ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի մայիսի 25-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածում՝
ա) 2.7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ և ավելացնել 2.71-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝
| «2.7. բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան | բազային տուրքի 150-ապատիկի չափով». | 
| 2.71. բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով». | 
| 
 | |
| 8.1. հիմնական ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար | բազային տուրքի 25-ապատիկի չափով | 
| 8.2. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար | 
 | 
| 8.3. հատուկ ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար | բազային տուրքի 25-ապատիկի չափով | 
| 8.31. նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման համար | բազային տուրքի 30-ապատիկի չափով | 
| 8.4. միջին մասնագիտական կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի) իրականացման համար` տարեկան | բազային տուրքի 150-ապատիկի չափով | 
| 8.5. բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի) իրականացման համար՝ տարեկան | 
 | 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 8.31-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։
| Հայաստանի Հանրապետության | Ռ. Քոչարյան | 
| 
 | 
 
                