«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2006 թվականի N 557-Ն
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂԻ ԿԱՄ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1039-Ն, 06.07.23 N 1134-Ն, խմբ. 05.06.25 N 711-Ն)
Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 25.09.14 N 1039-Ն)
1. Սահմանել Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության կրթական ծրագրով սովորողի կամ այլ ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողի կողմից ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն, 06.07.23 N 1134-Ն, խմբ. 05.06.25 N 711-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂԻ ԿԱՄ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1039-Ն, 06.07.23 N 1134-Ն, խմբ. 05.06.25 N 711-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության կրթական ծրագրով սովորողի, այլ ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողի, ուսումնական հաստատությունում ուսումը կամ օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսուցումը և վերապատրաստումն ավարտած ծառայողի կողմից ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը:
(1-ին կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն, 06.07.23 N 1134-Ն, խմբ. 05.06.25 N 711-Ն)
2. Սովորողը և փրկարարական ծառայողը պետության կատարած ծախսերը փոխհատուցում է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում` սույն կարգի 2.1-ին կետով նախատեսված բանաձևով հաշվարկված՝ փոխհատուցման ենթակա գումարի չափով:
(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն, խմբ. 05.06.25 N 711-Ն)
2.1. Փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշվում է հետևյալ բանաձևով՝
ՓԵԳ = ՓԾ - (ՓԾ X ՓԾԾՕ/ՊԾՕ), որտեղ՝
ՓԵԳ-ը (փոխհատուցման ենթակա գումար) փրկարար ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա գումարի չափն է,
ՓԾ-ն (փաստացի ծախսերը) փրկարար ծառայողի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած փաստացի ծախսերն են,
ՓԾԾՕ-ն (փրկարար ծառայությունում ծառայած օրերը) ուսման կամ վերապատրաստման (որակավորման) ավարտից հետո փրկարար ծառայողի փրկարար ծառայությունում ծառայած օրերի թիվն է,
ՊԾՕ-ն (պարտադիր ծառայության օրեր) ուսման կամ վերապատրաստման (որակավորման) ավարտից հետո պայմանագրով նախատեսված պարտադիր ծառայության օրերի թիվն է:
(2.1-ին կետը լրաց. 05.06.25 N 711-Ն)
3. Սովորողի և ծառայության միջև կնքվում է պայմանագիր, որում պարտադիր ներառվում են`
ա) «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված այն պայմանները, որոնց դեպքում` պետության կատարած ծախսերը փոխհատուցվում են.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 05.06.25 N 711-Ն)
գ) այն հանգամանքը, որ պետության կատարած ծախսերի փոխհատուցումը կատարվելու է փաստացի ուսումնառության կամ վերապատրաստման ժամանակահատվածի համար.
դ) հետուսումնառության պարտադիր ծառայության սահմանված ժամկետները` համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված պայմանների.
ե) այն պայմանները, որոնց դեպքում պետության կատարած ծախսերը չեն փոխհատուցվում` համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված պայմանների.
զ) 18 տարին չլրացած անչափահաս սովորողների ծնողների կամ որդեգրողների և հոգաբարձուների պարտականությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1068-րդ հոդվածի.
է) պետության կատարած ծախսերի փոփոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով նոր պայմանագիր կնքելը.
ը) դասընթացի մեկնարկի օրը, ամիսը, տարեթիվը, պայմանագրի գործողության ժամկետը.
թ) փոխհատուցման ենթակա գումարի չափի որոշման բանաձևը.
ժ) դասընթացի տեսակը` ուսում կամ վերապատրաստում (որակավորում):
(3-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն, փոփ., լրաց. 05.06.25 N 711-Ն)
4. Փրկարարական ծառայության անցնող այն քաղաքացին, որը պետք է անցնի ուսումնական փորձաշրջան, և ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ուսումնական հաստատություն ընդունվող դիմորդը փաստաթղթերը ներկայացնելիս գրավոր տեղեկացվում են սույն կարգով նախատեսված ծախսերի փոխհատուցման պայմանների մասին:
(4-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն, 06.07.23 N 1134-Ն, 05.06.25 N 711-Ն)
5. Ուսման գործուղվող ծառայողի, ուսումնական փորձաշրջան անցնողի հետ պայմանագիրը կնքվում է մինչև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, իսկ քննությունները հանձնած և մրցույթով անցած դիմորդների հետ` մինչև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում նրանց` որպես սովորող հրամանագրումը:
(5-րդ կետը փոփ. 05.06.25 N 711-Ն)
6. Ուսումնառության ընթացքում ուսման, վերապատրաստման (որակավորման) կամ ուսումնական փորձաշրջանի համար սահմանված ծախսերի փոփոխման դեպքում ուսման կամ վերապատրաստման (որակավորման) գործուղված ծառայողի, Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություն գործուղվածի, ուսումնական փորձաշրջան անցնողի և Հայաստանի փրկարար ծառայության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքվում է նոր պայմանագիր:
(6-րդ կետը փոփ. 05.06.25 N 711-Ն)
7. Սույն կարգով նախատեսված դեպքերում պայմանագրով սահմանված ժամկետում փոխհատուցման գումարը փոխհատուցողի կողմից կանխիկ կամ փոխանցմամբ Հայաստանի Հանրապետության դրամով վճարվում է Լիազոր մարմնին:
(7-րդ կետը խմբ. 05.06.25 N 711-Ն)
8. Ուսումնական հաստատությունից ազատված սովորողը պետության կատարած ծախսերը փոխհատուցում է ուսումնառության փաստացի ժամանակահատվածի համար:
9. Մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով, «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փրկարարական ծառայությունից, ուսումնական հաստատությունից հեռացվելու կամ ազատվելու դեպքում` պետության կատարած ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
(9-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)
(հավելվածը փոփ. 25.09.14 N 1039-Ն, 06.07.23 N 1134-Ն, խմբ., լրաց., փոփ. 05.06.25 N 711-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
