ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2023 թվականի N 771-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Ցեմենտներին, պորտլանդցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1136-Ն որոշման՝
1) վերնագրում և որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում «պորտլանդցեմենտային կլինկեր» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ցեմենտային կլինկեր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Ցեմենտներին, ցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է հետևյալ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային ծածկագրերից պորտլանդցեմենտի, կավահողային ցեմենտի, խարամային ցեմենտի, սուպերսուլֆատային և նույնանման հիդրավլիկ ցեմենտների, չներկած կամ ներկած, պատրաստի կամ թրծած բովախառնուրդների (կլինկերների) վրա (այսուհետ՝ ցեմենտներ, ցեմենտային կլինկեր)՝
| 
 | ». | 
3) 3-րդ բաժնի վերնագրում «ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» բառերով.
4) 5-րդ կետը «պորտլանդցեմենտային կլինկերի» բառերից հետո լրացնել «արտադրությունը, փոխադրումը և» բառերով.
5) N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Աղյուսակ N 2
| Ամրության դասը | Ծռման ամրությունը, ՄՊա/ ոչ պակաս (28 օր հասունացմամբ) | Սեղմման ամրությունը, ՄՊա, օր հասունացմամբ | Կապակցումը | Ծավալի փոփոխման հավասարաչափությունը (ընդարձակում), մմ, ոչ ավելի | |||||
| վաղ ամրություն | ստանդարտ ամրություն | սկիզբը, րոպե, ոչ շուտ | սկիզբը, րոպե, ոչ ուշ | վերջը, ժամ, ոչ ուշ | |||||
| 2 օրական, հասունացում, ոչ պակաս | 7 օրական հասունացում, ոչ պակաս | 28 օրական հասունացում | |||||||
| ոչ պակաս | ոչ ավելի | ||||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 
| 22.5N | - | - | 11.0 | 22.5 | 42.5 | 45 | - | 10 | 10 | 
| 32.5N | 5.5 | - | 16.0 | 32.5 | 52.5 | 45 | - | 10 | |
| 32.5R | 5.5 | 10.0 | - | - | 45 | 10 | |||
| 42.5N | 6.0 | 10.0 | - | 42.5 | 62.5 | 45 | - | 10 | |
| 42.5R | 6.0 | 20.0 | - | - | 45 | 10 | |||
| 52.5N | 6.5 | 20.0 | - | 52.5 | - | 45 | - | 10 | |
| 52.5R | 6.5 | 30.0 | - | - | 45 | 10 | |||
| Ցեմենտի աղացվածքի մանրությունը N 008 մաղի վրայի մնացորդը | ոչ ավելի, քան 15 % | ||
| Ցեմենտներում տեսակարար մակերեսը՝ համաձայն Բլեյնի մեթոդի | ոչ պակաս, քան 2800 սմ2/գ և ոչ ավելի, քան 4000 սմ2/գ | ». | 
6) 15-րդ կետում «ԳՕՍՏ 31108-2003» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 31108» բառերով.
7) 17-րդ կետում «և պահման» բառերը փոխարինել «, իրացման և պահման» բառերով.
8) 30-33-րդ և 35-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
9) 39-րդ կետը «և այլ» բառերից առաջ լրացնել «օրենքներով» բառով.
10) 11-րդ բաժնում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ բառերով`
| « | 
 | »: | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-րդ օրը:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 18.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2023 թվական:
 
                