ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2003 թվականի թիվ 11-Ն
քաղ. Երևան
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18 կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 1 կետի
Համայնքի տարածքում սահմանել տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը (կցվում է):
| Կողմ | |
| Ա. Երմազյան ստորագր. | Խ. Մարգարյան ստորագր. |
| Ս. Երմազյան ստորագր. | Ա. Ոսկանյան ստորագր. |
| Կ. Հարությունյան ստորագր. | Կ. Վարդանյան ստորագր. |
| Հ. Հարությունյան ստորագր. | Ս. Կարմաջյան ստորագր. |
| Ն. Սողոմոնյան ստորագր. | Յ. Բադալյան ստորագր. |
| Դեմ` չկա, ձեռնպահ` չկա |
|
Թաղապետ` |
Ռ. Ասատրյան |
|
Հաստատված է թաղային համայնքի ավագանու 25.01.03 թ. թիվ 11-Ն որոշմամբ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
|
| |
|
Տեղական տուրքերի տեսակները |
սահմանված դրույքաչափեր |
|
| |
|
1. Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների` շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարություն (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար |
|
| ա) հիմնական օբյեկտների համար | 25.000 |
|
բ) մինչև 6 քառ. մ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար |
10.000 |
| գ) 6 քառ. մ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար | 15.000 |
| 2. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար | 8.000 |
| 3. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար | 2.000 |
| 4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվության համար | |
| ա) հիմնական շինությունների ներսում | 15.000 |
| բ) ոչ հիմնական շինությունների ներսում | 20.000 |
| 5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար | |
| ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար ընթացիկ տարվա համար | 100.000 |
| բ) գյուղատնտեսական մթերքների համար` յուրաքանչյուր օրվա համար | 250 |
| գ) այլ ապրանքների (այդ թվում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար` ընթացիկ տարվա համար | 50.000 |
| 6. Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար ընթացիկ տարվա համար | |
| ա) բաղնիքների (սաունաների) համար | 250.000 |
| բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար | 50.000 |
| 7. Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար | 1.000 |
| 8. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար | |
| ա) ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար | 250.000 |
| բ) այլ արտաքին գովազդի համար | 10.000 |
| 9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար | 1.000 |
|
Հաստատված է թաղային համայնքի ավագանու 25.01.03 թ. թիվ 11-Ն որոշմամբ |
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
|
| |
|
Տեղական տուրքերի տեսակները |
սահմանված դրույքաչափեր |
|
| |
| Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար | 25,0 |
|
Թաղապետ` |
Ռ. Ասատրյան |