ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 1994 թ. N 52
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով կենսաապահովման օբյեկտների անխափան գործունեության հիմնահարցերի լուծման համար շինարարության միասնական ինվեստիցիոն ծրագրի մշակման և հաստատման, նշված օբյեկտների անխափան աշխատանքի և առավելագույն ավտոնոմ ռեժիմի ապահովման, բնակչության զբաղվածության խնդրի լուծման անհրաժեշտությունից, ինչպես նաև 1994 թվականին կարևորագույն օբյեկտների շինարարությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կրցրել է 28.03.94 N 135)
2. (կետն ուժը կրցրել է 28.03.94 N 135)
3. (կետն ուժը կրցրել է 28.03.94 N 135)
4. Թույլատրել պատգամավորների Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Ստեփանավանի քաղաքային և Սպիտակի ու Ամասիայի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, 1994 թվականին իրենց հատկացված ընդհանուր կապիտալ ներդրումների սահմաններում իրականացնել վթարային շենքերի քանդման և դրանց տարածքների մաքրման աշխատանքներ:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` Ռուսաստանի Դաշնության կողմից աղետի գոտու վերականգնման աշխատանքների համար տրվող վարկն ստանալուն պես 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ աղետի գոտում իրականացվող բնակարանային և սոցիալական ոլորտի օբյեկտների շինարարությունն ինվեստիցիոն ծրագրում ընդգրկելու վերաբերյալ:
6. Պատգամավորների Վանաձորի քաղխորհրդի գործկոմին` նախապատրաստել քաղաքի կոյուղու մաքրման կայանի 1994 թվականի գործարկման նվազագույնը և հատկացված ընդհանուր կապիտալ ներդրումների սահմաններում նախատեսել համապատասխան միջոցներ:
7. (կետն ուժը կրցրել է 28.03.94 N 135)
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` 1994 թվականին սեփական միջոցների հաշվին շարունակել «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման աշխատանքները, այն ընդգրկելով 1994 թվականի շինարարության ինվեստիցիոն ծրագրում:
9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` 1994 թվականին սեփական միջոցների հաշվին շարունակել Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի երկրորդ հերթի շինարարությունը:
10. (կետն ուժը կրցրել է 28.03.94 N 135)
11. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայտրանսշին» տրեստի հետ համատեղ նախապատրաստել Հրազդան գետի կիրճի վրա կառուցվող Դավիթաշենի կամրջի գործարկման նվազագույնը (հաշվի առնելով 1994 թվականին տրանսպորտի երթևեկության բացումը)` հատկացված ընդհանուր կապիտալ ներդրումների սահմաններում նախատեսելով անհրաժեշտ միջոցներ:
12. Պատվիրատու կազմակերպություններին`
ա) (ենթակետն ուժը կրցրել է 28.03.94 N 135)
բ) 1994 թվականից սկսած նոր օբյեկտների շինարարության պատվերի տեղադրումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 16-ի «Շինարարության պատվերի տեղադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի հաստատման մասին» N 572 որոշման համաձայն:
(12-րդ կետը փոփ. 28.03.94 N 135)
13. (կետն ուժը կրցրել է 28.03.94 N 135)
14. (կետն ուժը կրցրել է 28.03.94 N 135)
______________
*) Հավելվածները չեն բերվում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
