ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1923-Ա |
«19» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 196 ՇԵՆՔԻ Հ. 89՝ 88.6 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտակ Հակոբյանի դիմումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի Բաշինջաղյան փողոցի հ. 196 շենքի հ. 89՝ 88.6 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, ,«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ. 259-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 29.04.2025թ. հ. 29042025-01-0041 վկայական), Երևանի Բաշինջաղյան փողոցի հ. 196 շենքի հ. 89՝ 88.6 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը անհատույց օտարել (նվիրել) նույն բնակարանի բնակիչներ՝ Արտակ Սանասարի Հակոբյանին, Աղունիկ Մարտինի Հակոբյանին և Արման Արտակի Հակոբյանին (3 անձ, այսուհետ նվիրառուներ)՝ որպես նվիրառուների ընդհանուր համատեղ սեփականություն:
2. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
