքային նշանի կամ Միության կոլեկտիվ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման դիմում ներկայացնելու համար լրացուցիչ 6 ամիս ժամկետ տրամադրելու համար |
76». |
8) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ-ժը» ենթակետերով.
|
«ժբ) |
Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման հայտ ներկայացնելու և հայտարարված անվանման փորձաքննություն անցկացնելու համար |
102 |
|
ժգ) |
Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման հայտում փոփոխություն կատարելու համար |
20 |
|
ժդ) |
Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքը գրանցելու համար |
102 |
|
ժե) |
Միության ապրանքի ծագման տեղանվան միասնական գրանցամատյանի տվյալներում փոփոխություն կատարելու համար |
25 |
|
ժզ) |
Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն) |
180 |
|
ժէ) |
Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման դիմում ներկայացնելու համար լրացուցիչ 6 ամիս ժամկետ տրամադրելու համար |
76 |
|
ժը) |
Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքը գրանցելու և վկայագիր տրամադրելու համար (վերաբերում է այն ապրանքի ծագման տեղանուններին, որոնք գրանցված են մինչև 2020 թվականի փետրվարի 3-ի «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքի ծագման տեղանվան մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելը) (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն) |
51». |
9) 8-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«զ) |
արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննության դիմում ներկայացնելու և քննությունն ընդունելու համար |
20». |
10) 8-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«թ) |
լիցենզիայի, ենթալիցենզիայի, իրավունքների փոխանցման (զիջման) գրանցման կամ գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշմանը չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
50»: |
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 5-րդ, 9-րդ, 10-րդ կետերը չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական լիազոր մարմին կամ բողոքարկման խորհուրդ ներկայացված հայտերի և դիմումների վրա:
|
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
|
2023 թ. ապրիլի 12 Երևան ՀՕ-123-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2023 թվական: