ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
6 սեպտեմբերի 2023 թ. |
N 920-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 197-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի հունիսի 26-ի «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի ձևը հաստատելու մասին» N 197-Ն հրամանի՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը.»,
2) վերնագրում և 1-ին կետում «և» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով, իսկ «անձի» բառից հետո լրացնել «, փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի» բառերը,
3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից։
|
|
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 6-ի |
|
«Հավելված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2012 թ. հունիսի 26-ի N 197-Ն հրամանի |
|
Վարձու աշխատողի, պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի, փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի անհատական տվյալների գրանցման հայտի ձև |
Փաստաթղթի մուտքագրման համար _______________________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |||||||
|
1 Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) |
2 Հարկ վճարողի (գործատուի) անվանում (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անուն, ազգանուն) | |||||||
|
Հայտի ներկայացման ամսաթիվ | ||||||||
1. «Փաստաթղթի մուտքագրման համար» մասում նշվում է գործատուի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը, [1] տողում ինքնաշխատ լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը, [2] տողում («Հարկ վճարողի (գործատուի) անվանում») տողում ինքնաշխատ լրացվում է կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը)
Բաժին 1. Անձնական տվյալներ
|
Հ/Հ |
Անուն |
Ազգանուն |
Հայրանուն |
Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) |
Ծննդյան ամսաթիվ |
Անձը հաստատող փաստաթուղթ | |
|
տեսակ |
սերիա և համար | ||||||
|
1.1 |
1.2 |
1.3 |
1.4 |
1.5 |
1.6 |
1.7 |
1.8 |
2. 1.1 դաշտում ինքնաշխատ լրացվում է ֆիզիկական անձի հերթական համարը
3. 1.2 – 1.4 սյունակներում լրացվում են ֆիզիկական անձի՝ անունը, ազգանունը և հայրանունը (առկայության դեպքում)
4. 1.5 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը
5. 1.6 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի (բացառությամբ փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի) ծննդյան ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
6. 1.7 և 1.8 սյունակներում համապատասխանաբար լրացվում են Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթի տեսակներից որևէ մեկը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության անձնագիր, նույնականացման քարտ, մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայական, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (կացության քարտ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր), փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և անձը հաստատող համապատասխան փաստաթղթի սերիան և համարը
Բաժին 2. Կոնտակտային տվյալներ
|
Հեռախոսահամար |
Բջջային հեռախոսահամար |
Էլ. փոստ |
|
2.1 |
2.2 |
2.3 |
7. 2.1 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի տան (քաղաքային) հեռախոսահամարը (առկայության դեպքում)
8. 2.2 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բջջային հեռախոսահամարը (առկայության դեպքում)
9. 2.3 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)
Բաժին 3. Հասցե և բնակության տվյալներ
Գլուխ 1. Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցե
|
Մարզ |
Համայնք |
Բնակավայր |
Փողոց |
Շենք/տուն |
Բնակարան |
|
3.1.1 |
3.1.2 |
3.1.3 |
3.1.4 |
3.1.5 |
3.1.6 |
10. 3.1.1 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության մարզի անվանումը
11. 3.1.2 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության համայնքի անվանումը
12. 3.1.3 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակավայրի անվանումը
13. 3.1.4 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության վայրի փողոցի անվանումը
14. 3.1.5 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության վայրի շենքի կամ տան համարը
15. 3.1.6 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության վայրի բնակարանի համարը
Գլուխ 2. Արտերկրի բնակության հասցե
|
Երկիր |
Հասցեատող 1 |
Հասցեատող 2 |
Հասցեատող 3 |
Փոստի համար |
|
3.2.1 |
3.2.2 |
3.2.3 |
3.2.4 |
3.2.5 |
16. 3.2.1 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության երկիրը (պետությունը)
17. 3.2.2 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության առաջին հասցեատողը
18. 3.2.3 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության երկրորդ հասցեատողը
19. 3.2.4 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության երրորդ հասցեատողը
20. 3.2.5 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության վայրի փոստային համարը
Բաժին 4. Աշխատանքի մասին տեղեկություններ
Գլուխ 1. Աշխատանքային հարաբերություններ
|
Աշխատանքային հարաբերություններ | |
|
Սկիզբ |
Ավարտ |
|
4.1.1 |
4.1.2 |
|
Պաշտոն |
Աշխատաժամանակի ռեժիմ (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ) |
Ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում շաբաթական տևողություն |
Համատեղությամբ աշխատանք | ||
|
Կոդ |
Սկիզբ |
Ավարտ | |||
|
4.1.3 |
4.1.4 |
4.1.5 |
4.1.6 |
4.1.7 |
4.1.8 |
21. 4.1.1 սյունակում լրացվում է աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատողի աշխատանքի անցնելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
22. 4.1.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման ամսաթիվը` օրը, ամիսը, տարին: Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների ավարտը գրանցվում է ֆիզիկական անձ գործատուի մահվան օրվան հաջորդող օրվանից` հարկային մարմնի կողմից` Ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալների հիման վրա
23. 4.1.3, 4.1.4 և 4.1.5 սյունակներում լրացվում է աշխատողի պաշտոնի (մասնագիտության) կոդը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-Ն հրամանի («Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչ») համաձայն, ինչպես նաև տվյալ պաշտոնի (մասնագիտությամբ աշխատանքի անցնելու) նշանակման և տվյալ պաշտոնից ազատվելու (մասնագիտության փոփոխության) ամսաթիվը (օրը, ամիսը, տարին): Եթե ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված չէ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա հաստիքային զինծառայողի դեպքում լրացվում է համակարգում զինծառայողի և դրան հավասարեցված անձի պաշտոնին տրված կոդը և ծառայության անցնելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
24. 4.1.6 սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 141-րդ հոդվածով սահմանված և աշխատանքային պայմանագրով նախատեսված` վարձու աշխատողի աշխատաժամանակի ռեժիմը (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ): Ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմին չեն վերաբերվում այն աշխատողները, որոնց համար, համաձայն գործող օրենսդրության (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդված), սահմանված է աշխատաժամանակի կրճատ տևողություն
25. 4.1.7 սյունակում լրացվում է աշխատաժամանակի շաբաթական տևողությունը, եթե վարձու աշխատողն աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով
26. 4.1.8 սյունակը լրացվում է, եթե աշխատանքը կատարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված և աշխատանքային պայմանագրով նախատեսված` համատեղությամբ:
(ենթաբաժինը խմբ. 18.12.17 N 422-Ն)
Գլուխ 2. Մասնագիտություն(ներ)
|
Կոդ (ծածկագիր) |
|
4.2.1 |
27. 4.2.1 սյունակում լրացվում է աշխատողի մասնագիտության կոդը (ծածկագիրը) ըստ մասնագիտական կրթության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշումներով հաստատված ցանկերի («Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների» և «Բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների» («Բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների») համաձայն: Եթե ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված չէ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա հաստիքային զինծառայողի դեպքում լրացվում է համակարգում զինծառայողի և դրան հավասարեցված անձի մասնագիտությանը տրված կոդը (ծածկագիրը):
Գլուխ 3. Չվճարվող արձակուրդի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի մասին տեղեկություններ
|
Չվճարվող արձակուրդ |
Մինչև 3 տարեկան |
Երեխայի ծննդյան ամսաթիվ | ||
|
Սկիզբ |
Ավարտ |
Սկիզբ |
Ավարտ | |
|
4.3.1 |
4.3.2 |
4.3.3 |
4.4.4 |
4.5.5 |
28. 4.3.1 և 4.3.2 սյունակներում լրացվում են գործատուի կողմից վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի
29. 4.3.3 և 4.3.4 սյունակներում լրացվում են գործատուի կողմից վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրելու սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի
30. 4.5.5 սյունակում լրացվում է երեխայի ծննդյան ամսաթիվը` օր, ամիս, տարի
Գլուխ 4. Քաղաքացիաիրավական հարաբերություններ
|
Քաղաքացիաիրավական հարաբերություններ | |
|
Սկիզբ |
Ավարտ |
|
4.4.1 |
4.4.2 |
31. 4.4.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
32. 4.4.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի դադարեցման ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
Գլուխ 5. Սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին տեղեկություն
|
Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվ (օր/ամիս/տարի) |
|
4.5.1 |
33. 4.5.1 սյունակում լրացվում է կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
Գլուխ 6. Աշխատանքային պրակտիկայի և (կամ) մասնագիտական ուսուցման հարաբերություններ
|
Աշխատանքային պրակտիկա և (կամ) |
Մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանում |
Սկիզբ |
Ավարտ |
Աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրվա սկիզբ (ժամը) |
Աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրվա ավարտ (ժամը) |
|
4.6.1 |
4.6.2 |
4.6.3 |
4.6.4 |
4.6.5 |
4.6.6 |
34. 4.6.1 սյունակում լրացվում է աշխատանքային պրակտիկայի և (կամ) մասնագիտական ուսուցման հարաբերությունը
35. 4.6.2 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի այն մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանումը, որով փորձնակը կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտն անցնելու են աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումը
36. 4.6.3 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման հարաբերությունները սկսելու ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
37. 4.6.4 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման հարաբերությունները ավարտելու ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
38. 4.6.5 և 4.6.6 սյունակներում լրացվում են պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրվա սկզբի և ավարտի ժամերը։
Բաժին 5. Աշխատանքի մասին նախկինում սխալ հանձնված տեղեկություններ կամ գրանցման հայտ
Գլուխ 1. Աշխատանքային հարաբերություններ
|
Աշխատանքային հարաբերություններ | |
|
Սկիզբ |
Ավարտ |
|
5.1.1 |
5.1.2 |
|
Պաշտոն |
Աշխատաժամանակի ռեժիմ (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ) |
Ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում շաբաթական տևողություն |
Համատեղությամբ աշխատանք | ||
|
Կոդ |
Սկիզբ |
Ավարտ | |||
|
5.1.3 |
5.1.4 |
5.1.5 |
5.1.6 |
5.1.7 |
5.1.8 |
39. 5.1.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
40. 5.1.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
41. 5.1.3, 5.1.4 և 5.1.5 սյունակներում լրացվում են նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատողի պաշտոնի (մասնագիտության) տվյալները
42. 5.1.6 սյունակում լրացվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված վարձու աշխատողի աշխատաժամանակի ռեժիմը (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ)
43. 5.1.7 սյունակում լրացվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատաժամանակի շաբաթական տևողությունը, եթե վարձու աշխատողն աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով
44. 5.1.8 սյունակում լրացվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված՝ համատեղությամբ կատարվող աշխատանքի դաշտում նշված տվյալը:
Գլուխ 2. Մասնագիտություն(ներ)
|
Կոդ (ծածկագիր) |
|
5.2.1 |
45. 5.2.1 սյունակում լրացվում են նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատողի մասնագիտության տվյալները:
Գլուխ 3. Չվճարվող արձակուրդի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի մասին տեղեկություններ
|
Չվճարվող արձակուրդ |
Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ |
Երեխայի ծննդյան ամսաթիվ(օր/ամիս/տարի) | ||
|
Սկիզբ |
Ավարտ |
Սկիզբ |
Ավարտ | |
|
5.3.1 |
5.3.2 |
5.3.3 |
5.3.4 |
5.3.5 |
46. 5.3.1 և 5.3.2 սյունակներում լրացվում են գործատուի կողմից վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի
47. 5.3.3 և 5.3.4 սյունակներում լրացվում են գործատուի կողմից վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի
48. 5.3.5 սյունակում լրացվում է երեխայի ծննդյան` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օր, ամիս, տարի
Գլուխ 4. Քաղաքացիաիրավական հարաբերություններ
|
Քաղաքացիաիրավական հարաբերություններ | |
|
Սկիզբ |
Ավարտ |
|
5.4.1 |
5.4.2 |
49. 5.4.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
50. 5.4.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի դադարեցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
Գլուխ 5. Սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին տեղեկություն
|
Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվ (օր/ամիս/տարի) |
|
5.5.1 |
51. 5.5.1 սյունակում լրացվում է կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին գործատուին դիմելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
Գլուխ 6. Աշխատանքային պրակտիկայի և (կամ) մասնագիտական ուսուցման հարաբերություններ
|
Աշխատանքային պրակտիկա և (կամ) մասնագիտական ուսուցում |
Մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանում |
Սկիզբ |
Ավարտ |
Աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրվա սկիզբ (ժամը) |
Աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրվա ավարտ (ժամը) |
|
5.6.1 |
5.6.2 |
5.6.3 |
5.6.4 |
5.6.5 |
5.6.6 |
52. 4.6.1 սյունակում լրացվում է աշխատանքային պրակտիկայի և (կամ) մասնագիտական ուսուցման հարաբերությունը
53. 5.6.2 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված այն մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանումը, որով փորձնակը կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտն անցնելու են աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումը
54. 5.6.3 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման հարաբերությունները սկսելու ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
55. 5.6.4 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման հարաբերությունները ավարտելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
56. 5.6.5 և 5.6.6 սյունակներում լրացվում են պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված օրվա սկզբի և ավարտի ժամերը։
Գլուխ 7. Նախկինում սխալ հանձնված գրանցման հայտ
|
Նշում սխալ հանձնված գրանցման հայտի վերաբերյալ |
|
5.7.1 |
57. նախկինում սխալ հանձնված գրանցման հայտի վերաբերյալ նշում կատարելու դեպքում 5.7.1 դաշտում ինքնաշխատ կատարվում է գրառում՝ նախկինում սխալ հանձնված գրանցման հայտի վերաբերյալ։
|
58. Հարկային գործակալի (գործատուի) պատասխանատու անձի (անձանց) ստորագրություն(ներ)» |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2023 թվական: