Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 322-Ա
ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող թվային կառավարման (GovTech) և պետական հատվածում նորարարությունների վերաբերյալ երկրորդ համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանին 2025 թվականի մայիսի 26-30-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Էդգար Մկրտչյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳրիգորՅԱՆ |
Երևան |
21.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
