ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2025 թվականի N 701-Ա
ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հունվարի 13-ի թիվ ՀԿԴ/0043/02/24 վճռի հիմքով Հայաստանի Հանրապետության սեփականություն գրանցված՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, գյուղ Օրգով հասցեում գտնվող՝ 31 680 000.00 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4 հա հողամասը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 14032025-02-0049, այսուհետ՝ հողամաս) ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
