ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«07» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2023 Թ. |
N 656-Աուղղ. |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 332-Ն հրամանով հաստատված Հավելվածի 3-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման 2023 թվականի ծրագիրը՝ համաձայն Հավելվածի:
|
Գ. Մինասյան |
|
7/11/2023 |
|
Հավելված Արդարադատության նախարարի2023 թվականի նոյեմբերի 7-ի N 656-Աուղղ. հրամանի |
ԾՐԱԳԻՐ
ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ
|
N |
ԹԵՄԱ |
ԺԱՄԱՔԱՆԱԿ (ակադեմիական ժամ) |
|
1 |
Ծանոթություն վեճերի լուծման այլընտրանքային եղանակներին և բանակցության հմտություններին |
1 |
|
2 |
Նոր մոտեցումներ վեճերի լուծմանը |
2 |
|
3 |
Հաղորդակցման հմտություններ |
5 |
|
4 |
Հաշտարարի դերը և գործառույթները |
2 |
|
5 |
Հաշտարարության գործընթացի նախապատրաստումը |
1 |
|
6 |
Հաշտարարության մեկնարկը, բացման խոսքը |
3 |
|
7 |
Շահերի և կարիքների բացահայտումը |
5 |
|
8 |
Բանակցության հմտություններ, ինչպե՞ս սակարկել |
5 |
|
9 |
Հաշտարարության ավարտը |
5 |
|
10 |
Դատական գործի շրջանակներում արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթացի նախաձեռնումը, արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վարույթի առանձնահատկությունները: |
1 |
|
11 |
Հաշտարարությունը հարևանային իրավունքին առնչվող վեճերի և վարկային պայմանագրերից առաջացող վեճերի դեպքում, հաշտության համաձայնության նախագծման առանձնահատկությունները: |
1 |
|
12 |
Հաշտարարությունը ընտանեկան վեճերի դեպքում՝ ամուսնության կնքումն և դադարումը, ամուսինների անձնական իրավունքներն ու պարտականությունները, ծնողների և զավակների իրավունքներն ու պարտավորությունները, ալիմենտային պարտավորությունները: |
1 |
|
13 |
Հաշտարարությունը աշխատանքային վեճերի դեպքում՝ աշխատանքային օրենսդրության սկզբունքները, գործատուի և աշխատողի իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքային պայմանագիրը և լուծման հիմքերը, աշխատաժամանակը և հանգստի իրավունքը: |
1 |
|
14 |
Հաշտարարության գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, հաշտարարի վարքագծի կանոնները, հաշտարարների իրավունքներն ու պարտականությունները: |
1 |
|
15 |
Հաշտարարության մասին օրենքում կատարված փոփոխությունները, արտոնագրված հաշտարարների ռեեստրը, պարտադիր հաշտարարության իրականացման առանձնահատկությունները, հաշտության համաձայնագրի կազմումը: |
1 |
|
Ընդհանուր ժամաքանակ՝ 35 |
||
|
։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2023 թվական: