«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005288
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
| 6 հուլիսի 2005 թ. | N 332-Ն | 
ո ր ո շ ու մ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի N 199-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածը, 46-րդ հոդվածի 1-ին կետը, «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» N 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ի ենթահավելված 13-ում «1000 դրամ» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ`
| 5000 դ | սև | 50 | 260 | 4 | 1 | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
| ՀՀ կենտրոնական | Ա. Ջավադյան | 
| 
 | 
 
                